Լրահոս
2025-07-17
-
Արտաքին քաղաքականությունԶախարովան՝ ՀՀ-ին ԵՄ-ի խոստացած լրացուցիչ ֆինանսական օգնության մասինԵվ մեթոդները լավ հայտնի են՝ ապրանքների Եվրամիության շուկա մուտք գործելու նրբերանգային պայմաններ, ենթադրաբար արտոնյալ վարկերից կախվածություն ձեռք բերելը։ Որքա՞ն է միայն ասվել միայն այս թեմայով, այլև գրքեր հրատարակվել։ Արևմտամետ կողմնորոշմամբ քաղաքացիական հասարակության ստեղծում, որը սնվում է ԵՄ դրամաշնորհներով, որը որևէ կապ չունի ժողովրդավարության հետ, այլ պարզապես դրամաշնորհ ստացող կամ դրամաշնորհ ուտող է։ Եվրամիության համար ֆինանսական և տնտեսական օգնությունը վաղուց դարձել է ոչ թե օգնություն, ոչ թե զարգացման կամ զարգացումը խթանելու ցանկություն, այլ ազդեցության լծակ երրորդ երկրների քաղաքականության վրա՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին գործերում, ըստ էության՝ միջամտություն ներքին գործերին։ Համոզված ենք, որ երրորդ երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը կամ հատկապես կարևոր ենթակառուցվածքային նախագծերին օժանդակությունը պետք է իրականացվի բոլորովին ուրիշ, այլ հիմունքներով։ Միաժամանակ անհրաժեշտ է հարգել ինքնիշխանությունը, անհրաժեշտ է հարգել ինքնությունը, անհրաժեշտ է հարգել այն երկրների արտաքին քաղաքականությունն ու տնտեսական շահերը, որոնց նրանք պատրաստվում են օգնել։ Եվ, իհարկե, նման օգնությունը, ինչպես նրանք են անվանում, չպետք է դառնա գործիք այլ երկրներին վնաս հասցնելու, տարածաշրջանային գործերում արհեստականորեն անկայունություն մտցնելու կամ այն ձևաչափերի զարգացումը դանդաղեցնելու համար, որոնցում Բրյուսելը մեծ ջանքեր է գործադրում ներգրավելու, մասնավորապես՝ Երևանին, չնայած ոչ միայն դա, այդ թվում՝ Եվրամիության նորաստեղծ Սևծովյան ռազմավարությունը, ցավոք, ուղղված է հենց վերը նշվածին», — ընդգծել է Մարիա Զախարովան։Ավելին20:1917.07.25 -
ՀասարակականՔասախ գյուղի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ն ու «Opel»-ը. կա 3 վիրավորԱյսօր՝ հուլիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:Ավելին20:1517.07.25 -
ՔաղաքականՍաղ տված ա արդեն, ոչ միայն Մեղրին, ժողովուրդը պիտի ոտքի կանգնի. քաղաքացիների արձագանքը՝ ՓաշինյանինՍաղ տված ա արդեն, ոչ միայն Մեղրին, ժողովուրդը պիտի ոտքի կանգնի. քաղաքացիների արձագանքը՝ ՓաշինյանինԱվելին20:0917.07.25 -
ՀասարակականՀարգանքի տուրք է մատուցվել ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակինԻնը տարի առաջ՝ 2016 թվականի հուլիսի 17-ին, մի խումբ զինված անձինք ներխուժեցին Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք: Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեցին, վիրավորվեցին ու պատանդառվեցին ոստիկանության ծառայողներ: Այսօր Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի նորակառույց վարչական համալիրում ծաղիկներ են խոնարհել ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի և ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Հավերժ փա՜ռք ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված բոլոր ոստիկաններին։Ավելին20:0017.07.25 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերԶրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաեւ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Առանձին անդրադարձ է կատարվել տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին:Ավելին19:5017.07.25 -
