Լրահոս

2025-07-19
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կարապետյան vs Փաշինյան նախագիծ. մաս 1
    Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հոլովակ է հրապարակել վերնագրելով «Կարապետյան vs Փաշինյան նախագիծ. մաս 1»։
    11:15
    19.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    11:00
    19.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ավտոբուսում խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է
    Հուլիսի 18-ին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ հուլիսի 15-ին՝ ավտոբուսներից մեկում, անհայտ անձը խուլիգանություն է կատարել։ Դեպքի վերաբերյալ համացանցում տարածվել էր նաև տեսանյութ, որը հանրության շրջանում լայն արձագանք էր ստացել։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին Քննչական կոմիտե, նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների արդյունքում ճշտվել է առերևույթ խուլիգանություն կատարած անձի ինքնությունը։ Նույն օրը՝ հաղորդումը ստանալուց ժամեր անց, Արմավիրի մարզի 41-ամյա բնակիչը հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել է։ Նա տեղափոխվել է Ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությունը շարունակվում է։
    10:50
    19.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աբովյան քաղաքում ավտոմեքենա է այրվել․ այն դարձել է ոչ շահագործելի
    Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել որ Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում՝ Աբովյանի զինկոմիսարիատի մոտ, ավտոմեքենա է այրվում: Ժամանել են Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Մինչ հրշեջների ժամանումը՝ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել է վարորդը՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ Արարատ Թ.-ն, քաղաքացիները, ապա ժամանած Աբովյանի հրշեջ-փրկարարները մարել են այն: Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվում:
    10:45
    19.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ալավերդու գործարաններից մեկի հանդերձարանում հրդեհ է բռնկվել
    Հուլիսի 19-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի գործարաններից մեկի հանդերձարանում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կիրովի փողոցում գտնվող գործարանի երկրորդ հարկի հանդերձարանում (մոտ 12 քմ). տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։36-ին, մարվել՝ 02:15-ին։ Այրվել են հանդերձարանի կախովի պլաստմասսե առաստաղը, փայտե պահարաններ և ջերմահարվել՝ միջանցքի կախովի պլաստմասսե առաստաղը (մոտ 30 քմ)։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի գործարանի մյուս հատվածներ։
    10:35
    19.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արցախն ուրանալու և հանձնելու ինքնախոստովանությունը. «Փաստ»
    Հետո էլ զարմանում ենք, թե այս իրադարձությունների ժամանակ ինչո՞ւ միջազգային հանրությունը քայլեր չձեռնարկեց։ Նույնիսկ մեղադրանքներ կան, թե ինչո՞ւ ռուսական կողմը՝ մասնավորապես ռուս խաղաղապահները, չմիջամտեցին և թողեցին ու հեռացան։ Միջազգային դերակատարները ոչինչ անել չէին կարող, քանի որ Հայաստանի ղեկավարն է անձամբ հանձնել Արցախի տարածքն Ադրբեջանին։ Միգուցե եթե այդ ճանաչումը չլիներ, իրադարձություններն այլ հունով զարգանային։ Ու նույնիսկ այն պարագայում, երբ Հայաստանը լուռ էր Արցախի հայաթափման ժամանակ, եթե չլիներ Պրահայի ուրացումը, արտաքին ուժերը կարող էին բարձրացնել հարցը, որ Ադրբեջանի գործողությունները անօրինական են։ Իսկ Հայաստանի ճանաչման պարագայում արդեն Ադրբեջանը, վկայակոչելով Հայաստանի ղեկավարի մասնակցությամբ Պրահայի հայտարարությունը, ցույց էր տալիս, որ իր գործողությունները «իրավական հիմքեր» ունեն։ Դե, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է՝ դա «իրենց տարածքն» է, իսկ «իրենց տարածքում» ինչ ուզեն, կանեն:
    10:27
    19.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նախընտրական պայքար չկա. «Հրապարակ»
    Վարչության անդամի 42 թեկնածու է առաջադրվել, որոնք պայքարելու են 20 տեղի համար, սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ, ըստ իշխանական մեր աղբյուրների, թեկնածուների միջեւ կենաց-մահու պայքար չի ընթանում։
    10:19
    19.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սուր են կախել Բաբայանի գլխին. «Հրապարակ»
    Մենք ամիսներ առաջ գրել էինք, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Խորխոռունու գործով իրավապահներին հաղորդում է ներկայացրել:
    10:15
    19.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գևորգ Պապոյանը վրացիների հարցով հակակոռուպցիոն կոմիտե է դիմել․ «Հրապարակ»
    Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտե։ Դիմումը վերաբերում է վրացական անցակետում աշխատող մաքսավորներին։
    10:10
    19.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:00
    19.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանի թիմը հաջորդ շաբաթ Պետրոսյանի հետ պետք է իր աշխատանքը սկսի ՀԷՑ-ում․ «Ժողովուրդ»
    Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը այդ հարցով արդեն մի քանի փակ հանդիպումներ է ունեցել Ռոմանոս Պետրոսյանի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են ՀԷՑ-ի մոտ 7000 աշխատակցի՝ իրենց վերահսկողության տակ վերցնելու հարցը:
    09:56
    19.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Դաժան հետապնդումների են ենթարկում արցախցիներին․ «Հրապարակ»
    Ասենք, այս օրերին դաժան հետապնդումների են ենթարկվում արցախցիները, որոնք մի թեթեւ պայքարում են իրենց սոցիալական խնդիրների համար: Փաշինյանի գրպանային իրավապահներն ամեն օր տասնյակ արցախցիների են կանչում ոստիկանական բաժիններ եւ դաստիարակչական զրույցներ ունենում, նկարագրում, թե ինչ տխուր օրեր են իրենց սպասվում, եթե հանդգնեն փողոց դուրս գալ։
    09:51
    19.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչո՞ւ «Վեոլիա ջրի» հարցը Նիկոլ Փաշինյանի հետաքրքրությունների մեջ չէ. «Փաստ»
    Նիկոլ Փաշինյանն ու իր քպականներն անընդհատ հրապարակ են նետում տեղեկություններ հոսանքազրկումների հետ կապված դժգոհությունների մասով՝ դրանով փորձելով տպավորություն ստեղծել, թե ՀԷՑ-ը խլում են «հանրության պահանջով», այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի քաղաքական վախերի ու քմահաճույքների պատճառով: Եթե առաջնորդվենք «հանրության մեծ դժգոհություն ունենալու» տարբերակով, ապա պետք է սպասել, որ առաջիկայում որոշակի գործընթաց ( ասենք ՝ առնվազն կառավարչի փոփոխություն) պետք է սկսվի նաև «Վեոլիա ջուր» ընկերության առումով:
    09:48
    19.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 3 երիտասարդներ վիճաբանել են 24-ամյա տղայի հետ և ծեծի ենթարկել նրան․ ձերբակալվածներ կան
    Հուլիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի ծառայողները Խանջյան փողոցում ծառայություն իրականացնելիս նկատել են 3 քաղաքացիների, ովքեր բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ծեծի ենթարկելիս են եղել մի քաղաքացու՝ վերջինիս հասցեին հնչեցնելով հայհոյանքներ։ Նշված 3 քաղաքացիներին խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին, իսկ ծեծի ենթարկված քաղաքացին «պոլիտրավմա» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիր։ Արդեն ոստիկանությունում պարզվել է, որ ձերբակալված քաղաքացիներն են Երևանի բնակիչներ 22-ամյա Դավիթ Մ․-ն, 21-ամյա Արման Գ․-ն և 24-ամյա Գարիկ Ա․-ն, իսկ Գագիկ Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Ոստիկանները պարզել են նաև, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Երևանի բնակիչ 24-ամյա Նորայր Ղ․-ն է։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ձերբակալված քաղաքացիների հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
    09:45
    19.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ԵՄ-ն ֆինանսավորում է Փաշինյանի հակառուսական արտաքին քաղաքականությունը. «Փաստ»
    «ԵՄ-ն ցանկանում է ներդրումներ անել Հայաստանում՝ Փաշինյանին և ՔՊ-ին փրկելու, իշխանության պահելու և հակառուսականությունն ու արևմտամետությունը խրախուսելու համար։ Եթե ԵՄ-ն իրոք ներդրումներ կատարի ՀՀ-ում, Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում դա օգտագործելու է սեփական փիառի համար, որ ՔՊ-ի օրոք ՌԴ-ի հետ կապերը խզվել են, իսկ Արևմուտքը ներդրումներ է կատարում ՀՀ-ում։ ՀՀ քաղաքացիները կրկին ենթարկվելու են ՔՊական մեդիաների մանիպուլ յացիաներին»,-գրում է ալիքն ու հավելում, որ հայռուսական ռազմավարական, դաշնակցային կապերի խզումը հանգեցնելու է ՀՀ-ում թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքերի ամրապնդմանն ու Սյունիքի կորստին՝ Արցախի օրինակով։
    09:41
    19.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    4 անշարժ գույք, 17 մլն դրամ տարեկան եկամուտ․ ինչ է հայտարարագրել Վահագն Խաչատուրյանը. «Ժողովուրդ»
    Հարկ է նշել, որ պետականացման այդ խայտառակ ծրագիրը, որն ինչպես վերջերս Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հասկացանք՝ չունի անգամ հաշվարկային փաստաթղթեր, որոնք թույլ կտային հասկանալ, թե ՀԷՑ-ը ինչ ֆինանսական ազդեցություն կունենա պետական բյուջեի վրա, ստորագրել էր հենց ՀՀ նախագահը։
    09:38
    19.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել է․ «Ժողովուրդ»
    ՀՀ Վիճակագրական կոմիտեից տեղեկանում ենք, որ 2025թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի համապատասխանաբար 1.3% և 0.6% նվազում (ՀՀ դրամն արժևորվել է): 2025թ. հունիսին 2024 թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 1.5% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.1% նվազումով:
    09:34
    19.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 18-23-ին երեկ
    09:30
    19.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ռուբեն Հակոբյանը կալանավորվեց
    Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։
    09:15
    19.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բաղրամյան պողոտայում «Kia»-ն բախվել է ծառին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա վիրավոր
    Հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 23:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա - Դեմիրճյան փողոց խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։
    00:21
    19.07.25
    Ավելին