Լրահոս
2025-07-10
-
Մամուլի տեսությունՔՊ-ի թիրախում՝ ՀՅԴ-ն ու Հայ առաքելական եկեղեցին. իրավապահներին հրահանգ է տրվել. «Ժողովուրդ»Բացահայտ վկայություն էր նաեւ ԱԺ վերջին ծեծկռտուքը, որը հրահրվեց ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի ելույթից հետո։ Դրան հաջորդած ՔՊ-ական բոլոր ելույթներում կարմիր թելով անցնում էր նույն ուղերձը՝ ՀՅԴ-ն, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը 1999-ի հոկտեմբերի 27-ի, 2008-ի մարտի 1-ի եւ 2020-ի նոյեմբերի 9-ի՝ Կառավարության վրա հարձակման գլխավոր կազմակերպիչներն են, որոնք, ըստ իշխանական վարկածի, այժմ էլ՝ 2024-ին կամ 2025-ին, «Սրբազան շարժման» անվան տակ ծրագրում են ահաբեկչություն՝ ներքաշելով նաեւ Հայ առաքելական սուրբ եկեղեցուն։Ավելին09:3410.07.25 -
Մամուլի տեսությունԻնչպե՞ս են ժուչոկը տեղադրել․ «Հրապարակ»Երեկ իշխանական աղբյուրը մեզ համոզում էր, որ Բագրատ սրբազանի խոսակցությունների ձայնագրություններն անգլիական հետախուզության ձեռքի գործն են, որով, իբր, փորձել են անգլիացիք աջակցել Փաշինյանին։ Սակայն մենք ԱԱԾ մեր աղբյուրներից հավաստի տեղեկություն ստացանք, թե ինչպես են իրականացվել գաղտնալսումը եւ ձայնագրությունները։ Պարզվում է՝ Բագրատ սրբազանի կեցավայրում, որտեղ կայացել են նախաձեռնող խմբի հավաքները, սուրճի ապարատ է եղել, որն անցած տարի փչացել է։Ավելին09:3010.07.25 -
ՔաղաքականՄեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումըԱբու Դաբիում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը:Ավելին09:2410.07.25 -
ԻրավականԲերման է ենթարկվել Արսեն Մարտոյանը, ՀՅԴ անդամների տներում խուզարկություններ ենՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մաթինյանի տանը խուզարկություններին զուգահեռ խուզարկություն է ընթանում նաև «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տանը։Ավելին09:1510.07.25 -
ԻրավականՔննչականն ու ԱԱԾ դիմակավորված խումբը ներխուժել է Գեղամ Մանուկյանի տունՎաղ առավոտից Քննչականն ու ԱԱԾ դիմակավորված խումբը ներխուժել է ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի տուն: Այս պահին խուզարկություն է կատարվում նրա տանը: ** ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից հաստատում են տեղեկությունն ու ավելացնում, որ վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Նշվում է, որ այս պահին խուզարկություններ են իրականացվում ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։Ավելին09:0010.07.25
2025-07-09
-
ԻրավականՔրեական ոստիկանության ծառայողները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. նախաձեռնվել է քրեական վարույթՔրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երևան քաղաքի Ադոնցի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 32-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված: Պարզվել է նրան թմրամիջոցն իրացրած անձի ինքնությունը։ 33-ամյա տղամարդը Երևանի Սարալանջի փողոցում ձերբակալվել և «Կիա» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Արաբկիրի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ ևս հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված: 33-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:Ավելին23:4609.07.25 -
ՔաղաքականԵՄ-ն հետևում է եկեղեցու շուրջ վերջին զարգացումներին. 168.amԵՄ-ն հետևում է Հայ Առաքելական Եկեղեցու և իշխանությունների շուրջ զարգացումներին. վերջին իրողությունների առնչությամբ 168.am-ի գրավոր հարցադրումներին այսպես են արձագանքել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակությունից և մանրամասնել. «Քանի որ սա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, մեղադրանքների հետաքննությունը Հայաստանի իշխանությունների իրավասության շրջանակում է։Ավելին23:3009.07.25 -
ՄիջազգայինՌուսաստանի դրոնային լայնածավալ հարձակումն Ուկրաինայի վրա. Թրամփը դժգոհ է ՊուտինիցՈւկրաինայի ուղղությամբ Ռուսաստանի ամենամասշտաբային դրոնային հարձակումից հետո Թրամփը խոսել է Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին: Մոսկվայի հետ ամեն կերպ լեզու գտնելու խոստումներով եկած Թրամփի նյարդերը կարծես թե արդեն տեղի են տալիս:Ավելին23:1309.07.25 -
ՔաղաքականՎերադարձ Արցախ. Վաշինգտոնում քննարկել են հնարավորություններըՄինչ Հայաստանը զբաղված է քաղաքական ռեպրեսիաներով, արցախցիների վերադարձի իրավունքի հարցն է քննարկվել ԱՄՆ Կոնգրեսում: Խաղաղության շվեյցարական նախաձեռնության կազմում է եղել Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսն առաջարկել է արցախահայերի վերադարձի հարցը քննարկելիս չշրջանցել Մոսկվային:Ավելին22:5409.07.25 -
