Լրահոս
2025-07-10
-
Իրավական9,5 հա մակերեսով հողատարածքների ապօրինի օտարման հետևանքով շուրջ 143 մլն ՀՀ դրամի վնաս է պատճառվել համայնքինՀայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարութով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2020-2021 թվականների ընթացքում ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, իր համագյուղացիների և ծանոթների հետ ունեցած մտերիմ հարաբերություններով պայմանավորված, վերջիններիս կողմից համայնքին պատկանող օտարման ոչ ենթակա հողամասերը սեփականության իրավունքով ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը օգտագործել է համայնքի շահերին հակառակ։Ավելին12:4510.07.25 -
ՀայաստանՀրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ որպես մշակույթի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմին, պաշտոնական հրապարակման է ներկայացրել ՀՀ օրհներգի տեքստի նոր խմբագրությունը և երաժշտության ամբողջական և կրճատ տարբերակները՝ համաձայն «ՀՀ օրհներգի մասին» օրենքի՝ 2025 թվականի ապրիլից ուժի մեջ մտած փոփոխության։ ՀՀ օրհներգի նոր խմբագրությունը՝ «Մեր հայրենիք» (տեքստը՝ Միքայել Նալբանդյանի խոսքերի հիման վրա, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի): ՀՀ օրհներգի կատարումը՝ պաշտոնապես հաստատված ամբողջական և կրճատ տարբերակներով. Ամբողջական օրհներգը Երգչախմբի և նվագախմբի կատարմամբ Երգչախմբի կատարմամբ Նվագախմբի կատարմամբ Օրհներգի կրճատ տարբերակ Երգչախմբի և նվագախմբի կատարմամբ Երգչախմբի կատարմամբ Նվագախմբի կատարմամբ ՀՀ օրհներգը պարտադիր հնչում է ՀՀ տարածքում գործող բոլոր հանրակրթական դպրոցներում, նախադպրոցական, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` անկախ սեփականության ձևից, ամեն երկուշաբթի՝ դասերը սկսելուց առաջ: ՀՀ օրհներգը կատարվում է ՀՀ տարածքում անցկացվող միջազգային պաշտոնական մրցումների ու մրցաշարերի, համապետական մարզական պաշտոնական միջոցառումների բացման և փակման, ինչպես նաև այդ ընթացքում տեղի ունեցող պարգևատրման արարողությունների ժամանակ, իսկ ՀՀ տարածքից դուրս` տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան: ՀՀ օրհներգի կատարումը պարտադիր է նաև պետական պաշտոնական արարողակարգային միջոցառումների ժամանակ։Ավելին12:4010.07.25 -
ՔաղաքականՊատկերացնո՞ւմ եք, այս շապիկի նկարը հրապարակել են՝ իբր ահաբեկչության նախապատրաստվելու ապացույց․ Քրիստինե ՎարդանյանՔննչական կոմիտեն հրապարակել է դաշնակցականների տներում խուզարկության արդյունքում հայտնաբերված իրերի նկարները, գրել է ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ ավելացնելով․Ավելին12:3510.07.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 ԱԱԾ-ն ներխուժել է դաշնակցականների տները՝ Փաշինյան-Ալիև հանդիպման ժամերինՀայլուր 12։30 ԱԱԾ-ն ներխուժել է դաշնակցականների տները՝ Փաշինյան-Ալիև հանդիպման ժամերինԱվելին12:3010.07.25 -
Արտաքին քաղաքականությունԽորապես մտահոգված եմ Սամվել Կարապետանի և հոգևորականների ձերբակալություններով. ԱՄՆ կոնգրեսականՄեր հարաբերությունները Հայաստանի հետ հիմնված են ժողովրդավարության նկատմամբ մեր համատեղ հանձնառության վրա։ Ես այսօր այս մտահոգությունները հայտնեցի Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցին», — գրել է Շերմանը իր X միկրոբլոգում։Ավելին12:2410.07.25 -
