Լրահոս

2025-08-08
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայրենիքին որդիներ տված, պայքարող, արժանապատիվ այս մարդկանց կալանավորումը չի՛ ներվելու ձեզ. պատգամավոր
    Հերոսի հայրը կհայտնվի անազատության մեջ՝ Ռոման Բաղդասարյանի վրա խմելու ջուր լցնելու համար։ Սա աննախադեպ է դատական համակարգի ողջ պատմության մեջ։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ նույն ադրբեջանասեր բլոգեր Ռոման Բաղդասարյանը ողջ օրը ներազգային թշնամանք է քարոզում և որևէ պատասխանատվության չի ենթարկվում։
    16:30
    08.08.25
    Ավելին
  • Միջազգային
    Իսրայելը հարվածել է Լիբանանին. Բեյրութը համաձայն է «Հըզբոլահի» զինաթափման ԱՄՆ առաջարկին
    Զոհեր ու տասնյակ վիրավորներ կան Լիբանանում: Իսրայելական անօդաչուների մահաբեր հարվածները Թել Ավիվը մեկնաբանել է՝ հայտարարելով, թե նպատակը «Հըզբոլահ»-ի ենթակառուցվածքները ոչնչացնելն է: Տարածաշրջանում իրավիճակը լարվել է, երբ կառավարությունը պահանջել է ոչ պետական ուժային միավորումների, այդ թվում՝ «Հըզբոլահի»-ի զինաթափումը:
    16:15
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԱՄՆ-ում Փաշինյանի և Ալիևի հանդիպման համար նախատեսվող համաձայնագրերը չեն բխում Երևանի շահերից. Զատուլին
    Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շրջանակներում ԱՄՆ-ն առաջարկել է մասնավոր ընկերության վերահսկողությանը հանձնել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի՝ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապող 40 կիլոմետրանոց տրանսպորտային միջանցքի կառավարումը։
    16:05
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պարո՛ն նախարար, քաղաքացիները ձեզ եպիսկոպոսության չեն կոչել, լավ կլինի զբաղվեք Ձեր ոլորտով․ Տեր Սահակը՝ Պապոյանին
    «Վերջերս Էկոնոմիկայի նախարար պարոն Պապոյանը, ի պատասխան լրագրողի հարցի, փաստեց, որ այսպես կոչված «Եկեղեցու խնդիրը» շարունակում է մնալ իրենց օրակարգում։ Այսպիսով՝ ինքներս մեզ համար, այն էլ որերորդ անգամ, կարող ենք փաստել, որ այս կառավարությունը (տվյալ դեպքում էկոնոմիկայի նախարար պարոն Պապոյանը) փորձում է հանրային ուշադրությունը շեղել այն իրական խնդիրներից, որոնց պատասխանատվությունն իր վրա է կրում։
    16:00
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ջալալ Հարությունյանը միտումնավոր չի ստանում դատարանի որոշումը՝ փորձելով ձգձգել վաղեմության ժամկետը. Լիպարիտ Սիմոնյան
    «Ակնհայտ դարձավ, որ մեղադրյալը միտումնավոր չի ստանում դատական ակտը և նպատակը այն է, որ վաղեմության ժամկետը անցնի և խուսափի պատիժը կրելուց։ Վերաքննիչ դատարանը 2 անգամ փոստով և մեկ անգամ էլ առձեռն փորձել է նրան հանձնել որոշումը, սակայն փաստը այն է, որ չի ստացել։
    15:53
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արսեն Թորոսյանը Հայաստանում «ժողովրդավարության» հաստատումից հետո անցել է ԱՄՆ-ում «ժողովրդավարության» հաստատմանը. Քրիստինե Վարդանյան