ՔաղաքականՓաշինյանը նպատակ ունի ՀԷՑ-ի կառավարիչ նշանակել Ռոմանոս ՊետրոսյանինԸստ պաշտոնական տեղեկատվության՝ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:Ավելին22:2609.07.25 -
ՀասարակականՔանաքեռ-Զեյթունի մանկապարտեզներից մեկից 5 ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոցSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում գործող մանկապարտեզներից մեկում։Ավելին21:5309.07.25 -
ԻրավականԱնեծք՝ Մայր Աթոռը պղծել ցանկացողներին և նոր հարձակման տագնապ՝ դառնացած ԷջմիածնումԹեև քննչական կոմիտեն հերքում է, որ Վեհարանում քննչական գործողություններ են նախապատրաստվում, Էջմիածնում պատրաստվում են Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ Մայր Աթոռը իբր ազատագրելու օպերացիային: Միքայել սրբազանին Մայր Աթոռից ձերբակալելու տապալված գործողությունից հետո, իրավապահները ավելի դաժան հարձակում են պլանավորում, կարծում են Էջմիածնեցի ու համարժեք պատասխան խոստանում՝ կրոնի, եկեղեցու, հավատի ու Աստծու դեմ ոտնձգողներին:Ավելին21:5309.07.25 -
ՀասարակականԵթե ոմանց համար այդ անեծքը զավեշտ է, Եկեղեցու համար այն միշտ լրջագույն վճիռ է և արդիական. Հայր Ասողիկ«Առավոտից բազմաթիվ հեռախոսներ և հաղորդագրություններ եմ ստացել՝ այսօր հրապարակված անեծքի (անաթեմա (հուն.՝ ἀνάθεμα, նզովք) իմ բանաձևման հետ կապված:Ավելին21:3709.07.25 -
ԻրավականՀԷՑ-ի գործը կհասնի միջազգային դատարան. ինչո՞ւ են մերժել 6 միլիարդ դրամի ծրագիրըՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի թույլատրել ՀԷՑ-ին 6 մլրդ դրամով ավելացնել ներդրումները, ինչը կարող է ճակատագրական որոշում դառնալ էներգետիկ կառույցի համար, ահազանգում են մասնագետները: Գրեթե 5 ժամ տևած ՀԷՑ-ի խուզարկությունից հետո է տնօրենի պաշտոնակատարը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրել ներդրումային ծրագիրը: Էներգետիկ փորձագետի կարծիքով՝ դե յուրե անկախ կառույցը իշխանության հրահանգն է կատարել՝ «ռեկետի» տրամաբանությամբ:Ավելին21:2109.07.25 -
ՔաղաքականՔննարկվել են հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին, միջազգային զարգացումներին, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում հանդիպումներ են ունեցել ՌԴ Պետական Դումայի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից:Ավելին21:1509.07.25 -
ՔաղաքականԱպրում ենք ժամանակներում, երբ հայրենասեր լինելը հանցանք է համարվում. Դանիելյան«Բռնապետական ռեժիմը երկու ամսով կալանավորեց Արթուր Սարգսյանին։Ավելին21:0009.07.25 -
ՔաղաքականՊետականության հանդեպ նման վերաբերմունքը չի կարող անհետևանք մնալ․ Արսեն Ջուլֆալակյան«Արցախը հանձնած քաղաքական ուժը պետք է կամավոր հրաժարական տար՝ երկար ժամանակ քաղաքականություն չվերադառնալու պայմանով:Ավելին20:4809.07.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ստորագրվո՞ւմ է խաղաղության համաձայնագիրը. Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբիում ենՀայլուր 20։30 Ստորագրվո՞ւմ է խաղաղության համաձայնագիրը. Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբիում ենԱվելին20:3009.07.25 -
ՀասարակականԿոտայքի մարզում ուղևորությունից հետո տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել է մարտական նռնակ, անձնագիր, բանկային ու սոցիալական քարտերSHAMSHYAN.com-ի տեղեկություններով հուլիսի 1-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին է ներկայացել է Կոտայքի մարզի բնակիչ 70-ամյա Գրիշա Չ․-ն և ներկայացրել սև գույնի պայուսակ, որը ըստ նրա ուղևորությունից հետո թողել են որպես տաքսի շահագործվող իր «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայում երկու ուղևոր։Ավելին20:1809.07.25 -
ԻրավականԴարի ահաբեկչության փորձը. իրավապահները կենցաղային խոսակցություններ են թաքցնումԱյսպես կոչված, ահաբեկչության փորձի համար բացված 16-ի գործի իրավական հիմքերը լուրջ կասկածի տակ են դնում փաստաբանները: Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նրանք պահանջել են իրավապահ մարմիններից ամբողջությամբ հրապարակել գործի հիմքում դրված ձայնագրությունները, որոնք նրանց պնդմամբ՝ մոնտաժված են, տարբեր օրերի խոսակցություններից նախադասություններ են իրար միացրել: Գլխավոր դատախազը նույնպես չի հերքել, որ մոնտաժված խոսակցության որոշ հատվածներ, բայց այն, ինչ հանված է, նրա պնդմամբ, կենցաղայն խոսակցություն է: Եթե այդպես է, ուրեմն դրանք չհրապարակելու հիմնավորում չկա, պնդել են պաշտպանները:Ավելին20:0509.07.25