Լրահոս
2025-07-10
-
ՄիջազգայինԿրակի ճիրաններում է Եվրոպան. ռեկորդային շոգի և հրդեհների հետևանքով մարդիկ են մահանումԿրակի ճիրաններում է Եվրոպան. ռեկորդային շոգի և հրդեհների հետևանքով մարդիկ են մահանումԱվելին18:1510.07.25 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ-ն արձագանքել է ապաշրջափակման վերաբերյալ Երևանին և Բաքվին առաջարկ ներկայացնելու լուրերինԱվելի վաղ Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը՝ հղում անելով երկու օտարերկրյա դիվանագետների, նշել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է ներկայացրել Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին։Ավելին18:0010.07.25 -
ՔաղաքականՆախագահ Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և դոցենտ Աննա ՍիրինյանինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Օքսֆորդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և Բոլոնիայի համալսարանի հայագիտության դոցենտ Աննա Սիրինյանին։ Նրանց ուղեկցել են Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և կառույցի ղեկավար կազմի ներկայացուցիչները։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ողջունելով հյուրերին՝ նախագահը բարձր է գնահատել պրոֆեսոր Վան Լինտի և դոցենտ Սիրինյանի երկարամյա գործունեությունն ու հայագիտության զարգացմանն ուղղված արժեքավոր ներդրումը։ «Գնահատելի է այն աշխատանքը, որ դուք կատարել եք տարիների ընթացքում։ Ձեր գիտական գործունեությամբ աշխարհին եք ներկայացրել հայոց լեզուն, հայ գրականությունը, մշակույթն ու պատմությունը։ Ձեր աշխատանքը մեզ համար ևս մեծ կարևորություն ունի, և հորդորում եմ շարունակել այդ նվիրված գործը»,- նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նախագահը նշել է, որ Հայաստանն այսօր հայագիտությանը և առհասարակ՝ գիտությանը, առանձնահատուկ ուշադրություն է դարձնում: Նրա խոսքով՝ վերլուծելով վերջին հինգ տարիների պետական քաղաքականությունն ու առաջիկա հնգամյա ծրագրերը՝ հստակ նկատելի է, որ հիմնական շեշտադրումները դրվում են կրթության և գիտության վրա։ Խոսելով տեխնոլոգիական առաջընթացի և արհեստական բանականության դարաշրջանի մասին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիական երկիր դառնալու ձգտման պայմաններում կրթության և գիտության դերը միայն աճում է։ Այդ համատեքստում նա նաև կարևորել է հայագիտությունը՝ որպես ազգային ինքնության պահպանման և միջազգային գիտական համագործակցության խորացման հիմնաքար։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի համար՝ դոցենտ Աննա Սիրինյանը նշել է, որ նախագահի քաջալերող խոսքերը մեծապես ոգեշնչում են իրեն։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ անհրաժեշտ է առավել ակտիվորեն աշխատել և համատեղել ջանքերը՝ ավելի մեծ արդյունքներ ունենալու համար։ Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և դոցենտ Աննա Սիրինյանին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով՝ հայագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար։ Նախագահը նրանց ջերմորեն շնորհավորել և հաջողություն է մաղթել հետագա գիտական գործունեության մեջ։Ավելին17:4510.07.25 -
ԻրավականՁերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալըԽոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով վերջինիս դատարան ներկայացնելու համար: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: Tert.am-ի տեղեկություններով, ձերբակալվածը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալն է:Ավելին17:3810.07.25 -
ՔաղաքականԹուրքիան պաշտոնապես մտավ Հայաստանի տարածք. Արթուր ԽաչիկյանՄիջանցքը կընդլայնվի և կինտեգրվի Ադրբեջանին։ Հայաստանի բնակչությունը աստիճանաբար կհեռանա։ Ադրբեջանական բնակչությունը կփոխարինի հայերին։Ավելին17:3010.07.25 -