ՀայաստանՏավուշի մարզպետը չգիտի, թե սեպտեմբերին որտեղ են դասեր անելու նոյեմբերյանցի աշակերտները. Ոսկան ՍարգսյանՏավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է. «Տավուշի մարզպետը չգիտի, թե սեպտեմբերին որտեղ են դասեր անելու նոյեմբերյանցի աշակերտները Սկսվել է Նոյեմբերյանի հիմնական դպրոցի շենքի քանդումը, որպեսզի տեղում դպրոցի նոր շենք կառուցեն։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել. «Որքա՞ն է Նոյեմբերյանի հիմնական դպրոցին պատկանող հողատարածքը, դպրոցի նոր շենքը որտե՞ղ է կառուցվելու, դպրոցի ներկայիս շենքը քանդվելո՞ւ է, ե՞րբ է սկսվելու, ավարտվելու նոր շենքի շինարարությունը, գալիք ուսումնական տարում որտե՞ղ են կայանալու դասերը»։ Տավուշի մարզպետարանից պատասխանել են․ «Նոյեմբերյանի հիմնական դպրոցին պատկանող հողատարածքի մասով առաջարկում ենք դիմել ՀՀ քաղաքաշինության կոմիտեին: Գալիք ուսումնական տարին երեխանների ուսումնական դասընթացները շարունակվելու է համայնքի կողմից տրամադրվող որևէ հանրային տարածքում»: Նոյեմբերյանի հիմնական դպրոցը գործում է Տավուշի մարզպետարանի անմիջական ենթակայության ներքո, մարզպետարանը պարտավոր էր իմանալ, թե դպրոցը որքան հողատարածք ունի։ Մարզպետը նաև չի պատասխանել այն հարցերին, թե ե՞րբ է սկսվելու, ավարտվելու նոր շենքի շինարարությունը։ Մեկուկես ամսից նոր ուսումնական տարին է մեկնարկում, Նոյեմբերյանի հիմնական դպրոցի շենքը քանդում են, մարզպետը չգիտի, թե այդ դպրոցի ավելի քան 400 աշակերտները դասերը որտեղ են անցկացնելու, հույս ունենալով, որ համայնքը դրա համար հանրային ինչ-որ տարածք կտրամադրի։ Այ քեզ բան»։Ավելին19:4517.07.25 -
ՀասարակականՀրդեհ` Երևանի տներից մեկում. տուժածը հոսպիտալացվել էՀուլիսի 17-ին, ժամը 15:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։Ավելին19:3017.07.25 -
ՀասարակականՁմեռը գաջով կոմպոտ ենք խմելու. վարդաշենցիների բողոքը վճռական փուլ է մտելՁմեռը գաջով կոմպոտ ենք խմելու. վարդաշենցիների բողոքը վճռական փուլ է մտելԱվելին19:2117.07.25 -
ԱրցախՀՀ իշխանությունները փաստացի քայլեր են ձեռնարկում՝ Արցախի ինստիտուտների դերը նսեմացնելու և դրանք վերացնելու ուղղությամբ․ հայտարարություն«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը դատապարտում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից Վարչական դատարան ներկայացված հայցը՝ Երևանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքի նկատմամբ սեփականության իրավունքը անվավեր ճանաչելու պահանջով։ ՀՀ իշխանությունները փաստացի քայլեր են ձեռնարկում՝ ԱՀ ինստիտուտների դերը նսեմացնելու և դրանք վերացնելու ուղղությամբ։ Հստակ ընդգծում ենք՝ նման քայլերը խիստ անընդունելի ու դատապարտելի են մեզ համար։Ավելին19:1517.07.25 -
ՔաղաքականԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է«ԱՄՆ վիզաների մասով սահմանված պահանջներին հետևելը ձեր պարտավորությունն է»,- ասված է հաղորդագրությունում։Ավելին19:0017.07.25 -
ԻրավականԵրեխաներին փողոցը չթույլատրվող հատվածով անցկացնող կնոջ ինքնությունը պարզվել է (տեսանյութ)Օրերս սոցցանցերում տեսանյութ էր շրջանառվում․ Նոր Նորքի Բորյան փողոցում մի կին երեխաներին անցկացնում էր փողոցը հետիոտնի համար չնախատեսված հատվածով։Ավելին18:4517.07.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Զայրույթ և տագնապ. հայերը կոպիտ են արձագանքում Փաշինյանի սկանդալային բացահայտումներինՀայլուր 18։30 Զայրույթ և տագնապ. հայերը կոպիտ են արձագանքում Փաշինյանի սկանդալային բացահայտումներինԱվելին18:3017.07.25 -
ԻրավականԳեղամ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազինՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Այս մասին հայտնում են ՀՅԴ գրասենյակից։ Արդեն մեկ շաբաթ է անցել այն օրվանից, երբ իրավապահներն առգրավել են Գեղամ Մանուկյանի անձնական բջջային հեռախոսը, որը, ինչպես ասում է, պարունակում էր անձնական և պատգամավորական գործունեության հետ կապված տեղեկատվություն։ Խուզարկությունը կատարվել է այն բնակարանում, որը դատարանի որոշմամբ ձևակերպվել է որպես իր որդու փաստացի բնակության վայր, բայց իրավապահները փորձել են առգրավել նաև Մանուկյանի հեռախոսը, ինչը թույլատրված չի եղել դատարանի որոշմամբ։ Պատգամավորը հրաժարվել է այն տրամադրել։ Մանուկյանի խոսքի՝ այդ մասին տեղյակ է եղել նաև ՄԻՊ գրասենյակը։ Սակայն, պատգամավորի պնդմամբ, իրավապահները առանձին տարածք են հրավիրել իրեն, և ուժ կիրառելով, խլել են հեռախոսը՝ պատճառելով թեթև մարմնական վնասվածք։ «Ասացին՝ շուտով կվերադարձնեն, բայց անցել է մեկ շաբաթ, և Քննչական կոմիտեի Երևանի վարչության որևէ ներկայացուցիչ չի պատասխանում զանգերիս։ Հեռախոսս մինչև այսօր մնում է բռնագրավված»։ Մանուկյանը նաև տեղեկություն ունի, որ փորձ է արվել կոտրել հեռախոսի պաշտպանական համակարգը։ Նրա խոսքերով՝ հեռախոսի արտադրող ընկերությունը, արձագանքելով իրենից և մի շարք իրավապաշտպաններից ստացված ահազանգերին, այն արգելափակել է։ «Ակնկալիքներ Գլխավոր դատախազությունից գրեթե չունեմ։ Երբ իշխանական պատգամավորները ԱԺ դահլիճում բռնության էին դիմում, ոչ մի իրավական հետևանք չեղավ։ Հիմա եւս դժվար թե այն տրվի՝ հաշվի առնելով քաղաքական պատվերների քանակը», - ասաց Գեղամ Մանուկյանը։ Առգրավվել է ոչ միայն իր, այլև որդու՝ Տարոն Մանուկյանի հեռախոսը։ Չնայած քրեական գործն առնչություն չունի վերջինիս հետ, և խուզարկության ժամանակ որևէ ապացույց կամ առարկա չի հայտնաբերվել, հեռախոսը չի վերադարձվել։ Ավելին՝ Տարոն Մանուկյանը անօրինական կերպով պահվել է 72 ժամ, այնուհետև ազատ արձակվել՝ առանց որևէ մեղադրանքի։Ավելին18:1517.07.25 -