ՀասարակականԵրևանում բախվել են թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ն ու «Mercedes»-ը. վիրավոր կաՀուլիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:05-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ փողոցի 6-րդ հասցեի ճանապարհային հատվածում բախվել են Երևանի բնակիչ 38-ամյա Է. Ղազարյանի վարած «Mercedes» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 65-ամյա Հ. Մկրտչյանի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոբուսի ուղևոր, Երևանի բնակիչ 44-ամյա Մ. Գրիգորյանը տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:Ավելին12:1510.07.25 -
ՔաղաքականԷջմիածնի փոխքաղաքապետը հրաժարական է ներկայացրել․ նա կտեղափոխվի գործադիր․ ArmLurԱհա և առաջին հրաժարականը չուշացավ։ Էջմիածնի համայնքապետի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը երեկ հրաժարական է ներկայացրել։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․Ավելին12:1010.07.25 -
ՔաղաքականՇատ ուշադիր կարդացին իմ բանտային նամակները Վահան Հովհաննիսյանի հետ, իմ հարազատ մարդկանց հետ, որն առանձին պահում եմ. պատգամավորՄեր երիտասարդներից մեկը, որ էլեկտրոնիկա սիրող է, Երիտասարդական մեր միությունը տարբեր ռազմախաղեր է անում։ Երեւանում շատ կան խանութներ, որտեղ ծախում են սքայբոլ, անունը ճիշտ չգիտեմ, հա այդ բաներով, փոքր գնդիկներով, ուղղակի դիմակներով ռազմախաղեր են անում։ Դրանց մեջ կա պլաստմասից գնդիկներ, որ պայթեցնում են այդ խաղերի ժամանակ։ Սիսեռ են լցնում ավելորդ ծախս չանելու համար։ Դա գտել են ու համարել են ահաբեկչության նախապատրաստություն։Ավելին12:0510.07.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ն կոչ է արել հութիներին անհապաղ ազատ արձակել Eternity C նավի անձնակազմինՀութիները հայտարարել են, որ հարձակվել են Eternity C նավի վրա, քանի որ այն ուղևորվում էր դեպի Իսրայել, և որ անձնակազմի անդամներին տեղափոխել են «անվտանգ վայր»։Ավելին12:0010.07.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 10.07.2025Մամուլի տեսություն 10.07.2025Ավելին11:5510.07.25 -
ՀայաստանԳլխավոր դատախազն ինքն է լծվել նախաքննության փուլում կոնկրետ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքը հրապարակային հիմնավորելու գործին. հայտարարությունՄիքայել Սրբազանի պաշտպանների թիմը հայտարարությամբ է հանդես եկել «գլխավոր դատախազի մանիպուլյացիոն փաստարկների վերաբերյալ»։ «2025 թվականի հուլիսի 8-ին Հ1-ի եթերում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ընթացքում անդրադարձել է Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքին: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ սա ևս մի անհաջող փորձ է «հիմնավորելու» անհիմն և ապօրինի մեղադրանքը, որն ավելի շատ ստվերում է պետությանը, քան՝ հիմնավորում մեղադրանքը: Այսպես, Պետրոս Ղազարյանի հարցին, թե «դուք չէիք գտել հանցակազմ, անցավ մի քանի տարի, թե՝ մի տարի, և հանկարծ նույն բանի մեջ դուք գտաք հանցակազմ: Ասում են էտ ո՞նց», ՀՀ գլխավոր դատախազը պատասխանել է, որ «Մենք ստիպված ենք եղել մանիպուլյացիաներից խուսափելու համար պաշտոնական պարզաբանում տալ: 2024-ի հարցազրույցը մենք գնահատել էինք նվազ վտանգավորության մեջ, ինչ տրամաբանության մեջ, որ այդ նույն ընդդիմադիրներն ասում են էմոցիոնալ պոռթկում, հուզական գնահատական, շատ հաճախ լինում է, որ մարդիկ ուշադիր չեն և այդ հուզական գնահատականները տալիս են, այդ թվում՝ հանրային խոսքում և, ըստ էության, մենք բավարար չէինք համարել միայն այդ հարցազրույցի առկայությունը և գնահատականները, բայց եթե դուք հետևել եք, վստահ եմ լրատվական դաշտը հետևել եք, 2025-թ.