Լրահոս

2025-07-29
  • Img default alt hy
    Աշխարհ
    Պեկինում հեղեղումների զոհ է դարձել 30 մարդ
    Հուլիսի 28-ի երեկոյան հեղեղումների դեմ պայքարի մունիցիպալ շտաբը Պեկինում հեղեղումների պատճառով ակտիվացրել է արտակարգ իրավիճակների արձագանքման ամենաբարձր մակարդակը։
    12:45
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր հրդեհ՝ Սարի Թաղում
    Հուլիսի 29-ին, ժամը 11:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն։
    12:37
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Սկանդալ. ադրբեջանական նավթում խայտառակ խախտումներ են հայտնաբերել Եվրոպայում
    Հայլուր 12։30 Սկանդալ. ադրբեջանական նավթում խայտառակ խախտումներ են հայտնաբերել Եվրոպայում
    12:30
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 28-ին չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
    Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 28-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ վերջին իրադարձությունների հետևանքով կալանավորված Աղվան Արշակյանի հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն: Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ Պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն: Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:
    12:15
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կրակոցներ՝ Նյու Յորքում. չորս մարդ է զոհվել
    Հրաձիգը Լաս Վեգասի 27-ամյա բնակիչ էր, որը հոգեկան խնդիրներ ուներ։ Նա վերջին օրերին մեքենայով էր գնացել Նյու Յորք։ Նրա գործողությունների շարժառիթը հայտնի չէ։ 
    12:00
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նորանկախ Հայաստանում առաջին եկեղեցին կառուցել են Կարապետյան եղբայրները (տեսանյութ)
    30 տարի առաջ Կարապետյան եղբայրները կառուցեցին Սովետական Միության փլուզումից հետո առաջին Սուրբ Սարգիս եկեղեցին։ Այս մասին ասվում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի ֆեյսբուքյան էջում։ Գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակվել։
    11:45
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Այս ուսումնական տարվանից կսկսենք նաև ուսուցիչների առանձին ընդունելություն․ Ժաննա Անդրեասյան
    Ուստի այս ուսումնական տարվանից կսկսենք նաև ուսուցիչների առանձին ընդունելություն։ Ընդ որում, կարող են դիմել և գրանցվել նաև մարդիկ, որ դեռ ուսուցիչ չեն աշխատում, բայց նման ցանկություն ունեն։
    11:30
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլիզմը կամաց-կամաց ձեռք է բերում ոչ թե քրիստոնեական աղանդի, այլ բոլորովին նոր կրոնի հատկանիշներ. Ռուբեն Մելիքյան
    ՀԳ-2. Նոր կրոնների ճակատագիրը հանճարեղ պարզությամբ նկարագրված է Գործք Առաքելոցի 5-րդ գլխում (34-39): Կարդացե՛ք ու մտածե՛ք։
    11:15
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայկական սպորտում այլանդակություններ են տեղի ունենում. Արսեն Ջուլֆալակյան
    Հայկական սպորտում այլանդակություններ են տեղի ունենում։ Գլխավոր պատասխանատուն վարչապետի պաշտոնը զբաղեցնողի աշխատակազմի ղեկավարն է։ Ֆեյսբուքի էջում գրել է ըմբիշ, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։ «Լրագրողական համայնքին և շահագրգռված այլ անձանց։ Ֆրանկոֆոնյան խաղեր 2027․ Քանի որ առնվազն վերջին 5 տարին Հայաստանը կանգնած է գոյաբանական վտանգի առաջ, ինքս հիմնականում խոսել եմ այդ մասին՝ գրեթե չանդրադառնալով հայկական սպորտում տեղի ունեցող իրադարձություններին: Իսկ այնտեղ, ինչպես և մնացած բոլոր ոլորտներում, այլանդակություններ են տեղի ունենում՝ չհաշված իմիտացիոն շարժումները՝ գեղեցիկ ֆոն ստեղծելու և վարկանիշ ապահովելու համար: Անդրադառնամ դրանցից մեկին, որն