ՔաղաքականԱբու Դաբիի հանդիպումը չի լուծում կարգավորման իրական խոչընդոտները․ կողմերը շարունակում են քայլել բարակ սառույցի վրայով․ քաղաքագետՔննարկվել են կարգավորման «տարբեր ասպեկտներ», արձանագրվել է «առաջընթաց սահմանազատման գործընթացում», բայց բովանդակային հարթության վրա շրջանցվել են հակադրության կամ պատերազմի առիթ տվող հարցերը՝ կոմունիկացիաների ապաշրջափակում, Ադրբեջանի տարածքային ագրեսիվ հավակնություններ, դելիմիտացա/ դեմարկացիա:Ավելին17:1510.07.25 -
ՔաղաքականՆախարարի տեղակալը հստակ մերժել է երրորդ սուբյեկտի կողմից «վերահսկողության» եզրույթը. ԱԳՆ խոսնակՉնայած դրան՝ մամուլում և սոցիալական հարթակների տարբեր օգտատերերի կողմից թեման աղճատվել է՝ միտված Աբու Դաբիում բանակցությունների ֆոնին կեղծ վերնագրերի տարածմանն ու հիմնազուրկ աղմուկի առաջացմանը։Ավելին17:0910.07.25 -
ՄիջազգայինՏեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 120-իԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 6-ին արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել Քերի շրջանում: Նա հայտարարել է հուլիսի 11-ին ջրհեղեղից տուժած նահանգ այցելելու ծրագրերի մասին: Թրամփի խոսքով՝ դաշնային իշխանություններն օգնություն են ցուցաբերում տեղական ծառայություններին աղետի հետևանքների վերացման գործում:Ավելին17:0010.07.25 -
ՔաղաքականԵթե Մեղրին հանձնվեց, ուրեմն Հայաստանի վերջը եկել ա. մեծ տագնապ՝ մեղր քսած քաղաքի Փոքր թաղումԵթե Մեղրին հանձնվեց, ուրեմն Հայաստանի վերջը եկել ա. մեծ տագնապ՝ մեղր քսած քաղաքի Փոքր թաղումԱվելին16:4510.07.25 -
ՔաղաքականՄիջանցք տալը պոզով պոչո՞վ է լինում․ Տաթևիկ ՀայրապետյանԱդրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել պաշտոնապես, որ Հայաստանը պատրաստ է, ուզում է և Հայաստանը պատրաստ է նույն պայմաններով, ինչ Իրանի Իսլամական Հանրապետությունն է անցում տալիս Ադրբեջանին, ճշգրիտ նույն պայմաններով այդ նույն անցումն ապահովել»,-հայտարարել էր Փաշինյանը 2024 թվականի սեպտեմբերի 18-ին։Ավելին16:3010.07.25 -
ՀասարակականԿենտրոնականի համայնքային ոստիկանները գործարանի հետնամասում զենք-զինամթերք են հայտնաբերելՀուլիսի 9-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ կոնյակի գործարանի հետնամասում զենք-զինամթերք է թողել, որը պատկանում է Արցախյան առաջին պատերազմի մասնակից պապին: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են տարբեր տրամաչափի փամփուշտներ, պարկուճներ, նռնակ, բռնկիչ և ինքնաշեն ատրճանակ: Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից:Ավելին16:1510.07.25 -
ՀասարակականՍուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնՀուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար ստեղծված վերականգնողական մասնագիտական կենտրոնի գործունեությանը, զարգացման հետագա ծրագրերին: Սուրեն Պապիկյանին ներկայացվել են նաև «Զինվորի տան» նորակառույց կենցաղային ռեաբիլիտացիայի կենտրոնը, վիրահատարանը և ճաշարանը: Նախարարը հանդիպել է «Զինվորի տանը» բուժում ստացող հաշմանդամություն ունեցող զինծառայողներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել վերականգնողական ընթացքով:Ավելին16:0010.07.25 -
