Լրահոս
2025-07-10
-
ՀասարակականՍուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնՀուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար ստեղծված վերականգնողական մասնագիտական կենտրոնի գործունեությանը, զարգացման հետագա ծրագրերին: Սուրեն Պապիկյանին ներկայացվել են նաև «Զինվորի տան» նորակառույց կենցաղային ռեաբիլիտացիայի կենտրոնը, վիրահատարանը և ճաշարանը: Նախարարը հանդիպել է «Զինվորի տանը» բուժում ստացող հաշմանդամություն ունեցող զինծառայողներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել վերականգնողական ընթացքով:Ավելին16:0010.07.25 -
ՀայաստանՉի՛ հաջողվելու և դեռ ավելին՝ տապալվելու եք. Բագրատ Սրբազանի նամակըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից. «Ամսի 8-ին ԱԺ-ում խուլիգանախումբը հարձակվեց արժանապատիվ և հայրենասեր հայի՝ Արթուր Սարգսյանի վրա։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև մեկ տարի շարունակ ամենաայլանդակ զրպարտություններով և հարձակումներով փորձել են սասանել մեր պայքարի հաստատակամությունը։ Չի՛ հաջողվելու և դեռ ավելին՝ տապալվելու եք։ Սակայն այս գրությանս պատճառը խորհրդարանում «հրեշտակի անմեղությամբ» արյունը շրթունքներին հնչած անմեղության կանխավարկածը խախտող, ստերով և զրպարտություններով լեցուն հայտարարությունները չեն, որոնց համար մեկիկ-մեկիկ պատասխան են տալու դատարանում։ Գրությանս պատճառը չարաբաստիկ «երկու հոգու գյուլլելու և 15 հոգու բանտ նստցնելու արտահայտության մասին է, որը վերագրվում է ինձ, որպես «մարդ սպանելու» դարի հանցագործ ծրագիր։ Չեմ էլ ուզում այս պահին վիճարկել ձայնագրության ստույգությունը՝ դա այլ հարթության մեջ կպարզվի։ Նախ ասեմ՝ ինչպե՞ս կարող է իշխանություն չունեցող որևէ անձ 15 հոգու բանտ նստցնել՝ այն էլ փողոցային պայքարի տրամաբանության ծիրից ներս։ Պարզապես ծիծաղելի է… Ես պահանջում եմ իրավասու մարմիններից հրապարակել այդ խոսակցության ամբողջ համատեքստը։ Ես պնդում եմ, որ այդ կտրտված, մոնտաժված հատվածն այլ համատեքստում արտասանված խոսք է, որ վերաբերում է որևէ իշխանության գործառույթի։ Կրկին պահանջում եմ հրապարակե՛ք սույն խոսակցության ամբողջական տեքստը, այլապես ինչպես այս, այնպես էլ մնացած բոլոր արտահայտությունները որպես ստախոսություն և զրպարտություն կմնա ձեր պատասխանատվության վրա»:Ավելին15:5010.07.25 -
ՔաղաքականՍկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. ԱԳ փոխնախարար․ «Ազատություն»Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը: «Ազատություն». — Աբու Դաբիում ընթացող բանակցություններին մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը, սա արդյոք նշանակո՞ւմ է, որ բանակցությունների առանցքում կլինի նաև ապաշրջափակման թեման: Մնացական Սաֆարյան. — Բանակցությունների ժամանակ սովորաբար քննարկվում է ամբողջ համալիրը բանակցությունների օրակարգի, թե ինչ արդյունք կլինի, ինչ օրակարգ կձևավորվի, պետք է սպասել հանդիպումից հետո: «Ազատություն». — Ամերիկյան կողմի առաջարկները կդառնա՞ն բանակցությունների առարկա: Սաֆարյան. — Տարբեր առաջարկություններ են ներկայացվել, մենք դրա մասին հայտարարություններ արել ենք, և ըստ նրա, թե որքանով դա կհամապատասխանի Հայաստանի շահերին, որքանով նպատակահարմար կհամարվի կարող է դառնալ, կարող է՝ ոչ: «Ազատություն». — Իսկ կարող է դառնալ, կարող է՝ ոչ, ինչի՞ց է կախված: Սաֆարյան. — Ասացի, այսինքն՝ ինչքանով դա կհամապատասխանի Հայաստանի շահերին, որքանով կողմերը կգան համաձայնության դրա վերաբերյալ, որ երկու կողմերին էլ դրանց դրույթները