-ի այ ես բացահայտումների շրջանակում Աջապահյանը չալարեց և վերահաստատեց իր 2024 թ-ի հարցազրույցը, և ավելին, պնդեց թե ինչ է ասել, մեկնաբանեց ու բացատրեց»: Պետրոս Ղազարյանի հաջորդ հարցին, թե «Հա բայց տեսեք, լրագրողը հարցնում ա, ասում ա ասե՞լ եք, ինքն էլ ասում ա հա, ասել եմ, սենց սենց, սենց՝ պատասխանում ա լրագրողի հարցին, ոչ թե դուրս ա գալիս առանձին կոչով էլի դիմում ա», Վարդապետյանը պատասխանում է, որ «Բայց ասում ա դա են կոնտեքստում, երբ որ «սրբազան պայքար» շարժման վերաբերյալ արդեն ԱԱԾ բացահայտումը կա, արդեն էս քննարկումները կան և արդեն երևում ա նաև այս իրական լինելը այն բոլոր գործողությունների պլանավորման, կանխատեսման, որի մասին որ մենք խոսում ենք, տեսեք, եթե կոնտեքստից կտրեք»: Հարկ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիսի 17-ին, երբ դեռ, ըստ դատախազի, սրբազանը «չէր վերահաստատել» իր նախորդ հարցազրույցը և բնականաբար, դեռ չկար «որևէ կոնտեքստ»: Բացի այդ, քրեական վարույթը նախաձեռնվել էր բացառապես 2024-ի փետրվարի 3-ի հարցազրույցի բովանդակության հիման վրա, որի վերաբերյալ գլխավոր դատախազը նշում է, որ այդ՝ 2024 թվականի հարցազրույցը իրենք այն ժամանակ գնահատել են նվազ վտանգավորության մեջ....: Այստեղ ակնհայտ է, որ ՀՀ գլխավոր դատախազն հակասում է ինքն իրեն, քանի որ պարզվում է քրեական վարույթը հարուցվել է բացառապես հենց այն նյութի հիման վրա, որը դատախազությունը գնահատել էր նվազ վտանգավոր և միայն այդ հարցազրույցի առկայությունը՝ ոչ բավարար: Ուստի հաղորդավարի հարցադրումն այստեղ մնում է ակտուալ՝ «Էտ ո՞նց»: Իսկ մեղադրանքն իբրև հիմնավորող կոնտեքստը դեռ չէր ծնվել, այն լինելու էր միայն դրանից չորս օր անց՝ հունիսի 21-ին: Հաղորդավարի հաջորդ հարցին, թե «Հա բայց տեսեք, տիկին Վարդապետյան, եթե պլանավորվում ա ահաբեկչություն, և ենթադրենք Աջապահյանը տեղյակ ա, ավելի տրամաբանական չի՞, որ նրանք պետք ա թաքցնեն և շեղեն, քան դուրս գան հայտարարեն, որ ձեր կասկածները խորացնեն, գնաք սկսեք հետևել, բռնել, լսել, ոնց են ասում, քննչական գործողություններ իրականացնել չէ՞, դուրս ա գալիս, հա՛մ պլանավորել, հա՛մ անոնս են արել» գլխավոր դատախազը պատասխանում է, որ «Ու դա միակ դեպքը չէ, հետաքրքիր վարքագիծ է: (Խոսում է Բագրատ սրբազանից և Սամվել Կարապետյանից ….), իսկ Աջապահյանի մասով ակնհայտ էր, որ 2024 թվականի իր հարցազրույցի թեզերը ինքը վերահաստատեց 2025 թվականի այ էս գործողությունների, այ էս բացահայտումների կոնտեքստում»:» : Ակնհայտ է, որ «կոնտեքստ» փնտրելն ընդամենը հուսահատ փորձ է օրինականության շղարշ հաղորդելու նույն արարքը կրկին գնահատելուն, սակայն ՀՀ գլխավոր դատախազի նման մեկնաբանություններն ու դիրքրորոշումը ցույց է տալիս իրավական պետությանը ոչ հարիր մեկ այլ ցավալի և անթույլատրելի կողմ: ՀՀ գլխավոր դատախազը և դատախազության ողջ համակարգը ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով բացի իրավասություններ ունենալուց, միևնույն ժամանակ, ունեն պարտականություն՝ ապահովելու քրեական վարույթների անաչառ ու օբյեկտիվ քննությունը, ինչպես նաև քրեական գործերով մարդու իրավունքների պաշտպանությունը։ Սրանով պայմանավորված՝ քրեական դատավարությունում ներդրված է վերադաս դատախազին բողոքարկելու կառուցակարգեր, որոնք միտված են ապահովելու նախաքննության փուլում երկաստիճան վերահսկողություն, որն էլ իր հերթին ընդգծում է դատախազության դերը որպես քրեական վարույթների անաչառության և օբյեկտիվության կարևոր երաշխավորի։ «Դատախազության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր դատախազ իր լիազորություններն իրականացնում է ինքնուրույն՝ հիմնվելով օրենքների և ներքին համոզմունքի վրա և պատասխանատու է այդ լիազորություններն իրականացնելիս իր ընդունած որոշումների համար: Սակայն հակառակ օրենքի տրամաբանությանը, ՀՀ գլխավոր դատախազն ինքն է լծվել նախաքննության փուլում կոնկրետ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքը հրապարակային հիմնավորելու գործին: Գտնում ենք, որ ՀՀ գլխավոր դատախազի կամ նույնիսկ որևէ բարձրաստիճան դատախազի կողմից նախաքննության փուլում կոնկրետ գործով մեղադրանքի հիմնավորվածության վերաբերյալ հրապարակային հայտարարությունները, ըստ էության, ձևական բնույթ են հաղորդում դատախազական հսկողությանը և, ավելի շատ ցույց են տալիս կանխակալ, այլ ոչ թե անաչառ քննության առկայություն: Երբ գլխավոր դատախազը, ով ըստ էության ամբողջ դատախազական համակարգի ղեկավարն է, հրապարակայնորեն հայտարարում է մեղադրանքի հիմնավորվածության մասին դեռևս նախաքննության փուլում, դրանով նա նախապես հայտնում է իր «վերջնական դիրքորոշումը» տվյալ գործով։ Դա նշանակում է, որ նա արդեն իսկ եզրակացրել է, որ մեղադրանքն ապացուցված է։ Մեր գնահատմամբ, սա պարզապես ճնշում է ստորադաս դատախազների և քննիչների վրա: Գլխավոր դատախազի հայտարարություններից կամ մեկնաբանություններից հետո ակնկալել, որ տվյալ գործով զբաղվող ստորադաս դատախազը կամ քննիչը կկարողանա կամ կցանկանա օբյեկտիվորեն շարունակել քննությունը, հերքել նախնական մեղադրանքը կամ նույնիսկ դադարեցնել քրեական հետապնդումը, անիմաստ է։ Սա պարզապես ճնշում է նրանց վրա՝ հետևելու և չհակադրվելու վերադասի հրապարակային «վերջնական» դիրքորոշմանը։ Երբ գլխավոր դատախազն արդեն իսկ հայտարարում է մեղադրանքի հիմնավորվածության մասին, ապա հետագա բոլոր քննչական գործողությունները (օրինակ՝ լրացուցիչ ապացույցների հավաքագրում, փորձաքննությունների նշանակում, պաշտպանական կողմի փաստարկների ուսումնասիրություն), որոնք պետք է ուղղված լինեն գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննությունն ապահովելուն, դառնում են ձևական, իսկ անելու դեպքում էլ դրանց նպատակն այլևս ճշմարտության բացահայտումը չի լինի, այլ «ղեկավարության կողմից նախապես որոշված արդյունքը» ստանալը: Նման կանխակալ մոտեցման դեպքում ցանկացած տվյալ կամ փաստարկ մեկնաբանվելու է այնպես, որ այն համապատասխանի նախապես ձևավորված մեղադրական դիրքորոշմանը, նույնիսկ եթե դրանք հերքող բնույթի լինեն։ Այսպիսով, ՀՀ գլխավոր դատախազի մեկնաբանություններն ու հիմնավորումները թույլ են տալիս հետևության հանգել, որ այլևս նա հանդես չի գալիս, որպես անաչառ ու օբյեկտիվ քննության երաշխավոր, քանի որ այլև անիմաստ են դարձնում դատախազական հսկողության իրական բովանդակությունը՝ այն վերածելով զուտ ձևական գործընթացի, որի նպատակը ղեկավարության կողմից նախապես արտահայտված կարծիքի հիմնավորումն է։ Դրանք կոպիտ կերպով խախտում են նաև անձի անմեղության կանխավարկածը, քանի որ ստեղծվում է մի իրավիճակ, երբ անձի մեղքի հարցն արդեն լուծվում է դատարանից դուրս՝ հանրային հարթությունում, ինչը անթույլատրելի է իրավական պետությունում»,- ասվում է հայտարարությունում։Ավելին11:5210.07.25 -
ՀասարակականՓրկարարները մարել են Արզնու ձորում բռնկված հրդեհըՀուլիսի 9-ին, ժամը 18:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնու ձորի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնու ձորում և 12-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:40-ին, մարվել՝ 20:03-ին: Արզնու ձորում այրվել են խոտածածկույթ, իսկ 12-րդ փողոցում՝ անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ)։Ավելին11:4510.07.25 -