ՀայաստանՉի՛ հաջողվելու և դեռ ավելին՝ տապալվելու եք. Բագրատ Սրբազանի նամակըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից. «Ամսի 8-ին ԱԺ-ում խուլիգանախումբը հարձակվեց արժանապատիվ և հայրենասեր հայի՝ Արթուր Սարգսյանի վրա։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև մեկ տարի շարունակ ամենաայլանդակ զրպարտություններով և հարձակումներով փորձել են սասանել մեր պայքարի հաստատակամությունը։ Չի՛ հաջողվելու և դեռ ավելին՝ տապալվելու եք։ Սակայն այս գրությանս պատճառը խորհրդարանում «հրեշտակի անմեղությամբ» արյունը շրթունքներին հնչած անմեղության կանխավարկածը խախտող, ստերով և զրպարտություններով լեցուն հայտարարությունները չեն, որոնց համար մեկիկ-մեկիկ պատասխան են տալու դատարանում։ Գրությանս պատճառը չարաբաստիկ «երկու հոգու գյուլլելու և 15 հոգու բանտ նստցնելու արտահայտության մասին է, որը վերագրվում է ինձ, որպես «մարդ սպանելու» դարի հանցագործ ծրագիր։ Չեմ էլ ուզում այս պահին վիճարկել ձայնագրության ստույգությունը՝ դա այլ հարթության մեջ կպարզվի։ Նախ ասեմ՝ ինչպե՞ս կարող է իշխանություն չունեցող որևէ անձ 15 հոգու բանտ նստցնել՝ այն էլ փողոցային պայքարի տրամաբանության ծիրից ներս։ Պարզապես ծիծաղելի է… Ես պահանջում եմ իրավասու մարմիններից հրապարակել այդ խոսակցության ամբողջ համատեքստը։ Ես պնդում եմ, որ այդ կտրտված, մոնտաժված հատվածն այլ համատեքստում արտասանված խոսք է, որ վերաբերում է որևէ իշխանության գործառույթի։ Կրկին պահանջում եմ հրապարակե՛ք սույն խոսակցության ամբողջական տեքստը, այլապես ինչպես այս, այնպես էլ մնացած բոլոր արտահայտությունները որպես ստախոսություն և զրպարտություն կմնա ձեր պատասխանատվության վրա»:Ավելին15:5010.07.25 -
ՔաղաքականՍկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. ԱԳ փոխնախարար․ «Ազատություն»Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը: «Ազատություն». — Աբու Դաբիում ընթացող բանակցություններին մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, սա արդյոք նշանակո՞ւմ է, որ բանակցությունների առանցքում կլինի նաև ապաշրջափակման թեման: Մնացական Սաֆարյան. — Բանակցությունների ժամանակ սովորաբար քննարկվում է ամբողջ համալիրը բանակցությունների օրակարգի, թե ինչ արդյունք կլինի, ինչ օրակարգ կձևավորվի, պետք է սպասել հանդիպումից հետո: «Ազատություն». — Ամերիկյան կողմի առաջարկները կդառնա՞ն բանակցությունների առարկա: Սաֆարյան. — Տարբեր առաջարկություններ են ներկայացվել, մենք դրա մասին հայտարարություններ արել ենք, և ըստ նրա, թե որքանով դա կհամապատասխանի Հայաստանի շահերին, որքանով նպատակահարմար կհամարվի կարող է դառնալ, կարող է՝ ոչ: «Ազատություն». — Իսկ կարող է դառնալ, կարող է՝ ոչ, ինչի՞ց է կախված: Սաֆարյան. — Ասացի, այսինքն՝ ինչքանով դա կհամապատասխանի Հայաստանի շահերին, որքանով կողմերը կգան համաձայնության դրա վերաբերյալ, որ երկու կողմերին էլ դրանց դրույթները բավարարեն, բայց հիմա դժվար է ասել: «Ազատություն». — Հայաստանի համար շարունակո՞ւմ է ընդունելի լինել, որ ապաշրջափակման հարցում գործառույթներն արտապատվիրակվեն միջազգային որևէ կազմակերպության: Սաֆարյան. — Այո: «Ազատություն». — Այսինքն՝ կարող է որևէ երրորդ ընկերություն կողմերի համաձայնության դեպքում, որ դա լինի փոխադարձության սկզբունքով, վերահսկել այդ ճանապարհը: Սաֆարյան. — Նորից կրկնեմ, եթե դա լիովին համապատասխանի մեր կողմից հայտարարված սկզբունքներին, դա կարող է իրականացվել: «Ազատություն». — Վերահսկողությունը իրականացնի՞ այդ միջազգային ընկերությունը: Սաֆարյան -Նշում եմ՝ եթե պահպանվեն սկզբունքները: «Ազատություն». — Կարո՞ղ է վերահսկողություն իրականացնել այլ կազմակերպություն: Սաֆարյան — Վերահսկողությունը սխալ բառ է, որովհետև դա կիրառելի չէ այդ դեպքում, կրկնեմ նորից՝ այդ գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության ներքո: Եթե դա համապատասխանի այս սկզբունքներին, այո, կարող է դա իրականացնել: Դա քննարկման հարց է, փոխադարձություն պետք է ապահովվի: «Ազատություն». — Իսկ ապաշրջափակման վերաբերյալ ամերիկյան առաջարկները Երևանը ե՞րբ է ստացել: Սաֆարյան. — Ես դժվարանում եմ կոնկրետ ժամկետ նշել, որոշ ժամանակ առաջ, բայց էլի են