Լրահոս
Հասարակական
11:45
18.08.25
298

Երևանում «Honda»-ն վրաերթի է ենթարկել Հնդկաստանի 37-ամյա քաղաքացուն. բժիշկներն արձանագրել են նրա մահը

Img default alt hy

Երեկ՝ օգոստոսի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Ավետ Բ.-ն իր վարած «Honda» մակնիշի ավտոմեքենայով Արին Բերդի փողոցի թիվ 59/5 հասցեի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, հետիոտն, 37-ամյա Սիմրան Սինգհին: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրոց Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը: 
 
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: