Լրահոս
2025-08-10
-
ՔաղաքականՓաշինյանը Թրամփին ասում է չներառել գերիների հարցը. ԻշխանյանՀետո նայում՝ հո չի ներառել:Ավելին21:0010.08.25 -
ՀասարակականՈղբերգական ավտովթար՝ Նորագավիթում. 4 վիրшվпրներից մեկը հիվանդանոցում մшհшցել էԱյսօր՝ օգոստոսի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում Նորագավիթ թաղամասում՝ «Կանաչ» սուպերմարկետի դիմաց, բախվել են «Volvo», «Nissan Tiida», «Hyundai Tucson» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, «Կանաչ» սուպերմարկետի աշխատակիցներն ու ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են հիվանդանոցներ: Մինչ ավտոմեքենաները տեղափոխում էին պահպանվող հատուկ տարածք, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի վիրավորների ինքնությունը:Ավելին20:4010.08.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ:Ավելին20:1010.08.25 -
ՀասարակականԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ հուլիսի 31-ին, օգոստոսի 2-ին, 3-ին և 5-ին, Արաբկիրում՝ օգոստոսի 4-ին, Նոր Նորքում՝ չի գերազանցել, Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, Նոր Նորքում՝ օգոստոսի 1-ին, 3-ին և 5-ին, Արաբկիրում՝ օգոստոսի 3-ին, Շենգավիթում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։Ավելին19:4010.08.25 -
ՄիջազգայինԳազայում սովից ու թերսնումից մահացածների թիվը հասել է 217-ի, այդ թվում՝ 100 երեխաԳերատեսչության տվյալներով՝ Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում զոհված պաղեստինցիների ընդհանուր թիվը հասել է 61,430-ի, իսկ վիրավորներինը՝ 153,213-ի։Ավելին19:1010.08.25 -
Հասարակական«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՕգոստոսի 10-ին, ժամը 09:55-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն մոտ 100 մ պատգարակով իջեցրել են և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել բժշկական կենտրոն։Ավելին18:4010.08.25 -
ԻրավականԾանոթացա «Սրբազան պայքարի» գործով մեղադրական եզրակացությանը․ ավելի խղճուկ փաստաթուղթ չէի տեսել. ԽուդոյանՓաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ վերջապես ծանոթացա «Սրբազան պայքարի» գործով մեղադրական եզրակացությանը: 10 տարվա փաստաբանական գործունեության մեջ ավելի խղճուկ փաստաթուղթ չէի տեսել: Իհարկե դժվար է պատկերացնել որակյալ փաստաթուղթ, երբ ապօրինի հետապնդման են ենթարկվում բացահայտ անմեղ անձինք»:Ավելին18:1410.08.25 -
Արտաքին քաղաքականությունԲարձր եմ գնահատում Թրամփի դերը Երևան-Բաքու բանակցությունների կազմակերպման գործում․ ԱՄԷ նախագահ«Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարության կապակցությամբ իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու երկու երկրների ժողովուրդներին, և բարձր եմ գնահատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարևոր դերը այս բանակցությունների կազմակերպման գործում։Ավելին17:3510.08.25 -
Իրավական29-ամյա կինը գողացել է համագյուղացու ոսկեղենն ու գրավադրել բանկումՕգոստոսի 5-ի առավոտյան Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Տափերական գյուղի բնակիչ մի կին և հայտնել, որ իր տնից գողացել են ոսկեղեն: ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հաղորդումը փոխանցվել է Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն, որտեղից դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ: Տանտիրուհին պատմել է, որ բացակայել է տնից, տան դուռն էլ կողպած չի եղել, և վերադառնալով նկատել է, որ ննջարանի պահարանից բացակայում են ոսկյա շղթան և ականջօղերը: Ըստ նրա` պատճառվել էր 650 հազար դրամի վնաս: Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում ստացվել է տեղեկություն, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ 29-ամյա մի կին: Նա հայտնաբերվել ու ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ խոստովանել է, որ օգոստոսի 5-ի առավոտյան` ժամը 05։30-ի սահմաններում, ինքն է գողացել ոսկեղենը: Հայտնաբերվել է նաև գողոնը․ այն գրավադրվել էր բանկերից մեկի Արտաշատի մասնաճյուղում:Ավելին17:0010.08.25 -
ՀասարակականԵրկրաշարժ` Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՕգոստոսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 15:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում՝ 2 բալ ուժգնությամբ։Ավելին16:3210.08.25 -
Արտաքին քաղաքականությունՇնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համատեղ հռչակագրի ստորագրման կապակցությամբ. Հռոմի պապՀիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների եռակողմ հանդիպումը, որից հետո Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը՝ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, ստորագրել են համատեղ հռչակագիր: Հռչակագրի առանձին կետ նվիրված է տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը և Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովմանը: Հայաստանի տարածքում կիրականացվի հատուկ նախագիծ՝ «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար», որը նախատեսում է ԱՄՆ աջակցություն այս երթուղու ապահովման գործում:Ավելին16:0010.08.25 -