բավարարեն, բայց հիմա դժվար է ասել: «Ազատություն». — Հայաստանի համար շարունակո՞ւմ է ընդունելի լինել, որ ապաշրջափակման հարցում գործառույթներն արտապատվիրակվեն միջազգային որևէ կազմակերպության: Սաֆարյան. — Այո: «Ազատություն». — Այսինքն՝ կարող է որևէ երրորդ ընկերություն կողմերի համաձայնության դեպքում, որ դա լինի փոխադարձության սկզբունքով, վերահսկել այդ ճանապարհը: Սաֆարյան. — Նորից կրկնեմ, եթե դա լիովին համապատասխանի մեր կողմից հայտարարված սկզբունքներին, դա կարող է իրականացվել: «Ազատություն». — Վերահսկողությունը իրականացնի՞ այդ միջազգային ընկերությունը: Սաֆարյան -Նշում եմ՝ եթե պահպանվեն սկզբունքները: «Ազատություն». — Կարո՞ղ է վերահսկողություն իրականացնել այլ կազմակերպություն: Սաֆարյան — Վերահսկողությունը սխալ բառ է, որովհետև դա կիրառելի չէ այդ դեպքում, կրկնեմ նորից՝ այդ գործընթացը պետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության ներքո: Եթե դա համապատասխանի այս սկզբունքներին, այո, կարող է դա իրականացնել: Դա քննարկման հարց է, փոխադարձություն պետք է ապահովվի: «Ազատություն». — Իսկ ապաշրջափակման վերաբերյալ ամերիկյան առաջարկները Երևանը ե՞րբ է ստացել: Սաֆարյան. — Ես դժվարանում եմ կոնկրետ ժամկետ նշել, որոշ ժամանակ առաջ, բայց էլի են առաջարկներ եղել: «Ազատություն». — Ո՞ր կողմերից: Սաֆարյան. — Չեմ կարող այժմ ասել, բայց քննարկման առարկա են հանդիսանում մի քանի այսպիսի առաջարկներ, կրկին նշեմ, եթե դա համապատասխանի Հայաստանի շահերին ապաշրջափակման շրջանակում, կարող են դիտարկվել: «Ազատություն». — Իսկ այդ առաջարկները, որ Երևանն ու Բաքուն ստանում են տարբեր կողմերից, բացի այսօրվա հանդիպումը, այլ ձևաչափով քննարկե՞լ են, քանի որ ոչ դեմ առ դեմ շփումներ կարծես թե լինում են: Սաֆարյան. — Այսօր շատ լավ առիթ է դրանց անդրադառնալու, չգիտեմ անդրադարձ կլինի, թե՝ ոչ, որովհետև բանակցությունների օրակարգը կոնկրետ այդ դեպքում կարող է ուրիշ լինել: Հնարավոր է լինի անդրադարձ: «Ազատություն». — Իսկ կոնկրետ օրակարգը ո՞րն է: Սաֆարյան. — Ես չէի ուզի այդ մասին խոսել: «Ազատություն». — Հայաստանի ակնկալիքն այսօրվա բանակցություններից ո՞րն է: Սաֆարյան. — Բնականաբար և դրա մասին բազմիցս նշվել է, մենք քաղաքական կամքը հայտարարել են Հայաստանի հասնելու համաձայնագրի ստորագրմանը, համաձայնագիրը արդեն փոխհամաձայնեցված է, բանակցությունների շարունակությունը միտված է համաձայնագրի ստորագրմանը: «Ազատություն». — Հայկական կողմը հույս ունի՞, որ Ադրբեջանը հետքայլ կանի՞ իր նախապայմաններից: Սաֆարյան. -Դա բանակցությունների առարկա է և կատարել որևէ մեկնաբանություն դրա վերաբերյալ վաղաժամ է, բանակցությունների էությունը հենց դրանում է: «Ազատություն». — Պարոն Սաֆարյան, հնարավո՞ր է՝ ինչ-որ փաստաթուղթ կամ հայտարարություն այսօր ստորագրվի՞: Սաֆարյան. — Բանակցություններից առաջ նախապես ես չեմ կարող ասել` ինչ անդրադարձներ կլինեն բանակցությունների ընթացքում: Աբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։Ավելին15:4510.07.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Փաշինյան-Ալիև. ի՞նչ է հայտնի 40 րոպե առանձնազրույցից և 5 ժամ բանակցությունից հետոՀայլուր 15։30 Փաշինյան-Ալիև. ի՞նչ է հայտնի 40 րոպե առանձնազրույցից և 5 ժամ բանակցությունից հետոԱվելին15:3010.07.25 -
ՀասարակականՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ Արարատի մարզի Վեդի համայնքի «Դաշտաքարի «Գտնված երազ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ Հուլիսի 11-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Վեդի համայնքի «Դաշտաքարի «Գտնված երազ» նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Խնդրում ենք չանհանգստանալ։ ՆԳՆ փրկարար ծառայությունԱվելին15:1510.07.25 -