    Արսեն Թորոսյանը Հայաստանում «ժողովրդավարության» հաստատումից հետո անցել է ԱՄՆ-ում «ժողովրդավարության» հաստատմանը, այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը։ Պատգամավորի խոսքով՝ Արսեն Թորոսյանին խիստ զարմացրել է՝ ինչպես կարող է ԱՄՆ-ում գործող Հայ Դատի գրասենյակը քննադատել ԱՄՆ նախագահին ու չհայտնվել ճաղերի ետևում, կազմակերպությունն էլ շարունակի գործել: «Իսկ ԱՄՆ Հայ Դատի գրասենյակն ու նրա ղեկավար Արամ Համբարյանը հռչակվել են «ռուսի շպիոններ» բացառապես նրա համար, որ մինչև վերջին պահը իրենց ամբողջ ազդեցությունն օգտագործում են, որ այսօր սպասվելիք պայմանավորվածությունները հնարավորինս քիչ վնասեն մեր ազգային շահերին ու թիրախային քննադատում են ԱՄՆ գործող իշխանություններին ոչ թե խնդիրը լուծելու իրական ջանքերի համար, այլ դրա իմիտացիայի համար, որի գինը վճարելու ենք բացառապես հայերս: Այս ամենի համար ԱՄՆ Հայ Դատի ցանցը և նրա ղեկավարը ՀՀ-ում իշխող ուժի կողմից հռչակվեցին ոչ ավել ոչ պակաս «ռուսի շպիոններ»»,- նշել է Վարդանյանը։
    15:49
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՄԱԿ Մարդու իրավունքների հանձնակատարն Իսրայելին կոչ է արել կասեցնել Գազա քաղաքի օկուպացման ծրագիրը
    «Այս պատերազմը սրելու փոխարեն, Իսրայելի կառավարությունը պետք է իր բոլոր ջանքերը ներդնի Գազայի խաղաղ բնակիչների կյանքը փրկելու համար՝ թույլ տալով մարդասիրական օգնության լիարժեք և անարգել հոսքը։ Պատանդները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն պաղեստինյան զինված խմբավորումների կողմից։ Իսրայելի կողմից կամայականորեն ձերբակալված պաղեստինցիները նույնպես պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն», - հավելել է նա։
    15:45
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ի ռեժիմի վարած քաղաքականությունն իմաստ չունի քննարկել, նրանք հենց այս արդյունքներն էին հետապնդում. Դանիելյան
    «Ուկրաինացիները ոգեւորվել էին Արցախում մեր պարտությամբ։ Շնորհավորում էին Ադրբեջանին, հույս ունենալով, որ դա նախադեպ կդառնա իրենց համար ու իրենք եւս կվերականգնեն իրենց տարածքային ամբողջականությունը։ Ամենայն հավանականությամբ պատահականություն չէր, որ Ռուսաստան-ԱՄՆ նախագահների հանդիպումը տեղի է ունենալու Վաշինգտոնում Հայաստան-Ադրբեջան փաստաթղթի ստորագրմանն ընդառաջ»։ Այս մասին գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
    15:30
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միլիոնավոր դոլարների կաշառք է վճարվում շինթույլտվության համար․ Չախոյան
    Կարո՞ղ է որևէ մեկը նշել՝ Երևանում ո՞ր կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան շենքերն են համապատասխանում Տիգրան Ավինյանի կողմից 2023 թվականին հնչեցված չափորոշիչներին, մասնավորապես՝
    15:15
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
    Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
    15:00
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մեծ Բրիտանիան Իսրայելին կոչ է արել անհապաղ վերանայել Գազայի վերաբերյալ պլանները
    Օգոստոսի 8-ի առավոտյան Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքը վերահսկողության տակ վերցնելու ծրագիրը, որում ներկայացվում են պատերազմին վերջ դնելու հետևյալ հինգ սկզբունքները՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափում, բոլոր պատանդների վերադարձ՝ ինչպես մահացած, այնպես էլ ողջ մնացած, Գազայի հատվածի ապառազմականացում, Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի անվտանգային վերահսկողություն և այլընտրանքային քաղաքացիական կառավարության ստեղծում, որը չի լինի ո՛չ ՀԱՄԱՍ-ը, ո՛չ Պաղեստինյան ինքնավարությունը։  
    14:45
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Այդ փաստաթուղթը նախ պետք է անցնի ներպետական վավերացում, հակառակ պարագայում՝ այն առոչինչ փաստաթուղթ է․ Ասլանյան
    Այլ կերպ ասած, ՀՀ Սյունիքի մարզով «միջանցք» կամ ճանապարհ տրամադրելու եռակողմ համաձայնությունը ևս պայմանագիր է, մինչդեռ դրա բովանդակության մասին նույնիսկ հասարակությունը տեղեկացված չէ՝ ստորագրումից ընդհուպ մեկ օր առաջ, իսկ ՀՀ վարչապետը պետության անունից այն ստորագրելու իրավասություն չունի։
    14:30
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Չի կարելի Փրկչի խոսքն այսքան քաղաքականորեն շահարկել. Տեր Նշանը՝ Փաշինյանին
    Երկնքի եւ երկրի միջեւ, Աստծու եւ մարդու միջեւ խաղաղություն հաստատելու մասին է սա։ Չի կարելի Փրկչի խոսքն այսքան քաղաքականորեն շահարկել։
    14:15
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար. Ռուբեն Ռուբինյան
    Եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար` փոխադարձ առավելություններով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Ցանկացած պայմանավորվածություն, որին կգնա Հայաստանը, ներառելու է - Ապաշրջափակում` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հիման վրա` այսինքն մեր դեպքում Հայաստանով անցնող բոլոր ճանապարհներն ու ենթակառուցվածքները լինելու են մեր լիարժեք ինքնիշխանության և իրավազորության ներքո` մեր տարածքային ամբողջականության շրջանակներում, և ամեն ինչ գործելու է մեր օրենսդրության համաձայն: - Ապաշրջափակում` փոխադարձության հիման վրա: Այսինքն եթե բացվում են ճանապարհներ Ադրբեջանի համար, բացվում են նաև Հայաստանի համար` փոխադարձ առավելություններով: Սա է ճշմարտությունը: Դրսից ու դրսից հրահանգված ներսից հնչող վնգստոցներին ուշադրություն դարձնել պետք չէ: Իսկ անկեղծ մտահոգությունները, հավելյալ պաշտոնական տեղեկություններ լինելուց հետո, վստահաբար, կփարատվեն»,-գրել է Ռուբինյանը:
    14:04
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանը պատրաստ է զարգացնել փոխշահավետ համագործակցությունը Վրաստանի հետ. ՌԴ ԱԳՆ
    «Մենք մնում ենք Վրաստանի հետ առողջ պրագմատիկ գործակցության զարգացման դիրքում այնտեղ, որտեղ դա շահավետ է երկու կողմի համար, և պատրաստ ենք ընթանալու Թբիլիսիի հետ երկկողմ կարգավորման ուղով: Այնպես որ, ընդհանուր առմամբ, խնդիրն այն է, որ Թբիլիսին կողմնորոշվի իր հետագա գործողությունների հարցում», - ասել է նա:
    14:00
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զբոսաշրջիկների ամրագրումները չեղարկած հյուրանոցի դեմ վարույթ է հարուցվել
    Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հայտնում է․ «ՄՍՇՊՀ-ն վարույթ է հարուցել «New Nairi Hotel»-ի նկատմամբ ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա։ Տուժած քաղաքացիներին հորդորում ենք դիմել հանձնաժողով։ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ «Բոմո Նաիրի» ՍՊԸ-ի («New Nairi Hotel» հյուրանոց) նկատմամբ հարուցվել է սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտման վերաբերյալ վարույթ։ Վարույթի համար հիմք է հանդիսացել «Արարատ Նյուզ» և «Արմլուր» լրատվական գործակալությունների կայքէջերում առկա տեղեկատվությունը, որի համաձայն «New Nairi Hotel» հյուրանոցը չեղարկել է Ջենիֆեր Լոպեսի համերգին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ամրագրումները, որոնք նախoրոք ամրագրվել