Լրահոս
Հասարակական
10:00
18.08.25
216

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Img default alt hy

Հանրապետության տարածքում` oգոստոսի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան 2-5մ/վ։

Օգոստոսի 19-22-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում` oգոստոսի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օգոստոսի 19-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Ուշադրություն

Oգոստոսի 17-22-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։