առաջարկներ եղել: «Ազատություն». — Ո՞ր կողմերից: Սաֆարյան. — Չեմ կարող այժմ ասել, բայց քննարկման առարկա են հանդիսանում մի քանի այսպիսի առաջարկներ, կրկին նշեմ, եթե դա համապատասխանի Հայաստանի շահերին ապաշրջափակման շրջանակում, կարող են դիտարկվել: «Ազատություն». — Իսկ այդ առաջարկները, որ Երևանն ու Բաքուն ստանում են տարբեր կողմերից, բացի այսօրվա հանդիպումը, այլ ձևաչափով քննարկե՞լ են, քանի որ ոչ դեմ առ դեմ շփումներ կարծես թե լինում են: Սաֆարյան. — Այսօր շատ լավ առիթ է դրանց անդրադառնալու, չգիտեմ անդրադարձ կլինի, թե՝ ոչ, որովհետև բանակցությունների օրակարգը կոնկրետ այդ դեպքում կարող է ուրիշ լինել: Հնարավոր է լինի անդրադարձ: «Ազատություն». — Իսկ կոնկրետ օրակարգը ո՞րն է: Սաֆարյան. — Ես չէի ուզի այդ մասին խոսել: «Ազատություն». — Հայաստանի ակնկալիքն այսօրվա բանակցություններից ո՞րն է: Սաֆարյան. — Բնականաբար և դրա մասին բազմիցս նշվել է, մենք քաղաքական կամքը հայտարարել են Հայաստանի հասնելու համաձայնագրի ստորագրմանը, համաձայնագիրը արդեն փոխհամաձայնեցված է, բանակցությունների շարունակությունը միտված է համաձայնագրի ստորագրմանը: «Ազատություն». — Հայկական կողմը հույս ունի՞, որ Ադրբեջանը հետքայլ կանի՞ իր նախապայմաններից: Սաֆարյան. -Դա բանակցությունների առարկա է և կատարել որևէ մեկնաբանություն դրա վերաբերյալ վաղաժամ է, բանակցությունների էությունը հենց դրանում է: «Ազատություն». — Պարոն Սաֆարյան, հնարավո՞ր է՝ ինչ-որ փաստաթուղթ կամ հայտարարություն այսօր ստորագրվի՞: Սաֆարյան. — Բանակցություններից առաջ նախապես ես չեմ կարող ասել` ինչ անդրադարձներ կլինեն բանակցությունների ընթացքում: Աբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։Ավելին15:4510.07.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Փաշինյան-Ալիև. ի՞նչ է հայտնի 40 րոպե առանձնազրույցից և 5 ժամ բանակցությունից հետոՀայլուր 15։30 Փաշինյան-Ալիև. ի՞նչ է հայտնի 40 րոպե առանձնազրույցից և 5 ժամ բանակցությունից հետոԱվելին15:3010.07.25 -
ՀասարակականՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ Արարատի մարզի Վեդի համայնքի «Դաշտաքարի «Գտնված երազ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ Հուլիսի 11-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Վեդի համայնքի «Դաշտաքարի «Գտնված երազ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Խնդրում ենք չանհանգստանալ։ ՆԳՆ փրկարար ծառայությունԱվելին15:1510.07.25 -
ՔաղաքականԻ՞նչ են քննարկել Փաշինյանն ու ԱլիևըՀայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը երախտագիտություն են հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին ջերմ հյուրընկալության և երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար:Ավելին15:0010.07.25 -
ՔաղաքականՀիմա էլ ծաղկի արտահանումն է դարձել անհնարին․ Գևորգ ՍտեփանյանԵրևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրել է․ «Հայրենակիցները հայտնվել են անելանելի վիճակում։ Ժամանակավոր «իշխանության» անգործության ու անհեռատես քայլերի շնորհիվ։ Խոշոր չափերի վնասներ են կրում քաղաքացիները՝ կոնյակի, ծիրանի, հիմա էլ ծաղկի արտահանումը դարձել է անհնարին»։Ավելին14:4510.07.25 -
ՔաղաքականՓաշինյան-Ալիև հանդիպումն ավարտվել էՀայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը և ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։Ավելին14:3410.07.25 -
ՀասարակականԻրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներՀուլիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Հ-79 Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի 14-ից 17-րդ կիլոմետրերին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։Ավելին14:3010.07.25