ՄշակույթՍիրո խոստովանություն՝ պարով. 25-ամյա «Անի» համույթը Երևանում էՍիրո խոստովանություն՝ պարով. 25-ամյա «Անի» համույթը Երևանում էԱվելին18:0017.07.25 -
ՀասարակականՄեքենայից ջուր թռցնելու համար տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է մարմնական վնասվածքով․ վիրավորը պատռված վերքերով դիմել է ԲԿՀուլիսի 4-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Շանթ» ռեստորանի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տղամարդը «ձախ հոնքային շրջանի և ձախ հետականջային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12։40-ի սահմաններում, Ջանիբեկյան փողոցի 2 հասցեի մոտ Երևանի բնակիչ 51-ամյա Մհեր Մ․-ն մեքենայով ջուր թռցնելու համար վիճաբանել է Երևանի բնակիչ 47-ամյա Յուրի Բ․-ի հետ, որի ընթացքում վերջինս մի քանի անգամ ձեռքով հարվածել է Մհեր Մ․-ի դեմքին՝ պատճառելով վնասվածքեր և հեռացել։Ավելին17:4517.07.25 -
ՄիջազգայինԱրյունահեղություն՝ Սիրիայում. ԱՄՆ-ը չի կարողանում զսպել ռումբեր թափող ԻսրայելինԱրյունահեղություն՝ Սիրիայում. ԱՄՆ-ը չի կարողանում զսպել ռումբեր թափող ԻսրայելինԱվելին17:3017.07.25 -
ՀայաստանԲավարար՞ է սաղմոսներ և Ավետարան կարդալը Եկեղեցու անդամ լինելու համար. Տեր Վրթանես քահանա ԲաղալյանԲյուրականի հոգևոր սպասավոր Տեր Վրթանես քահանա Բաղալյանը գրում է․ «Բավարար՞ է սաղմոսներ և Ավետարան կարդալը Եկեղեցու անդամ լինելու համար։ Շատերը մտածում են, թե եթե տանը սաղմոսներ ու Ավետարան են կարդում, դրանով արդեն դառնում են լիիրավ Եկեղեցու անդամ։ Բայց իրականում դա դեռևս բավարար պայման չէ։ Քրիստոնյայի կյանքը միայն սաղմոս կարդալով չի կայանում, այլ՝ կենդանի և մշտական կապի մեջ լինելուն քո թեմի առաջնորդ եպիսկոպոսի և համայնքի քահանայի հետ, մասնակցելուն Սուրբ Պատարագներին և Եկեղեցու խորհուրդներին, ապրելուն եկեղեցական կանոնների համաձայն։ Եկեղեցին Քրիստոսի կենդանի Մարմինն է (Ա Կորնթ. 12:27), և նրան անդամակցել նշանակում է՝ ապրել այդ Մարմնի շնչով՝ հաղորդությամբ, խոստովանությամբ, պահեցողությամբ, աղոթքով ու սիրո գործերով։ Ով կամովին իրեն անջատում է այս կենդանի հաղորդությունից՝ նա, թեկուզ և մոլեռանդ սաղմոսասեր լինի, Եկեղեցու իրական անդամ չէ։ Քրիստոս մեզ միմիայն ընթերցողներ չէ, որ կանչեց, այլ աշակերտներ, գործեր գործողներ, հավատքը մարմնացնողներ։ Միայն աղոթելը՝ առանց կենդանի ներկայության Սուրբ Պատարագին և հաղորդության, նման է ծառի, որ տերև ունի, բայց պտուղ չունի (Մատթ. 21:19)։ Սուրբ Հովհաննես ավետարանիչը հիշեցնում է. «Ով ուտում է Իմ Մարմինը և խմում Իմ Արյունը, նա է, որ ունի հավիտենական կյանք» (Հովհ. 6:54)։ Այսինքն՝ առանց հաղորդության չկա Քրիստոսի հետ լիարժեք միություն։ Եկեղեցական կյանքը միշտ համայնքային կյանք է։ Քրիստոս չհաստատեց միայն հոգևոր ընթերցողներ, այլ հոտ՝ հովիվով, կապով, կարգով ու կանոնով։ «Ով լսում է ձեզ՝ Ինձ է լսում. և ով մերժում է ձեզ՝ Ինձ է մերժում» (Ղուկ. 10:16), ասում է Տերը՝ նկատի ունենալով առաքյալներին և նրանց իրավահաջորդներին՝ եպիսկոպոսներին և քահանաներին։ Ուստի՝ առանց քահանայի