ԻրավականՓաստաբան Սերգեյ Հարությունյանին թույլ չեն տալիս մտնել քննչական կեմիտեի շենք«Չգիտենք՝ վաղը ինչ ապօրինություններ կլինեն, ինչի ականատես կլինենք ներկայիս վարչախմբի կողմից ու իրավապահ համակարգն էլ դարձել է գործիք այս ամենն իրագործելու առումով: Մի զավեշտալի դեպք վերցրել են որպես հիմք ու այդ դեպքն օգտագործելով՝ այժմ փորձելու են մի շարք դաշնակցականների մեկուսացնել, հերթական շոուն անել: Կապ ստեղծել տարբեր ուժերի կամ գործողությունների հետ, այն է, ինչ կատարվում է վերջին շաբաթներին»:Ավելին11:3510.07.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ:Ավելին11:3010.07.25 -
ՔաղաքականՄեկնարկել է Փաշինյան-Ալիև առանձնազրույցըԱվարտվել է հայ-ադրբեջանական ընդլայնված կազմով հանդիպումը, որին հաջորդել է Փաշինյան-Ալիև առանձնազրույցը։Ավելին11:2610.07.25 -
ՀայաստանՈւշադրություն․ «Տաշիր» ընկերությունների խումբը որևէ պաշտոնական հայտարարություն չի հրապարակել նման վճարումների կամ սոցիալական ծրագրերի վերաբերյալԽնդրում ենք չվստահել և չտարածել կեղծ տեղեկատվություն՝ ապատեղեկատվությունից և հնարավոր խարդախությունից խուսափելու համար։Ավելին11:2310.07.25 -
ՀասարակականՀրազդանում վիճաբանnւթյունն ավարտվել է դшնակահարությшմբԵրեկ՝ հուլիսի 9-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկից «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մի տղամարդու տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն, հայտնում է Shamshyan.com-ը: Տեղում բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում: Ոստիկաններն ու պարեկները, ապա նրանց միացած ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Դավթյանի գլխավորությամբ պարզել են, որ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել Հրազան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 69 շենքի 2-րդ հարկի բնակարանից՝ «որովայնի առաջային և կողային պատի կտրած-ծակած, թափանցող վերք՝ սուր ներքին արյունահոսությունով» ախտորոշմամբ: Նշված տանը ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր, կոտրած ապակիներ և դանակ, որը, ըստ նախնական տեղեկությունների, հանցագործության գործիք է: Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վիրավորը 2 այլ քաղաքացու հետ նշված բնակարանում բնակվում էին վարձակալական հիմունքներով:Ավելին11:1510.07.25 -
ԻրավականՊատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության վերաբերյալ սկսվել է ուսումնասիրություն․ ՄԻՊԱզգային ժողովի պատգամավոր Գեղամ Մանուկյանի բնակարանում խուզարկության և նրա բջջային հեռախոսի առգրավման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ներկայացված տեղեկատվության հիման վրա Պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։Ավելին11:0710.07.25 -
ՔաղաքականԴպրոցում անչափահաս երեխաներին թմրադեղ տված «բառիգը» կալանավորված չէ․ սա է Փաշինյանի Հայաստանը․ ՄուրազիԱյո՛, այստեղ հարգարժան հոգևորականները բանտում են, իսկ դպրոցներում թմրադեղ տարածողներները՝ ազատության մեջ։ Հասարակության բարոյական ողնաշարը կոտրում են համակարգված և ծրագրված։Ավելին11:0010.07.25 -
ՄիջազգայինԹրամփը տրանսպորտի նախարարին նշանակել է ՆԱՍԱ-ի տնօրենի պաշտոնակատար«Նա թեկուզ և կարճաժամկետ, բայց հիասքանչ առաջնորդ կլինի ավելի ու ավելի կարևոր դարձող տիեզերական գործակալության համար»,- նշել է Թրամփը։Ավելին10:5110.07.25