Լրահոս
2025-08-18
-
ՀայաստանԱյսօր Սամվել Կարապետյանի 60-ամյա հոբելյանն էԱյսօր գործարար Սամվել Կարապետյանի 60–ամյա հոբելյանն է։ Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է.Ավելին10:2518.08.25 -
ՀասարակականՄեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. կա զոհՎայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 17-ին ժամը 17։19-ին ահազանգ է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ինչպես տեղեկանում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 98-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 200 մ գլորվել ձորը։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով. բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը: Վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։Ավելին10:1518.08.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինOգոստոսի 17-22-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։Ավելին10:0018.08.25 -
ՄիջազգայինԶելենսկին կարող է անմիջապես դադարեցնել պատերազմը. ԹրամփՀիշեք, թե ինչպես սկսվեց ամեն ինչ․ ոչ մի վերադարձ Ղրիմին, որը Օբաման հանձնեց 12 տարի առաջ՝ առանց մեկ կրակոցի։ Եվ ոչ մի անդամակցություն ՆԱՏՕ-ին։ Որոշ բաներ երբեք չեն փոխվում», – գրել է Թրամփը։Ավելին09:4818.08.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին09:4518.08.25 -
Մամուլի տեսությունԻրականության խեղաթյուրում․ վարչապետի «համերգային քաղաքականությունը»․«Ժողովուրդ»Այսինքն՝ մարդկանց ուրախությունը նոր չէ․ այն եղել է նաև նախկինում։ Մշակութային տոնը, երաժշտությունը և հանդիսատեսի բազմությունը կախված չէ իշխանության քաղաքական գովազդից։Ավելին09:3418.08.25 -
ԻրավականՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 320 մլն դրամըՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել է տնտեսական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու հանգամանքը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: «Երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը): Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 320 մլն ՀՀ դրամը: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին09:3018.08.25 -
Մամուլի տեսություն10 մարզ, 10 հիվանդանոց. ինչո՞ւ է նախարարն օպտիմալացնում ԲԿ-ները․ «Ժողովուրդ»Ըստ Պողոսյանի՝ օպտիմալացման նախաձեռնությունը հիշեցնում է ոչ թե առողջապահության իրական բարեփոխում, այլ վարչական վերահսկողության ամրապնդման հերթական փորձ։ Մարզային բնակչության համար սա հավասարազոր է բժշկական ծառայությունների մատչելիության կրճատմանն ու անորոշության խորացմանը։Ավելին09:2618.08.25
2025-08-17
-
ՀասարակականՍուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՕգոստոսի 17-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը:Ավելին23:3917.08.25 -
ՀասարակականՍևանա լճում ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվելՕգոստոսի 17-ին, ժամը 14։10-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։Ավելին23:1617.08.25 -
ԻրավականԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը՝ միջազգային սկանդալի կենտրոնում. «Հետք»Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների արաբական կազմակերպությունը (Arab Organization for Human Rights, AOHR) բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ընդդեմ Հայաստանի քաղաքացի Դավիթ Փափազյանի: Այս մասին հայտնել է middleesteye.net-ը: Գրում է «Հետք»-ը:Ավելին22:5317.08.25 -
ՀասարակականԱվտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են «Ford Transit»-ը և «Mercedes Sprinter»-ը․ կան վիրավորներԵրեկ՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արևիկ գյուղից դեպի Եղեգնուտ գյուղ տանող ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 44-ամյա Վարդան Պ․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 29-ամյա Արմեն Մ․-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին21:5717.08.25 -
ՄիջազգայինՈւկրաինան պետք է որոշ տարածքներ զիջի Ռուսաստանին. ԹրամփԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է մի գրառման հղում, որտեղ ասվում է, որ Ուկրաինան պետք է որոշ տարածքներ զիջի Ռուսաստանին։Ավելին21:1917.08.25 -
ՔաղաքականԱրամ Ազատյանն ազատվել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնիցԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը օգոստոսի 11-ին որոշում է ստորագրել, որով Արամ Ազատյանն ազատվել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։Ավելին20:4617.08.25 -
ՀասարակականՈղբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. 10-ամյա տղան մահացել էԱյսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևանի բնակիչ 42-ամյա Հովհաննես Մ․-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 96 կմ հատվածում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով հայտնվել ձորում։Ավելին19:3117.08.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 381.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384 դրամ:Ավելին19:1217.08.25 -
ՀասարակականՕձերի հետ քնում-արթնանում են Վարդաշենի փլուզվող շենքի բնակիչները. Ավինյանն արձակուրդում էԵրևանցիները վթարային շենքում պատրազմի մեջ են օձերի ու կարիճների հետ:Ավելին18:3817.08.25 -
ՀասարակականՀակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Էջմիածնում. կեղտաջրերը լցվում են բակեր, ավտոտնակներՎաղարշապատ քաղաքում տևական ժամանակ է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Չարենց թաղամասի թիվ 19 շենքի բակում և դրան հարակից խաղահրապարակում: Ինչպես տեղից հատնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դիտահորերից դուրս եկող կեղտաջուրը ամբողջությամբ անցնում է 5 մուտքանի 5 հարկանի շենքի մուտքերի մոտից և լցվում ավտոտնակների մեջ, հասնելով խաղահրապարակ: Այսօր՝ օգոստոսի 17-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «4 օր է՝ էս վիճակն է, բայց էնպես չի, որ սա առաջին դեպքն է:Ավելին18:2017.08.25 -
ՀասարակականՀրդեհ Սոլակ գյուղում․ այրվել է մոտ 50 հակ անասնակերՕգոստոսի 17-ին, ժամը 11։36-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք:Ավելին17:0817.08.25 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանովՔամին՝ արևմտյան` 2-5 մ/վ։ Օգոստոսի 17-ին, 19-22-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։Ավելին16:2317.08.25