և վճարվել են, գումարի վերադարձ չի իրականացրել՝ պատճառաբանելով, որ ազատ սենյակներ չունեն և ամրագրումների հետ հյուրանոցը կապ չունի։ Ըստ հանձնաժողովի որոշման՝ սպառողների կողմից կատարված ամրագրումները չեղարկելու, ամրագրման համար վճարված գումարները չվերադարձնելու, ինչպես նաև բարձր գնով այլընտրանքային սենյակներ առաջարկելու առնչությամբ ընկերության վարքագիծն առերևույթ կարող է պարունակել սպառողների շահերը խախտող գործելակերպի հատկանիշներ։ Հանձնաժողովը հորդորում է նման վարքագծից տուժած քաղաքացիներին դիմել հանձնաժողով՝ տեղեկությունները ներկայացնելով [email protected] էլ․փոստի հասցեով»։
    13:45
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քաղաքացիները հնարավորություն կունենան անվճար և փոխհատուցվող դեղերը ստանալ 3 ամսվա համար
    2025 թվականի սեպտեմբերից, համաձայն փոփոխվող կարգի, պոլիկլինիկական օղակից (նաև որոշ բժշկական հաստատություններերից) քաղաքացիները հնարավորություն կունենան տրամադրվող անվճար և փոխհատուցվող դեղերը ստանալ 3 ամսվա համար, այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նախկինում ստանում էին 1 ամսվա համար։ «Պարբերական հիվանդության, ֆենիլկետոնուրիա, հիպոֆիզային գաճաճության, ցրված սկլերոզի, հոգեկան հիվանդությունների, էպիլեպսիայի բուժման համար նախատեսված դեղերը, բայց ոչ հոգեմետ դեղերը կարող են տրամադրվել անվճար` 3 ամսվա անհրաժեշտ քանակով, անկախ` սոցիալական կարգավիճակից, ինչպես նաև, օրինակ, սրտանոթային հիվանդությունների, խոցային հիվանդությունների, վահանաձև գեղձի հիվանդությունների, հոդերի հիվանդությունների և այլնի համար նախատեսված դեղերը (ըստ ցանկի), hամապատասխան սոցիալական կարգավիճակի դեպքում կարող են տրամադրվել 3 ամսվա անհրաժեշտ քանակով»,- ասվում է հաղորդագրությունում։
    13:30
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իսակովի պողոտայում մեքենաներ են բախվել
    Այսօր՝ օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են 30-ամյա Գոռ Խ.-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի, 24-ամյա Վիգեն Խ.-ի վարած «BMW» մակնիշի և 39-ամյա Հովհաննես Մ.-ի վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Բախման հետևանքով Chevrolet Volt»-ը բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պաշտպանիչ պատնեշին և հայտնվել դրա վրա։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
    13:15
    08.08.25
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ադրբեջանը տարհանել է Իրանի սահմանին գտնվող 5 գյուղի բնակիչներին
    Ադրբեջանն իրանա-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող հինգ գյուղ է տարհանել: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամ ալիքը գրում է, որ Ադրբեջանի իշխանությունները, օգտվելով Իրանի Ֆորդոու միջուկային օբյեկտին ԱՄՆ-ի հարվածի հետ կապված ենթադրյալ «ճառագայթային սպառնալիքից», հայտարարել են իրանա-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող հինգ գյուղերի տարհանման մասին:
    13:10
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի
    «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 11-ին, 12-ին և 13-ին՝ ժամը 05։00-10։00-ն ընկարծ ժամանակահատվածում, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը կդադարեցվի:
    13:00
    08.08.25
    Ավելին