Լրահոս

2025-08-18
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Ռուսները հարվածել են ադրբեջանական SOCAR-ի բոլոր պահեստարաններին՝ Օդեսայում
    Հայլուր 12։30 Ռուսները հարվածել են ադրբեջանական SOCAR-ի բոլոր պահեստարաններին՝ Օդեսայում
    12:30
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այսօր Փաշինյանը հանդես կգա ուղերձով
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ այսօր ուղերձով է հանդես գալու։ «Սիրելի ժողովուրդ, այսօր ժամը 18․00-ին հանդես կգամ Ձեզ հասցեագրված ուղերձով»,-գրել է Փաշինյանը։
    12:25
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ներքին Խձորեսկ գյուղի բնակիչը որոնվում է որպես անհետ կորած
    Ներքին Խձորեսկ գյուղի բնակիչ 43-ամյա Վարդան Գրիգորյանը Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Գորիսի կա՛մ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով։
    12:15
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: 
    12:00
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում «Honda»-ն վրաերթի է ենթարկել Հնդկաստանի 37-ամյա քաղաքացուն. բժիշկներն արձանագրել են նրա մահը
    Երեկ՝ օգոստոսի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Ավետ Բ.-ն իր վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով Արին Բերդի փողոցի թիվ 59/5 հասցեի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, հետիոտն, 37-ամյա Սիմրան Սինգհին:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրոց Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:    Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: 
    11:45
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տեղական տուրքերի թանկացման «քավորը» Երևանը դիտարկում է միայն սեփական բյուջեն եռապատկելու օբյեկտ․ Գևորգ Ստեփանյան
    Թանկացումների «քավոր» Ավինյանը մոռացել էր, որ հայտարարում էր՝ տրանսպորտը եթե 150դր չդառնա, չենք կարողանալու մանկապարտեզ, այգիներ վերանորոգել ու նոր ավտոբուսներ բերել։
    11:30
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տուժելու են ոչ միայն ալկոհոլային խմիչքներ արտադրողները, այլ նաև տասնյակ հազարավոր խաղողագործներ․ տնտեսագետ
    Մասնավորապես, պաշտոնական վիճակագրության համաձայն` 2025 թվականի առաջին կիսամյակում կոնյակի արտադրության ծավալները նվազել են 31.8%-ով, իսկ խաղողի գինունը` 36,3%-ով: Ըստ էության, այս տարի հայաստանյան ավանդական ալկոհոլային արտադրության  1/3-ով կրճատումը շղթայաբար բացասաբար է ազդելու նաև խաղողի մթերման ծավալների և գների վրա աշնանը:
    11:15
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսպանիայում լայնածավալ հրդեհների մարման աշխատանքներում ներգրավվել է 1900 մարդ
    Հարավային Եվրոպան պայքարում է վերջին երկու տասնամյակների ամենասաստիկ անտառային հրդեհների դեմ։ Եվրոպական երկրներից ամենածանր վիճակում է հայտնվել Իսպանիան։ 
    11:03
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա քրեական գործ չի, սա ուղղակի վրեժխնդրություն է. Արթուր Սարգսյանի նամակը՝ ՔԿՀ-ից
    Կարծում եմ, որ իմ հայրենակիցներից ոմանք անհանգիստ էին, ինչ-որ տեղ չբացառելով, որ կարողա, սա իրականում քրեական գործ է, այլ ոչ թե բառերի կույտ: Ինչ-որ տեղ մտածում էին, որ Ազգային ժողովի ամբիոնից, եթե նման լրջությամբ մտքեր են արտահայտում, ապա, կարողա, սա իրականում քրեական գործ է, թե ուղղակի՝ ջուրա, այլ ոչ թե գործ:
    10:54
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Մեր սպասումն ու ջերմ փափագն է, որ երկու արքեպիսկոպոսների դատավարությունները իրականացվեն բաց և թափանցիկ․ հայտարարություն
    «Մենք՝ Սփյուռքի թեմակալ առաջնորդներս և հայրապետական պատվիրակներս, մեր խոր մտահոգությունն ենք հայտնում՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի եւ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ անազատության մեջ մնալու առնչությամբ։
    10:45
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանը պետք է դադարեցնի այս պատերազմը, որն ինքն է սկսել․ Զելենսկի
    «Մենք բոլորս նույն կերպ ցանկանում ենք արագ ու հուսալի կերպով ավարտել պատերազմը։ Եվ խաղաղությունը պետք է շարունակական լինի։ Ոչ թե այնպես, ինչպես տարիներ առաջ էր, երբ Ուկրաինային ստիպեցին հրաժարվել Ղրիմից և Արևելքի՝ Դոնբասի մի մասից, և Պուտինը սա օգտագործեց որպես պլացդարմ նոր հարձակման համար։ Կամ երբ Ուկրաինային 1994 թվականին տվեցին այսպես կոչված «անվտանգության երաշխիքներ», բայց դա չաշխատեց։ Իհարկե, Ղրիմը չպետք է հանձնվեր այն ժամանակ, ինչպես 2022 թվականից հետո ուկրաինացիները չհրաժարվեցին Կիևից, Օդեսայից, Խարկովից։ Ուկրաինացիները պայքարում են իրենց հողի, իրենց անկախության համար»,- գրել է Զելենսկին։
    10:30
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այսօր Սամվել Կարապետյանի 60-ամյա հոբելյանն է
    Այսօր գործարար Սամվել Կարապետյանի 60–ամյա հոբելյանն է։ Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է.
    10:25
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհ
    Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 17-ին ժամը 17։19-ին ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ինչպես տեղեկանում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մ գլորվել ձորը։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով. բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը: Վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։
    10:15
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Oգոստոսի 17-22-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
    10:00
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին կարող է անմիջապես դադարեցնել պատերազմը. Թրամփ
    Հիշեք, թե ինչպես սկսվեց ամեն ինչ․ ոչ մի վերադարձ Ղրիմին, որը Օբաման հանձնեց 12 տարի առաջ՝ առանց մեկ կրակոցի։ Եվ ոչ մի անդամակցություն ՆԱՏՕ-ին։ Որոշ բաներ երբեք չեն փոխվում», – գրել է Թրամփը։
    09:48
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
    09:45
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իրականության խեղաթյուրում․ վարչապետի «համերգային քաղաքականությունը»․«Ժողովուրդ»
    Այսինքն՝ մարդկանց ուրախությունը նոր չէ․ այն եղել է նաև նախկինում։ Մշակութային տոնը, երաժշտությունը և հանդիսատեսի բազմությունը կախված չէ իշխանության քաղաքական գովազդից։
    09:34
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 320 մլն դրամը
    ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել է տնտեսական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու հանգամանքը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: «Երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը): Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 320 մլն ՀՀ դրամը: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    09:30
    18.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    10 մարզ, 10 հիվանդանոց. ինչո՞ւ է նախարարն օպտիմալացնում ԲԿ-ները․ «Ժողովուրդ»
    Ըստ Պողոսյանի՝ օպտիմալացման նախաձեռնությունը հիշեցնում է ոչ թե առողջապահության իրական բարեփոխում, այլ վարչական վերահսկողության ամրապնդման հերթական փորձ։ Մարզային բնակչության համար սա հավասարազոր է բժշկական ծառայությունների մատչելիության կրճատմանն ու անորոշության խորացմանը։
    09:26
    18.08.25
    Ավելին
2025-08-17