Լրահոս

2025-07-26
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
    Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կրկին զգուշացրել է վիզայի համար դիմող քաղաքացիներին։
    14:45
    26.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տաշիր քաղաքում տուն է այրվել
    Հուլիսի 26-ին, ժամը 09։37-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում գտնվող տներից մեկի նախասրահում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։01-ին, մարվել՝ 11։03-ին։ Այրվել են նախասրահը (25 քմ)՝ գույքով, ջերմահարվել՝ տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 60 քմ): Տուժածներ չկան։
    14:30
    26.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
    Հուլիսի 26-ին ժամը 13։40-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։
    14:15
    26.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր մանրամասներ՝ «Nissan»-ում առաջացած պայթյունի դեպքից (բացառիկ տեսանյութ)
    Այդ ընթացքում ոստիկանության էրեբունու բաժնի ծառայողները պարզել են վիրավորների ինքնությունը։ Նրանք են Արմավիրի մարզում հաշվառված 21-ամյա Հարություն Ղ․-ն, ում վիճակը բժիշկները գնահատել էին միջին ծանրության և Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Գառնիկ Մ․-ն, ում վիճակը նույնպես գնահատվել է միջին ծանրության։
    14:00
    26.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 25-30-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
    13:45
    26.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թաիլանդը հաստատում է վեճերը խաղաղ միջոցներով և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան լուծելու իր պատրաստակամությունը
    Վերջին տվյալներով՝ եռօրյա բախումների հետևանքով զոհվել է 19 թաիլանդցի (13 քաղաքացիական անձ և 6 զինվորական) և Կամբոջայի 13 քաղաքացի (8 քաղաքացիական անձ և 5 զինվորական)։
    13:30
    26.07.25
    Ավելին
  • Տարածաշրջան
    Այրող աղետ՝ Թուրքիայում. հրդեհների հետևանքով զոհերի թիվն աճում է
    Այրող աղետ՝ Թուրքիայում. հրդեհների հետևանքով զոհերի թիվն աճում է
    13:15
    26.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Օկուպացված Մարտակերտի ուղղությամբ ևս մեկ հրդեհ է բռնկվել
    Աղբյուրները հայտնում են, որ դեպքի վայր են կանչվել հրշեջներ և ուղղաթիռներ։
    13:00
    26.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարից հետո մեքենան հայտնվել է ձորում. 3 վիրավորներից մեկը ՊՆ փոխգնդապետ է
    Այսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Արմավիր-Արագած-Գյումրի H17 ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները:   Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքիցներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարականա ջոկատի փրկարարներն ու Թալինի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն:  Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:    Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Mitsubishi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում:  Վիրավորներից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է, կոչումով՝ փոխգնդապետ:
    12:45
    26.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Քամու հարձակումը՝ Հայաստանի վրա. 33 արտակարգ պատահար, 26-ը՝ Երևանում
    Հայլուր 12։30 Քամու հարձակումը՝ Հայաստանի վրա. 33 արտակարգ պատահար, 26-ը՝ Երևանում
    12:30
    26.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Էրեբունի» թանգարանի հարևանությամբ պարեկները հայտնաբերել են գլխի մասում վնասվածք ստացած տղամարդու
    Երեկ՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարևանությամբ գտնվող Նոր Արեշ 35-րդ փողոցում վիրավոր քաղաքացի կա, հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկանները ու պարեկները նշված վայրում, Պարույր Սևակի անվան դպրոցի մոտ հայտնաբերել են գլխի մասում վնասվածք ստացած մի տղամարդու, ում առաջինը օգնության են հասել նշված փողոցում ապրող քաղաքացիները՝ այդ թվում երիտասարդ տղաներ, ովքեր ահազանգել են նաև 1-03 շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել վիրավորին։ Բժիշկները նաև փորձում էին նրան տեղափոխել հիվանդանոց, բայց հրաժարվում էր։ Ոստիկանները պարզում են այդ քաղաքացու ինքնությունը, ով հստակ չէր կարողանում պատասխանել, թե որտեղ է բնակվում, իսկ համայնքային ոստիկանները, երբ ցանկացան նրան տեղափոխել տարեցների խնամքի կենտրոն, նա հրաժարվեց։ Էրեբունու ոստիկանները պարզում են նրա ինքնությունը, դեպքի հանգամանքները ու թե որտեղ և ինչ պայմաններում է վնասվածք ստացել։
    12:15
    26.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն Ազատի ջրամբարի տարածքից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենաները և քաղաքացիներին
    Հուլիսի 25-ին՝ ժամը 20:28-ից, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել Ազատի ջրամբարում նավակի շրջվելու (3 քաղաքացի հայտնվել են կղզյակների վրա) և անձրևաջրերում ավտոմեքենաների արգելափակման վերաբերյալ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Փրկարարները Ազատի ջրամբարի տարածքում ձևավորված կղզյակներից անվնաս դուրս են բերել երեք քաղաքացու և արգելափակված երեք ավտոմեքենա։
    12:00
    26.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քամու հետևանքով գրանցվել է 33 արտակարգ դեպք