ունի միջազգային նշանակություն: 2027թ ամռանը Երևանում անցկացվելու են 10-րդ Ֆրանկոֆոնյան խաղերը: Սպասվում է շուրջ 4000 մասնակից, ավելի քան 50 պատվիրակություն։ Հայկական կողմից գլխավոր պատասխանատուն (առնվազն դե ֆակտո), սպորտի «մեծ գիտակ», առհասարակ՝ «ամենագետ», Հայաստանում վարչապետի պաշտոնը զբաղեցնողի աշխատակազմի ղեկավարն է: Հայկական կողմը ներկայացնողները Ֆրանկոֆոնյան խաղերի կազմ կոմիտեին առաջարկել են ներառել հետևյալ մարզաձևերը․ աթլետիկա, պարաաթլետիկա, բրեյքդանս, ծանրամարտ, բասկետբոլ 3x3, սայլակով բասկետբոլ ֆուտբոլ, շախմատ, ձյուդո, սեղանի թենիս Ինչպես նկատեցիք, երկրի առաջատար մարզաձևերից ըմբշամարտը ցանկում չկա: Բնականաբար, դա զարմացրել է մասնակից պետություններին, որոնցից շատերում ըմբշամարտը առաջատար դիրքերում է: Նաև փորձում են հասկանալ, թե ինչու՞ է ընդունող կողմը կամավոր հրաժարվում մի մարզաձևից, որտեղ ամենից շատ մեդալներ կարող է նվաճել... Ինչևէ, առաջարկում եմ ակտիվորեն անդրադառնալ այս հարցին և ջանք գործադրել՝ ըմբշամարտը վերադարձնելու խաղերի ցանկ, քանի դեռ ուշ չէ: Որպեսզի նախապես կանխեք հեքիաթասացությունը գլխավոր «հերոսի» կողմից, մի քանի պարզաբանում: Միջազգային նման խաղերին ընդունող երկիրը կարող է առաջարկել իր համար առաջնահերթություն ունեցող մարզաձևերի ցանկ: Հիմնականում դրանք լինում են այն մարզաձևերը, որոնցում տվյալ երկիրն ուժեղ է: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ոչ մի առնչություն չունի որոշման ընդունման հետ: Ըմբիշներն էլ պատրաստ են պատվով ներկայացնել պետությունը: Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունը ոչ մի առարկություն չունի խաղերի ծրագրում ըմբշամարտի ներառմանը: Դեռ ավելին. Հայաստանի պատկան մարմիններին այդ թեմայով ուղարկված նամակները մնում են կամ անպատասխան, կամ էլ ստացվում են ոչինչ չասող պատասխաններ... Թեպետ խաղերին մնացել է 2 տարի, առայժմ գոյություն չունի նույնիսկ կապի հստակ գործող միջոց խաղերի կազմկոմիտեի հետ... Խորհուրդ. կարող եք անիմաստ ժամանակ չծախսել ԿԳՄՍ-ի վրա: Հասցեատերը վերոնշյալ քպ-ականն է»։
    11:00
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իրականում ձեզ ոչինչ էլ չի հաջողվել. Տեր Փառենը՝ ՔՊ-ականներին
    … այնպես անել, որ մայրը չկարողանա այցելել իր զավակի շիրիմին. փոխարենը մայրերը Խաչքարի առջևը դրված ծաղկամանով և խնկամանով են փորձում սփոփվել, որ այդպես էլ չեն սփոփվում
    10:45
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1 -2-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
    10:30
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ այլընտրանքային ճանապարհային քարտեզ են պատրաստում. «Փաստ»
    Հայաստանի գործող իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Ադրբեջանի հետ հարաբերություններում շարունակաբար գնում են բացառապես միակողմանի զիջումների ճանապարհով: Ըստ այդմ, այս ամենից դժգոհ հանրությունը, որը բացարձակ մեծամասնություն է կազմում, ակնկալում է այլընտրանքային առաջարկներ ընդդիմադիր ուժերի կողմից, թե ինչպես են պատկերացնում առկա խնդիրների կարգավորումը իշխանության գալու պարագայում։
    10:15
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իրենց շահերից է բխում՝ գնան արտահերթ ընտրությունների. «Իրավունք»
    Հովիկ Աղազարյանը, որ մինչեւ անցած տարեվերջ իշխող թիմի անդամ էր, տեղյակ իշխանության խոհանոցից ու ոմանց հետ էլ դեռ շարունակում է շփվել, տրամաբանում է՝ Հայաստանի արտաքին գծով այնպիսի զարգացումներ կան, որ արտահերթ ընտրությունները հենց Փաշինյանի իշխանության շահերից են բխում:
    10:05
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:00