ՔաղաքականՍտորագրված փաստաթղթերն ու իշխանական քարոզչությունը որևէ առնչություն չունեն իրական խաղաղության հետ. ՕհանյանՕգոստոսի 8֊ին Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի՝ Սպիտակ տանը կայացած եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիրը Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին։ Ի՞նչ տեսակետ ունի ԱԺ «Հայաստան» խմբակցությունը նշված Հռչակագրում տեղ գտած դրույթների և ի հայտ եկած նոր գործընթացների վերաբերյալ։ Yerkir.am-ի հարցադրմանը պատասխանել է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը. «Ստորագրված փաստաթղթերն ու դրանց մեծ կարևորություն տվող իշխանական քարոզչությունը որևէ առնչություն չունեն իրական խաղաղության հետ: Նախաստորագված պայմանագրի հրապարակումից հետո մենք առավել մանրամասն կանդրադսռնանք այս խնդիրներին։ Իսկ մինչ այդ` կրկին փաստենք, որ Նիկոլ Փաշինյանը խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու կառավարության ստանձնած հանրային-իրավական պարտավորությունները։ Մեր ժողովրդին պարտադրվող պարտությունների այս արատավոր շղթայից հնարավոր է դուրս գալ, վերականգնել մեր ազգային արժանապատվությունը, կերտել ամուր պետականություն եւ բերել իրական խաղաղություն: Այն իրականացնելու համար պետք է բացառել Հայաստանի գործող ռեժիմի վերարտադրությունը: Ազգային ողբերգության հեղինակը խաղաղություն չի կարող ապահովել»:Ավելին15:4510.08.25 -
ՀասարակականԼոռիում բախվել են «Mercedes Sprinter»-ը, «Toyota»-ն ու մեկ այլ «Mercedes». կան վիրավորներԱյսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Հարթագյուղ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Mercedes Sprinter, Toyota և մեկ այլ Mercedes մակնիշի ավտոմեքենաները:Ավելին15:3010.08.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 10-14-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։Ավելին15:0010.08.25 -
ՔաղաքականԵնթակառուցվածքները գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, չկա որևէ երրորդ կողմի վերահսկողություն. ՄիրզոյանՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պատմական է համարում Սպիտակ տանը տեղի ունեցած իրադարձությունը, հատկապես՝ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման առումով, որը, նրա գնահատմամբ, կարևորագույն հանգրվան է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ըստ նրա՝ այդ համաձայնագրի նախաստորագրմամբ, ըստ էության, սկսվում է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլը։Ավելին14:3010.08.25 -
ՀասարակականԵրևանում և որոշ շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՇրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է. Օգոստոսի 10-15-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այսպիսի պայմաններում խորհուրդ է տրվում․ Չվառել խոտ կամ աղբ բաց տարածքներում, Խուսափել կրակի օգտագործումից անտառներում, Բնության գրկում չթողնել ապակյա շշեր կամ այլ առարկաներ, որոնք կարող են արևի ճառագայթներից բռնկում առաջացնել, Տեղեկացնել համապատասխան ծառայություններին (911), եթե նկատում եք ծխացող կամ այրվող հատվածներ:Ավելին14:0010.08.25 -
ՀասարակականԵրևանում 25-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հոսպիտալացվել էԱյսօր՝ օգոստոսի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում Երևանի 25-ամյա բնակիչ Էդգար Մ.-ն իր վարած Ford Fusion մակնիշի ավտոմեքենայով Շինարարներ-Արզումանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 27-ամյա Արամ Մ.-ին:Ավելին13:3010.08.25 -
Այն, ինչ տեղի ունեցավ Վաշինգտոնում՝ կոչել «հաղթանակ» կամ թեկուզ «ձեռքբերում» ու հրճվե՞լ դրանով. դուրս է առողջ տրամաբանությունից. Մելիքյան2018-ի ապրիլի վերջին լուռ քայլում էի Երևանի փողոցներում ու ուշադիր նայում էի էյֆորիա «ճառագող» մարդկանց դեմքերին։ Հատուկ էի անում – ուզում էի էդ պատկերն ավելի խորը դաջվի հիշողությանս մեջ։ Մինչև հիմա հիշում եմ մանր կարմիր պուտիկներով սարոչկա հագած մի աղջկա, որը խզված ձայնով ինչ-որ անկապ բաներ էր գոռում Մաշտոցի պողոտայում։ Հիշում եմ գլխին Տիգրան Մեծի թղթե թագ դրած երեք թե չորս երիտասարդի, որոնք լայն ժպիտով ծաղիկներ էին նվիրում անցնող-դարձող աղջիկներին։ Շատերիդ եմ հիշում։ Լուռ քայլում ու մտածում էի՝ «լավ, նիուժե՞լի էս մարդիկ չեն հասկանում գլխիներիս գալիքը»։Ավելին13:0010.08.25 -
ՀասարակականՓորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի և Գյուլագարակ համայնքի Կուրթան բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ՆԳՆ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։Ավելին12:3010.08.25 -
ՀասարակականՄեքենաներ են բախվել․ վարորդները և 5 ուղևոր հիվանդանոցում ենՕգոստոսի 9-ին, ժամը 21։15-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ գյուղի սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ-ին բախվել են «UAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները։ Վարորդները և հինգ ուղևոր տեղափոխվել են բժշկական կենտրոններ։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։Ավելին12:0010.08.25