ՔաղաքականԻ՞նչ են քննարկել Փաշինյանն ու ԱլիևըՀայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը երախտագիտություն են հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին ջերմ հյուրընկալության և երկկողմ հանդիպումը կազմակերպելու համար:Ավելին15:0010.07.25 -
ՔաղաքականՀիմա էլ ծաղկի արտահանումն է դարձել անհնարին․ Գևորգ ՍտեփանյանԵրևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը գրել է․ «Հայրենակիցները հայտնվել են անելանելի վիճակում։ Ժամանակավոր «իշխանության» անգործության ու անհեռատես քայլերի շնորհիվ։ Խոշոր չափերի վնասներ են կրում քաղաքացիները՝ կոնյակի, ծիրանի, հիմա էլ ծաղկի արտահանումը դարձել է անհնարին»։Ավելին14:4510.07.25 -
ՔաղաքականՓաշինյան-Ալիև հանդիպումն ավարտվել էՀայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը և ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։Ավելին14:3410.07.25 -
ՀասարակականԻրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներՀուլիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Հ-79 Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի 14-ից 17-րդ կիլոմետրերին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։Ավելին14:3010.07.25 -
ՀասարակականՀանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքում կասեցվել է «Մամա ջան 21» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (ք. Երևան, Սպենդարյան փողոց): Վերահսկիչ մարմնի այս որոշման համար հիմք են հանդիսացել արտադրամասում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները: Մասնավորապես՝ - սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, հեշտորեն չեն մաքրվել ու ախտահանվել և պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերից, - առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը: Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:Ավելին14:2010.07.25 -
ԻրավականՏարել են Գեղամ Մանուկյանի հեռախոսը, տան համակարգիչներից մեկը. ինչո՞ւ են ձերբակալում դաշնակցականներինՏարել են Գեղամ Մանուկյանի հեռախոսը, տան համակարգիչներից մեկը. ինչո՞ւ են ձերբակալում դաշնակցականներինԱվելին14:1010.07.25 -
ՀասարակականՆա, ով համարձակ ասում է, որ կանգնած է իր հավատի կողքին, բանտարկության է տարվում. Տեր ՓառենԱյսօր որևէ բան, ցավոք, չի փոխվել։Նա, ով համարձակորենճշմարտությունն էբարձրաձայնում, բարկանումէ անօրենությունների պատճառով, ցավում է սիրտըիր Եկեղեցու համար, նա, ով համարձակորենասում է, որկանգնած է իրհավատի և արժեքներիկողքին և դրանցկրողն է, ենթարկվումէ հետապնդումների ևբանտարկության էտարվում։ Չարը պարզունակէ և համառ։Սակայն ընկրկել պետքչէ, քանզի Քրիստոսասում է. «...ա՛յսէ ձեր ժամըև խավարի իշխանությանզորություն» (Ղուկ.22։53)։Իսկ Պողոս առաքյալնասում է. «Մեր պատերազմը մարմնիու արյան դեմչէ, այլ իշխանություններիու պետությունների, այսխավար աշխարհի տիրակալներիև երկնքի տակգտնվող չար ոգիներիդեմ» (Եփես.6։12)։Ավելին14:0010.07.25 -
ԻրավականԹմրանյութ տեղադրող երիտասարդը կալանավորվել էՀուլիսի 4-ի գիշերը` ժամը 4-ին, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, թմրանյութ ապօրինի պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Սեբաստիայի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել մայրաքաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ 22-ամյա երիտասարդի: Բաժնի մոտ ծառայողական մեքենայից իջեցնելիս նրա տաբատից ընկել է կպչուն ժապավենով չորս փաթեթ, ևս 19 փաթեթ հայտնաբերվել է նրա խուզարկությամբ: Դրանցից 15-ը լցված էին մեթամֆետամինի նմանվող սպիտակ բյուրեղանման, իսկ չորսը` մարիխուանայի նմանվող բուսական ծագման զանգվածներով: Նաև հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ։ Երիտասարդը ներկայացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նա ձերբակալվել է, ապա` կալանավորվել: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:Ավելին13:4510.07.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ, հուլիսի 10-ին և 15-ին ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 10-15-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։Ավելին13:3510.07.25 -
ԻրավականԱլիևի գործակատարն այսօր պիտի նրան արդյունքներ ցույց տա, դա համար են այս ռեպրեսիաները. ՄելիքյանԻ՞նչն էր, որ ահանգստություն պատճառեց․ ձերբակալող ոստիկանները զեկուցագրի մեջ կեղծ տեղեկություններ էին ներառել, որ այդ տղան ասաց՝ ես էդպիսի բան չեմ ասել։ Ներառել էին, թե՝ ես էս ամեն ինչը սովորել եմ ՀՅԴ ռազմաուսումնական եսիմինչերի ժամանակ։ Դա ոստիկանների գրածն էր։ Սա արդեն անհանգստացող էր։ Հիմքեր էին ստեղծում կուսակության նկատմամբ ռեպրեսիաներ իրականացնելու համար։Ավելին13:2510.07.25 -
ՔաղաքականԴաշնակցականների տների խուզարկության արդյունքում որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել. ՀՅԴ«Առգրաված բոլոր զենքերը օրինական են։ Նկարներում պատկերված առարկաների մեծ մասը, այդ թվում նռնականման առարկան նախատեսված է Սթրայքբոլ խաղի համար։ Նռնականման առարկայի ներսում պահվել են Սթրայքբոլ խաղի համար նախատեսված սիսեռի հատիկներ»,–ասված է հայտարարության մեջ։Ավելին13:1510.07.25 -
ՔաղաքականՓաշինյան-Ալիև հանդիպմանը մասնակցում են սահմանազատման հանձնաժողովների նախագահներըՓաշինյան-Ալիև հանդիպմանը մասնակցում են սահմանազատման հանձնաժողովների նախագահներըԱվելին13:1010.07.25 -
ՀասարակականԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ ԵրևանումԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ են տեղի ունեցել հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոցի և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցի խաչմերուկներում, Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ ուղղությամբ, հասարակական տրանսպորտի համար, փորձնական տարբերակով, տեղադրվել է առանձին լուսացույց՝ «BUS» գրությամբ: Իրականացվել են լուսացույցերի աշխատանքային ռեժիմների փոփոխություններ»,- ասվում է հաղորդագրությունում:Ավելին13:0510.07.25 -
ԻրավականԽուզարկում են ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի բնակարանըՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մաթինյանի տանը խուզարկություններին զուգահեռ խուզարկություն է ընթանում նաև «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տանը։Ավելին12:5610.07.25 -
ԻրավականԳևորգ Մուրադյանը, չունենալով ձերբակալվածի կարգավիճակ, վերջինիս ազատությունը սահմանափակված է․ Աբգար Պողոսյան«Հնարավոր չէ իրավական առումով պարզաբանել մի երևույթ, երբ անձի նկատմամբ իրավունքի որևէ սահմանափակման որոշում չկա, սակայն արգելում են, որ վերջինս իրացնի իր ազատ տեղաշարժի իրավունքը»,-ասաց փաստաբանը և, տեղեկացրեց, որ դիմել է ՄԻՊ, որտեղից դիմել են ՔԿ-ին, որ փաստաբանի մուտքն ապահովվի, բայց չեն կատարում։Ավելին12:4910.07.25