    Հուլիսի 25-ին, ժամը 20:30-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու և անձրևի հետևանքով Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում և Երևան քաղաքում տապալվել են ծառեր, վնասվել տանիքների թիթեղներ, բնակարանի պատուհաններ, այրվել էլեկտրական սյուներ և մալուխներ, ջրալցվել են նկուղներ, անձրևաջրերում արգելափակվել ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։ Փրկարարներն իրականացրել են տապալված ծառերի մասնատման և հեռացման, թուլացած թիթեղների ապամոնտաժման, արգելափակված ավտոմեքենաների դուրսբերման, ջրահեռացման, սահմանազատման աշխատանքներ։ Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 33 արտակարգ դեպք. Երևանում՝ 26, Շիրակի մարզում՝ 1, Կոտայքի մարզում՝ 3, Գեղարքունիքի մարզում՝ 2, Արարատի մարզում՝ 1 դեպք։ Բոլոր ահազանգերին փրկարարներն արձագանքել են՝ ցուցաբերելով համապատասխան օգնություն:
    11:45
    26.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Զավեշտի թագուհի, դատվելու եք, դա անխուսափելի է, COVID-ի գործն ու՞ր հասավ․ Սրբազանը՝ Ավանեսյանին
    Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից․ «Զավեշտի թագուհին… Փաստաբանիցս՝ պարոն Խուդոյանից տեղեկացա, որ տեղեկատվական ահաբեկչությամբ զբաղվող խմբի ոչ այնքան կարկառուն, բայց կարկառուն դառնալու հավակնություններ և ձգտումներ դրսևորող անդամներից առողջապահության դեռևս «նախարար» Անահիտ Ավանեսյանը ինչ որ դատական գործընթաց է սկսում իմ դեմ «ժողովրդին վիրավորելու» պատրվակով։ Բարձրաձայն ծիծաղում եմ… Նախ՝ տիկին Ավանեսյանին խորհուրդ կտայի իր «ողբացյալ» նախորդի՝ Ա.Թ.-ի հետ պարզել վերջապես COVID-ի գործն ու՞ր հասավ… Սակայն գրությանս պատճառը սա չէր։ Պարզապես ցանկանում եմ խորհուրդ տալ, եթե կուզեք պահանջել, որ տիկին Ավանեսյանը ժամանակ գտնի և ընթերցի (ՖԲ ստատուսներից բացի նաև ինչ որ լուրջ բան կարդա) իմ հեղինակած «Հայաստանի առողջապահական համակարգը. անցյալը, ներկան և հեռանկարները (կենսաբարոյաբժշկական և աստվածաբանական հայացք)» գիրքը։ Եթե չկարողանա այն գտնել, ապա վստահաբար կարող է ձեռքբերել Մոնրեալի Concordia համալսարանի գրադարանից Google-ի միջոցով։ “The healthcare system of Armenia : past, present and perspectives (biomedical, ethical and theological view)”: Գուցե մի փոքր օգուտ կքաղեք ոլորտը վերջնականապես կործանելուց առաջ։ Իսկ, որ դատվելու եք՝ դա անխուսափելի է, քանզի Հաղթանակն այլընտրանք չունի… Հ.Գ. Մի փոքրիկ խրատ էլ Աստվածաշնչից. «Մի ունեցիր բանսարկուի համբավ և քո լեզվով չարիք մի նյութիր, որովհետև գողի վրայից անպակաս է ամոթը, երկերեսանու վրայից՝ չար պարսավանքը։ Անխոհեմ մի եղիր ո՛չ մեծ և ո՛չ փոքր բաների մեջ»։ Սիրաքի Իմաստություն 5։16-18 Կենսաբժշկաբարոյական գիտությունների թեկնածու (MA in Biomedichal ethics) Հայրենիքի կալանավոր Բագրատ արք. Գալստանյան»։
    11:30
    26.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողներիներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    11:15
    26.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են խափանված կռունկից
    Հուլիսի 25-ին, ժամը 20:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող շինհրապարակում վերամբարձ կռունկը խափանվել է. քաղաքացիները մնացել են բարձրության վրա։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և ավտոսանդուղք: Փրկարարները երեք քաղաքացու անվնաս իջեցրել են խափանված կռունկից։
    11:00
    26.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ալավերդիում փլուզման հետևանքով պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև
    Հուլիսի 26-ին՝ ժամը 04:09-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էնգելս թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում. պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանի պատշգամբի ճաղավանդակը մասամբ պոկվել է և պատշգամբում գտնվող քաղաքացին ընկել է ներքև։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և քաղաքացուն մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    10:45
    26.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Զինված հարձակում՝ Իրանի Զահեդան քաղաքի դատարաններից մեկի վրա․ կան զոհեր և վիրավորներ
    Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները:
    10:39
    26.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    10 միլիո՞ն, թե՞ փոքր-ինչ ավելի պակաս աշխատավարձ կստանա Ռոմանոս Պետրոսյանը․ «Ժողովուրդ»
    Ինձ հետ պարգեւավճարներ չեն ստանա նաեւ մյուս բարձրաստիճան ղեկավարները, որոնք նշանակվել են իմ կողմից, կամ կշարունակեն գործել իմ ղեկավարությամբ», – մեզ փոխանցեց Պետրոսյանը:
    10:35
    26.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փողերի լվացման և պաշտոնական դիրքի չարաշահման հոդվածներով վարույթ՝ Էջմիածնի նախկին քաղաքապետի դրվագով. «Ազատություն»
    Գլխավոր դատախազությունը հաստատում է, որ Էջմիածնի նախկին քաղաքապետի դրվագով քրեական վարույթ կա, որը հարուցվել է Հակակոռուպցիոն կոմիտեում փողերի լվացման և պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածներով: «Ազատության» հարցմանն ի պատասխան, սակայն, իրավապահները չեն մանրամասնել, թե Դիանա Գասպարյանին ու ամուսնու մորը՝ Ռուզաննա Ասատրյանին արդյոք այս հոդվածներո՞վ է մեղադրանք առաջադրվել: Հավելում են, որ նախաքննությունը շարունակվում է, և դրա շահերից ելնելով` այլ տեղեկություններ չեն կարող հաղորդել: «Ազատության» տեղեկություններով, հարս ու սկեսուր մեղադրյալի կարգավիճակ ունեն:
    10:30
    26.07.25
    Ավելին