և եպիսկոպոսի չի կարող լինել լիարժեք քրիստոնյա կյանք։ Սուրբ Իգնատիոս Աստվածակիրն ասում է. «Ով առանց եպիսկոպոսի որևէ բան է անում՝ նա արդեն բաժանվում է Քրիստոսից»։ Այս խոսքերը մինչ այսօր են հնչում՝ որպես ահազանգ այն հավատացյալներին, ովքեր իրենց հեռացնում են եկեղեցական կենդանի հաղորդակցությունից։ Քրիստոնյան պետք է ոչ միայն կարդա, այլ ապրի այն, ինչ կարդում է։ Սաղմոսները և Ավետարանը սերմ են, բայց առանց հոգևոր մշակության՝ այդ սերմը չի բերում պտուղ։ Իսկ հոգևոր մշակությունն է՝ կենդանի կապը Եկեղեցու հետ, մասնակցությունը խորհուրդներին, հնազանդությունը հովվին և գործնական հավատը։ Միայն այս ճանապարհով է հնարավոր լինել Եկեղեցու իրական, կենդանի և փրկագործող անդամ»։Ավելին17:1517.07.25 -
ՄիջազգայինՌԴ-ն Ուկրաինային է հանձնել ևս 1000 զինվորի մարմինՌուսաստանը, Ստամբուլի համաձայնությունների շարունակության շրջանակներում, Կիևին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի ևս 1000 զինվորի մարմին՝ ի պատասխան ստանալով 19 զոհված ռուսաստանցի զինծառայողի մարմին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական, Ուկրաինայի հետ բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին իր Telegram ալիքում։ «Ստամբուլի համաձայնությունների շարունակության շրջանակներում այսօր Ուկրաինային ենք հանձնել Ուկրաինայի զինված ուժերի ևս 1000 զինվորի մարմին։ Ստացել ենք մեր զոհված մարտիկների 19 մարմին։ Թող հանգչեն նրանք հայրենի հողում», - գրել է նա: Վերջին անգամ Ռուսաստանը և Ուկրաինան զոհվածների մարմիններ են փոխանակել հունիսի կեսերին։ Այդ ժամանակ Մոսկվան Ուկրաինային է հանձնել ավելի քան 6,000 մարմին, իսկ Կիևը Ռուսաստանին է վերադարձրել 78 զոհվածի մարմին։ Մինչ այդ փոխանակումը տեղի է ունեցել հունիսի 14-ին, որի ժամանակ Ուկրաինան ստացել է 1,200 զոհվածի մարմին։Ավելին17:0017.07.25 -
ՀասարակականԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարյան և Մոսկովյան փողոցներումՀուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Մաշտոցի պողոտա – Սարյան փողոց խաչմերուկից՝ ուղղությունը դեպի Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Ճանապարհային նշանների տեղադրումը կմեկնարկի հուլիսի 17-ից, սակայն երթևեկության կազմակերպման փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից: 62 համարի փոխադրամիջոցի երթուղին Մաշտոցի պողոտա –Թումանյան փողոց խաչմերուկից դեպի Մաշտոցի պողտա - Խորենացու փողոց խաչմերուկ կգործի Մաշտոցի պողոտայով: Հետադարձը՝ Սարյան փողոցով:Ավելին16:4517.07.25 -
ՔաղաքականՌոմանոս Պետրոսյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի պաշտոնիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Ռոմանոս Պետրոսյանն ազատվել է ՊՎԾ ղեկավարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Ռոմանոս Պետրոսյանին ազատել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից։ 2. Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանին»,- նշված է որոշման մեջ։Ավելին16:4217.07.25