Լրահոս

2025-07-18
2025-07-17
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ իրավիճակ․ Նոր Նորքի 9-րդ զանգվածի հարյուրավոր բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ քայլերի
    Ամեն օր ահազագում ենք «Վեոլիա ջուր», եթե առաջին 10 օրը մեր հեռախոսազանգերին պատասխանում էին, ասելով, թե խնդրին ծանոթ ենք, ապա 10 օր հետո մի 2 անգամ հեռախոսազանգերով ասում էին, թե ջուրը կանոնավոր մատակարարվում է, իսկ հիմա ընդհանրապես չեն էլ պատասխանում, երևի անգիր գիտեն մեր համարները, իրենց մոտ ֆիքսվում է, դրա համար էլ մեր զանգերը թողնում են անպատասխան:
    23:58
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    15-ամյա տղան տեղափոխվել է Վանաձորի հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
    Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:50-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխա, ում բժիշկները միանգամից առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել վիրահատարան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչություն, որտեղից հիվանդանոց են ժամանել ոստիկանության ծառայողները՝ քրեական վարչության պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ։ Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ վիրահատարանում է։ Լոռու մարզի քրեական ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական մեքենայով, Լոռու մարզի Դսեղ գյուղից, ով վնասվածք է ստացել կրծքավանդակի ձախ հատվածում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան Լոռու մարզի բնակիչ 15-ամյա Կ. Է.-ն է։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից հիվանդանոց է ժամանել քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները ամբողջական պարզելու, մասնակցի կամ մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
    23:45
    17.07.25
    Ավելին
  • Իրավական
    Աղմկոտ դատավարություն է սկսվում. ՍԴ-ն կկանխի՞ Հայաստանի խայտառակությունը՝ ՀԷՑ-ի գործով
    Աղմկոտ դատավարություն է սկսվում. ՍԴ-ն կկանխի՞ Հայաստանի խայտառակությունը՝ ՀԷՑ-ի գործով
    23:30
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայոց Հայրապետն ունի առողջ հավատք, զորեղ հոգևոր կյանք, աստվածատուր տեսիլք՝ զերծ «երկարամորուս» կեղծավոր ձևապաշտություններից. Տեր Ասողիկ
    Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրում է․ «ՀԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ Սիրելիներ՝ ծանոթներ և անծանոթներ, Այս էլ կասեմ և կլռեմ, քանի որ այս ծով անարդարության ու կեղծիքի մեջ պետք է միշտ բա՛րձր հնչի ձայնը ճշմարտության: Գիտեք, թե ինչո՞ւ են հարձակվում հենց Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի վրա՝ անհեթեթություններ դուրս տալով ու զազրախոսելով, և այդ ամենը կազմակերպված կերպով տարածելով: Որոշներ, հայտնի ու անհայտ շրջանակներից, ընկնավորվում են՝ լսելով Հայոց Հայրապետի նվիրական անունը, քանզի՝ ա. Հայոց Հայրապետն ունի առողջ հավատք, զորեղ հոգևոր կյանք, աստվածատուր տեսիլք՝ զերծ ամեն տեսակ կրոնական մոլեռանդություններից ու «երկարամորուս» կեղծավոր ձևապաշտություններից. բ. Իր շնորհալի ու լուսավոր նախորդների նման քայլում է ժամանակին համընթաց՝ ամեն նորն ու լավը, պատշաճն ու վայելուչը ծառայեցնելով հավատքին, հոգևոր կյանքին, հոգևորականության առաջադիմությանն ու Սբ Եկեղեցու՝ որպես կառույց, զորացմանը՝ այդ ամենը միշտ միայն ու միայն ի վայելումն հայոց ազգի. գ. Որպես Կաթողիկոս ամրացրել ու ամուր է պահում Հայոց Եկեղեցու ինքնիշխանությունը, միջեկեղեցական ու միջազգային հեղինակությունը, իրեն հատուկ սրտացավությամբ, իմաստությամբ և կարողությամբ, ի մի բերելով ազգային բարերարներին, համալրել է Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռի նյութական միջոցները. գ. Անդրդվելի կերպով տեր է կանգնել Հայոց Եկեղեցու աշխարհասփյուռ հոգևոր ու նյութական, կալվածական ժառանգությանը՝ բռնելով այն եկեղեցավնաս ու ազգադավ ձեռքերը, որոնք օտարում ու մսխում էին համայնքային ու թեմական միջոցները, պատմական կալվածքները. դ. Ճեմարանական բարձրագույն դպրոցում կրթյալ և դաստիարակյալ հոգևոր նոր սպասավորներով՝ շենացրել ու վերակենդանացրել է Հայոց Եկեղեցու հայրենական ու աշխարհասփյուռ ծուխերն ու հովվությունները. ե. Ամեն ջանք գործադրել է, որ Մայր Հայաստանում հոգևոր արթնությունն ու դաստիարակությունը սփռվի ընտանիքում, դպրոցում, բանակում և կյանքի բոլոր ոլորտներում, որպեսզի Հայոց պետությունն ու ազգը լինեն զորեղ, լուսավոր և տեր իրենց անցյալին, ներկային ու գալիքին. զ. Բացառապես ազգային բարերարների հովանավորությամբ ծավալել է բծախնդիր եկեղեցաշինություն՝ հայաստանյան և Սփյուռքի համայնքները ծաղկեցնելով աղոթքի ու պաշտամունքի սուրբ տներով, վերանորոգելով ու վերակենդանացնելով նաև որոշ հինավուրց եկեղեցիներ ու վանական համալիրներ. է. Ընդարձակել ու սքանչելիորեն պայծառացրել է աշխարհի հնագույն կրոնական կենտրոններից մեկը՝ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Կարելի է տակավին երկար գրել Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Վեհափառ Հայրապետի կյանքի ու առաքելության մասին: 132-րդ Հայոց Հայրապետի աստվածսիրությունը ճառագում է նրա ազգասիությամբ ու հայրենասիրությամբ, իսկ այս լույսը, արդարև, խավարահալած է: Պարզապես, անկարելի է լռել և թույլ տալ, որ տարածվի սուտն ու թույնը՝ տարիներով գործված ու պատրաստված: Հայոց Հայրապետն իր անձով, իր կյանքով և իր առաքելությամբ կերտել է պատմություն, ՄԵԾ ԱՎԱՆԴ, որն անջնջելի է մեր Ազգային տարեգրության մատյանից և օրինակելի է ներկա ու գալիք սերունդների համար»:
    23:15
    17.07.25
    Ավելին
  • Միջազգային
    Սարսափելի ռմբակոծություններ, մարդկային ահռելի զոհեր. թեժ է իրավիճակը ռուս-ուկրաինական ռազմաճակատում
    Սարսափելի ռմբակոծություններ, մարդկային ահռելի զոհեր. թեժ է իրավիճակը ռուս-ուկրաինական ռազմաճակատում
    23:00
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վերին Լարսում արտակարգ դրություն է հայտարարվել
    Վերին Լարսի սահմանին Ռուսաստանն արտակարգ դրություն է հայտարարել։ Մաքսային անցակետի պաշտոնական կայքում նշված է, որ ճանապարհը փակ է եղանակային պայմանների պատճառով, և որ այս պահին հերթում կա 2543 մեքենա։ Վրացական կողմի Կղազբեգիի մաքսային անցակետերում այս պահին հերթում կա 442 բեռնատար։
    22:45
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Մահացել է Արցախի վաստակավոր արտիստ Անահիտ Հովսեփյանը
    Մեծ մոր կերպարը նրա մեջ էր ոչ միայն բեմական դերի սահմաններում, այլ նաև իր էությամբ։ Նա կարողանում էր իր շնչով ու հայացքով փոխանցել ամբողջ մի սերնդի կուտակած հիշողություն, ցավ, ուժ ու փառք։
    22:30
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչո՞վ է պայմանավորված Երևանի որոշ հատվածներում ջրամատակարարման գրաֆիկի խախտումը․ պարզաբանում
    «Վերջին օրերին հանրապետությունում գրանցված աննախադեպ բարձր ջերմաստիճանով, ինչպես նաև ջրասպառման պիկով պայմանավորված՝ Երևանի  որոշ հատվածներում նկատվում են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ: Առավել խոցելի են հատկապես Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածները, Նոր Մարաշ և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների որոշակի հատվածներ: 
    22:15
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Ուկրաինան շուտով հեռահար զենք կստանա
    «Մենք մանրամասն քննարկել ենք Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցության հարցը, և խոսքը ոչ միայն օդային պաշտպանության, այլև հեռահար համակարգերով ավելի լավ պաշտպանվելու կարողության մասին է։ Ուկրաինան մոտ ապագայում այս ոլորտում կստանա զգալի լրացուցիչ աջակցություն, այդ թվում՝ Ուկրաինայի հետ մեր կողմից հաստատված արդյունաբերական համագործակցության միջոցով», - ասել է Մերցը։
    22:00
    17.07.25
    Ավելին
  • Քաղաքական
    Կատարյալ հիմարություն. Ռուսաստան-Արևմուտք ուղիղ բախման վտանգավոր կետ են դարձնում Հայաստանը
    Կատարյալ հիմարություն. Ռուսաստան-Արևմուտք ուղիղ բախման վտանգավոր կետ են դարձնում Հայաստանը
    21:45
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Անհետ կորած 13-ամյա աղջիկը հայտնաբերվել է
    Հուլիսի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը իր 13-ամյա աղջիկը դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի քանի ժամ անց երեխան հայտնաբերվել է և փոխանցվել է ծնողներին։
    21:30
    17.07.25
    Ավելին
  • Քաղաքական
    Հայի չուզողություն է միջանցք չտալը. ի՞նչ է անում Հայաստանի՝ Թուրքիայի երազած վարչապետը
    Հայի չուզողություն է միջանցք չտալը. ի՞նչ է անում Հայաստանի՝ Թուրքիայի երազած վարչապետը
    21:15
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քննարկվել է վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների ընթացքը
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առաքելությունում ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:
    21:00
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվել է փաթեթներով մարիխուանա
    Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 14-ին մայրաքաղաքի զբոսայգիներից մեկում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի զանգվածով 2 փաթեթ՝ ընդհանուր 10 գրամից ավելի քաշով, և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երևանի բնակիչ 29-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    20:45
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Թուրքական սպանդանոցով՝ դեպի Եվրոպա՞. պայթյունավտանգ կետ են դարձնում Սյունիքը
    Հայլուր 20։30 Թուրքական սպանդանոցով՝ դեպի Եվրոպա՞. պայթյունավտանգ կետ են դարձնում Սյունիքը
    20:30
    17.07.25
    Ավելին
  • Իրավական
    3 անչափահաս երեխաների մայր Լիանա Հարությունյանն ազատ է արձակվել կալանքից. դատավորը փոխել է որոշումը
    3 անչափահաս երեխաների մայր Լիանա Հարությունյանն ազատ է արձակվել կալանքից. դատավորը փոխել է որոշումը
    20:25
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Զախարովան՝ ՀՀ-ին ԵՄ-ի խոստացած լրացուցիչ ֆինանսական օգնության մասին
    Եվ մեթոդները լավ հայտնի են՝ ապրանքների Եվրամիության շուկա մուտք գործելու նրբերանգային պայմաններ, ենթադրաբար արտոնյալ վարկերից կախվածություն ձեռք բերելը։ Որքա՞ն է միայն ասվել միայն այս թեմայով, այլև գրքեր հրատարակվել։ Արևմտամետ կողմնորոշմամբ քաղաքացիական հասարակության ստեղծում, որը սնվում է ԵՄ դրամաշնորհներով, որը որևէ կապ չունի ժողովրդավարության հետ, այլ պարզապես դրամաշնորհ ստացող կամ դրամաշնորհ ուտող է։ Եվրամիության համար ֆինանսական և տնտեսական օգնությունը վաղուց դարձել է ոչ թե օգնություն, ոչ թե զարգացման կամ զարգացումը խթանելու ցանկություն, այլ ազդեցության լծակ երրորդ երկրների քաղաքականության վրա՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին գործերում, ըստ էության՝ միջամտություն ներքին գործերին։ Համոզված ենք, որ երրորդ երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը կամ հատկապես կարևոր ենթակառուցվածքային նախագծերին օժանդակությունը պետք է իրականացվի բոլորովին ուրիշ, այլ հիմունքներով։ Միաժամանակ անհրաժեշտ է հարգել ինքնիշխանությունը, անհրաժեշտ է հարգել ինքնությունը, անհրաժեշտ է հարգել այն երկրների արտաքին քաղաքականությունն ու տնտեսական շահերը, որոնց նրանք պատրաստվում են օգնել։ Եվ, իհարկե, նման օգնությունը, ինչպես նրանք են անվանում, չպետք է դառնա գործիք այլ երկրներին վնաս հասցնելու, տարածաշրջանային գործերում արհեստականորեն անկայունություն մտցնելու կամ այն ձևաչափերի զարգացումը դանդաղեցնելու համար, որոնցում Բրյուսելը մեծ ջանքեր է գործադրում ներգրավելու, մասնավորապես՝ Երևանին, չնայած ոչ միայն դա, այդ թվում՝ Եվրամիության նորաստեղծ Սևծովյան ռազմավարությունը, ցավոք, ուղղված է հենց վերը նշվածին», — ընդգծել է Մարիա Զախարովան։
    20:19
    17.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քասախ գյուղի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ն ու «Opel»-ը. կա 3 վիրավոր
    Այսօր՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
    20:15
    17.07.25
    Ավելին
  • Քաղաքական
    Սաղ տված ա արդեն, ոչ միայն Մեղրին, ժողովուրդը պիտի ոտքի կանգնի. քաղաքացիների արձագանքը՝ Փաշինյանին
    Սաղ տված ա արդեն, ոչ միայն Մեղրին, ժողովուրդը պիտի ոտքի կանգնի. քաղաքացիների արձագանքը՝ Փաշինյանին
    20:09
    17.07.25
    Ավելին