Լրահոս
2025-07-17
-
Զինված ուժերՍուրեն Պապիկյանը ՄԹ դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերՀուլիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։Ավելին16:3017.07.25 -
ԻրավականՍրբազանների առողջական վիճակը լավ է, հասկանում են՝ սա քաղաքական հետապնդում է․ փաստաբան. MediaHub«Ամեն բան նորմալ է, առողջականը նորմալ է։ Սրբազանների տրամադրությունն էլ է նորմալ։ Այս ամենին վերաբերում են հումորով, գիտակցում են, որ սա էլ կանցնի, որ սա քաղաքական հետապնդման դրսևորում է։ Իրենք հստակ գիտեն, որ իրենց մեկուսացնելով փորձել են հող ստեղծել առաջիկայում և՛ եկեղեցու դեմ, և՛ այլ բռնաճնշումների համար»,- նշեց փաստաբանը։Ավելին16:1517.07.25 -
ԻրավականՊատժում են խոսելու համար. ինչո՞ւ ՔԿ-ն չի վերադարձնում 72-ամյա տղամարդու փողըՊատժում են խոսելու համար. ինչո՞ւ ՔԿ-ն չի վերադարձնում 72-ամյա տղամարդու փողըՊատժում են խոսելու համար. ինչո՞ւ ՔԿ-ն չի վերադարձնում 72-ամյա տղամարդու փողըԱվելին16:0017.07.25 -
ՔաղաքականԱԽ քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետԱրմեն Գրիգորյանն ընդգծել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում՝ հիմնված տարածաքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության վրա։ Ա.Ա.Ահմադիանը վերահաստատել է ԻԻՀ դիրքորոշումն ապաշրջափակման հարցում և աջակցություն հայտնել ՀՀ դիրքորոշմանը:Ավելին15:5017.07.25 -
ՀայաստանԵկեղեցին ոգեկան սրբավայր է, ոչ թե քաղաքական նկրտումների արոտավայր. Տեր Արարատ քահանա ՊողոսյանՓաշինյանը հայտարարում է, թե «արշավը Եկեղեցու դեմ ինքը չի պաշտպանել և չի պաշտպանի», մինչդեռ իրականում վերջին տարիներին Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվել է համակարգված քարոզչություն։ Հոգևորականների վարկաբեկումը, Եկեղեցու սոցիալական դերակատարության նսեմացումը, Եկեղեցու հասցեին իշխանական խոսնակների մակարդակով հնչող քննադատությունները, իսկ երբեմն՝ բացահայտ վիրավորանքները, փաստում են, որ իշխանության գործողությունները ոչ թե ուղղված են Եկեղեցու պահպանմանն ու զորացմանը, այլ այն թուլացնելուն և ճնշելուն։Ավելին15:4517.07.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Արյունալի բախումներ, խուճապ՝ Սիրիայում. իրավիճակը դո՞ւրս է գալիս վերահսկողությունիցՀայլուր 15։30 Արյունալի բախումներ, խուճապ՝ Սիրիայում. իրավիճակը դո՞ւրս է գալիս վերահսկողությունիցԱվելին15:3017.07.25 -
ՀայաստանԱռգրավվել են Արցախի պետնախարարին պատկանող բեռնատարները, վարորդները ՊԵԿ-ում են. ի՞նչ է հայտնի. ArmLurԻնչպե՞ս է բեռնատար մեքենաները ձեռք բերել Նժդեհ Իսկանդարյանը՝ մեր աղբյուրը մանրամասներ է հայտնում. «Դեռևս Արցախում Նժդեհ Իսկանդարյանը բացել էր շինարարական կազմակերպություն, վարկով ձեռք բերել երեք բեռնատար մեքենա, իսկ արդեն բռնի տեղահանումից հետո երկար քայլերից հետո կարողացել է վերականգնել իրեն պատկանող ՍՊԸ-ն»:Ավելին15:2517.07.25 -
ՀասարակականՆԳՆ-ն զգուշացնում է․ փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան, Թումանյան, Գայի փողոցների, Գոռավան, Վանաշեն, Սիսավան, Գինեվետ, Նոր Ուղի, Դաշտաքար, Դիտակ, Մրգանուշ, Մրգավետ, Նշավան, Ջրաշեն, Հովտաշեն բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Խնդրում ենք չանհանգստանալ։ ՆԳՆ փրկարար ծառայությունԱվելին15:1517.07.25 -
ԻրավականՃամբարակ-Դրախտիկ ճանապարհին ատրճանակ, փամփուշտներ, նռնակ և պայթուցիչներ են հայտնաբերվելՀուլիսի 14-ին Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհին զենք-զինամթերք է թողել, որը ձեռք է բերել 2020 թվականի պատերազմի ժամանակ: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված տարածքում հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, տարբեր տրամաչափերի և հրազենների 192 փամփուշտ, նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահեստատուփ: Հիշեցնենք. ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։Ավելին15:0017.07.25 -
ՄիջազգայինՈւկրաինան նոր վարչապետ ունիՈւկրաինայի Գերագույն ռադան Յուլյա Սվիրիդենկոյին նշանակել է Ուկրաինայի վարչապետ։ «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականի փոխանցմամբ՝ որոշմանը կողմ է քվեարկել 262 ժողովրդական պատգամավոր։ Մինչ այս վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Դենիս Շմիհալը, որն անկախ Ուկրաինայի պատմության մեջ ամենաերկարն է աշխատել այս պաշտոնում՝ 5 տարուց ավելի։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Շմիհալը կնշանակվի պաշտպանության նախարար, սակայն այժմ «ՌԲԿ-Ուկրաինա»-ն գրում է, որ նա ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի թեկնածուներից մեկն է։Ավելին14:5017.07.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։Ավելին14:4517.07.25 -