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանի` «դոմփել», «Տանելու եմ լցնեմ ԱԱԾ պադվալները» արտահայտությունների մասով որոշման ժամկետը լրանում է. «Ժողովուրդ»
    Համաձայն օրենսդրության՝ առավելագույնը երեք ամսում ԿԿ հանձնաժողովը պետք է վարչապետի կողմից վարքականոնի խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ եզրակացություն տա, բայց մինչ եզրակացությանը հանգելը նրանք պետք է դիմեն միջադեպի մասնակիցներին՝ գրավոր պարզաբանումներ ստանալու:
    09:56
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ծանր վիճակ. ՀՀ տնտեսական ակտիվության աճը 2025 թվականի առաջին կիսամյակում զգալիորեն դանդաղել է. «Փաստ»
    2025 թվականի առաջին կիսամյակի վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ տնտեսական ակտիվության աճի դանդաղումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության հատվածի կտրուկ անկմամբ: Եթե 2024 թվականի առաջին կիսամյակում այս հատվածը գրանցել էր 18,2 % աճ, ապա 2025 թվականին այն անկում է ապրել 12,1 %-ով, ինչը բավական մտահոգիչ ցուցանիշ է։ Այս անկումը կարելի է բացատրել մի քանի գործոններով: Նախ՝ 2024 թվականի բարձր աճը մեծապես պայմանավորված էր արտաքին պահանջարկի ժամանակավոր աճով, մասնավորապես որոշ ապրանքատեսակների, օրինակ՝ թանկարժեք մետաղների և հանքանյութերի վերաարտահանման բարձր ծավալներով: Սակայն 2025 թվականին համաշխարհային շուկաներում այդ ապրանքների գների անկայունությունը և պահանջարկի նվազումը, ինչպես նաև վերաարտահանման պատուհանների փակվելը հանգեցրին արդյունաբերական արտադրության ծավալների կրճատմանը: Բացի այդ, ներքին արտադրական կարողությունների սահմանափակումները, այդ թվում՝ էներգետիկ ռեսուրսների բարձր ծախսերը և տեխնոլոգիական հետամնացությունը, նույնպես բացասաբար են ազդել արդյունաբերության վրա: Այս ամենը խորացվել է արտաքին առևտրի կտրուկ անկմամբ, ինչը սահմանափակել է արդյունաբերական ձեռնարկությունների մրցունակությունը միջազգային շուկաներում:
    09:52
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    24 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    09:48
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ավինյանական բարեփոխման հետևանքները. «Իրավունք»
    Դեռեւս հունիսի սկզբին քաղաքապետարանը հպարտորեն հայտարարեց, որ Սարյան փողոցում պլանավորվում է միակողմանի երթևեկություն, հակադարձ ուղղությունը կլինի Մաշտոցի պողոտան: Այդ իսկ պատճառով ձախ երթևեկելի գոտիները փակվելու են, որպեսզի Մաշտոցի պողոտայում ուղիղ երթևեկությունը շարունակվի:
    09:45
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հովիկ Աղազարյանը վստահ է, որ Փաշինյանը չի իրագործի իր «սատանայական» գաղափարը. «Իրավունք»
    -Չնայած դրան, կարծում եմ, չեն լինելու մարդիկ, որոնք կփորձեն կասեցնել եկեղեցու դեմ արշավը։ Այս ամենի արդյունքում Նիկոլ Փաշինյանը իր համար շատ կարեւոր խնդիր լուծեց՝ համախմբեց թիմը իր, այսպես կոչված, հովանոցի տակ, որը կոչվում է ճնշումների, մարդկային արժանապատվության ոչնչացման եւ կոմպրոմատների հովանոց։
    09:42
    29.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Քաղբանտարկյալների երկիր «ժողբաստիոնը»․ «Փաստ»
    Այնպես չէ, իհարկե, որ հայրենի հասարակական-քաղաքական միջավայրում «քաղբանտարկյալ» եզրույթը նոր է գործածվում: Նախորդ տասնամյակներում էլ ժամանակ առ ժամանակ ընդդիմությունը, հասարակական ակտիվիստները, առանձնապես՝ գրանտային սնուցմամբ «իրավապաշտպան» ներկայացողները գործածել են «քաղբանտարկյալ» տերմինը: Այո, եղել են քաղաքական գործիչներ, որոնք ազատազրկվել են այս կամ այն պատճառով: Նրանց մի մասի պարագայում, իհարկե, շատ դժվար է եղել այդ բնորոշումը տալ: Բայց, ամեն պարագայում, եղել են:
    09:38
    29.07.25
    Ավելին