ՄիջազգայինՍիրիայի նախագահը դատապարտել է Իսրայելի հարձակումը սիրիական տարածքների վրաԱհմեդ աշ-Շարաան խոստացել է, որ դրուզ փոքրամասնության դեմ բռնության հետևում կանգնածները պատասխանատվության կենթարկվեն՝ հավելելով, որ անվտանգության պատասխանատվությունը կվերադարձվի տեղական իշխանություններին։Ավելին14:3017.07.25 -
ՀասարակականԵրևանում տղամարդը մտել է «Ինգո Արմենիա»-ի գրասենյակ և սպшռնում է ինքնաhրկիզվելԱյսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանութան համայնքայն ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի այցելել է Հանրապետության փողոցի թիվ 51 հասցեում գործող «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերություն և սպառնում է ինքնահրկիզվել: Տեղում պարզվել է, որ տղամարդը ինչ-որ խնդիրներ ունենալու պատճառով սպառնում է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում ինքնահրկիզվել: Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է տղամարդու ինքնությունը:Ավելին14:2417.07.25 -
ՄիջազգայինԻսլանդիայում ժայթքել է 800 տարվա քնից արթնացած հրաբուխըԻսլանդիայում ժայթքել է 800 տարվա քնից արթնացած հրաբուխըԱվելին14:2017.07.25 -
Հասարակական«Ford Fusion»-ը կոտրել է երկաթե արգելապատնեշները և գլխիվայր շրջվել. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարԱյսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 11:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Էմին Մ.-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 104 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, ապա ծառերին և գլխիվայր շրջվել:Ավելին14:1517.07.25 -
Իրավական68-ամյա այգեշատցու անասնագոմում առանձնապես խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Այգեշատ գյուղի 68-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, նաև պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ այգեշատցու տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր, իսկ անասնագոմում՝ 300 գրամից ավելի կանեփանման զանգված: 68-ամյա տղամարդը ձերբակալվել ու ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն: Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է նախաքննություն:Ավելին14:0017.07.25 -
ՔաղաքականԻնչո՞ւ ինչ որ միջազգային կազմակերպություն պետք է պարեկի մեր երկրով անցնող, կոնֆլիկտավտանգ ճանապարհը․ պատգամավորՊետությունների ընտրությունը մի քիչ ավելի մեծ է։ Մասնավորի նման նրանք կարող են ինչ որ ծառայություն գնել, այսինքն՝ սեփական միջոցներով ծառայություն իրականացնելու փոխարեն այն արտապատվիրակել մասնավորին։ Սակայն, պետությունները կարող են ծառայությունն արտապատվիրակել՝ ծառայության դիմաց վճար գանձելու իրավունքով։Ավելին13:4517.07.25 -
ՀասարակականՆախնական տվյալներով՝ մազութի արտահոսքի հետևանքով Ողջի գետը չի աղտոտվել․ ԲԸՏՄԵրեկ երեկոյան Կապան-Քաջարան ավտոճանապարհին ավտոպատահարի արդյունքում բեռնատարի կցորդի առանձնանալու և մասամբ Ողջի գետում հայտնվելու հետևանքով տեղի էր ունեցել մազութի արտահոսք։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները դեպքի վայրում իրականացրել են ջրի և հողի նմուշառումներ։ Լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքները վկայում են, որ մազութը շրջակա միջավայրին էական վնաս չի պատճառել՝ պայմանավորված իր ֆիզիկական կառուցվածքով․ մազութն ունի բարձր մածուցիկության և կարծրացման հատկություններ, այն չի լուծվում ջրում և դժվարությամբ է ներծծվում հողում։ Իրականացվում են արտահոսած մազութի մաքրման աշխատանքներ, որոնց ավարտից հետո կկատարվեն կրկնակի նմուշառումներ։Ավելին13:4017.07.25 -
ԱշխարհՄարսից ընկած ամենամեծ երկնաքարն աճուրդում վաճառվել է 5,3 միլիոն դոլարով«NWA 16788-ը ծածկված է կարմրաշագանակագույն միաձուլված կեղևով, որը նրան անսխալական ճանաչելի մարսյան երանգ է տալիս: Երկնաքարի մակերեսին նաև երևում են փոսիկներ, որոնք առաջացել են Երկրի մթնոլորտով արագ իջնելու ընթացքում տաքացման հետևանքով», - ասվում է հաղորդագրության մեջ:Ավելին13:3017.07.25 -
ՀասարակականԱղձք գյուղում «Երազ»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը. վարորդն ու ուղևորը հարազատ եղբայրներ ենԱյսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:00-ի սահմաններում «Երազ» մակնիշի ավտոմեքենան Աղձք գյուղի վարչական տարածքում՝ 1-ին փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, վարորդը՝ Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Արտակ Ա.-ն և նրա ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ Արմեն Ա.-ն բարեբախտաբար չեն տուժել: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Վարորդն ու ուղևորը հարազատ եղբայրներ են:Ավելին13:1517.07.25