Լրահոս

2025-08-21
  • Քաղաքական
    Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
    Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խшղաղության և ոչ խաղшղության միջև, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    12:36
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին խոսել է ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վերաբերյալ Ուկրաինայի առաջարկի մասին
    Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ անօդաչու թռչող սարքերի գործարքի վերաբերյալ ուկրաինական առաջարկը ենթադրում է 50 միլիարդ դոլարի արտադրություն հինգ տարվա ընթացքում, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդում Է Reuters-ը: «Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ անօդաչու թռչող սարքերի գործարքի վերաբերյալ Ուկրաինայի առաջարկը նախատեսում է 50 միլիարդ դոլարի արտադրություն հինգ տարվա ընթացքում», - ասվում է հրապարակման մեջ: Գործակալության տվյալներով՝ Զելենսկին նաև նշել է, որ գործարքի շրջանակներում ակնկալում է տարեկան 10 միլիոն անօդաչու թռչող սարքերի արտադրություն: Երեքշաբթի օրը Financial Times թերթը, հղում անելով դիտված փաստաթղթին, հայտնել էր, որ Ուկրաինան և ԱՄՆ-ը կարող են 50 միլիարդ դոլարի գործարք կնքել դրոնների արտադրության վերաբերյալ ուկրաինական ընկերությունների հետ:
    12:30
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 
    12:15
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տրանսպորտի տոմսերի վրա «ժամկետ» դնելով՝ իրականում թալանի նոր մեխանիզմ է ներդնում․ Սոնա Աղեկյան
    Ժամկետով և ժամկետանց տոմսը իշխանության ձեռքին դառնում է վերահսկման գործիք․ մարդը պարտադրված է անընդհատ վճարել ու մնալ համակարգի ճիրաններում։
    12:00
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բելառուսը հետաքրքրված է Հայաստանի միջոցով Իրան և Պարսից ծոց դուրս գալու հեռանկարով
    Բելառուսի նախագահը նախ անդրադարձել է Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին՝ շեշտելով, որ այդ համաձայնագիրն ընդլայնում է ԵԱՏՄ-ի և Իրանի առևտրային կապերի աշխարհագրությունը, բացում է նոր շուկաներ երկրների համար։ 
    11:49
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում հյուրանոցի սենյակներից մեկից գումար են գողացել
    Օգոստոսի 9-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ոսկերիչների 8 հասցեում գտնվող «Ռեդ Բրիջ» հյուրանոցում գողություն է կատարվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին տուժող, 33-ամյա Ալինա Տ․-ն հայտնել է, որ ժամը 12։00-ից մինչև 21։30-ն ընկած ժամանակահատվածում վերը նշված հասցեի հյուրանոցի սենյակներից մեկից նույն հյուրանոցի հավաքարար Կարինեն, ում նախօրոք զգուշացրել էր, որ սենյակը մաքրելու կարիք չկա, սակայն վերջինս մուտք է գործել սենյակ և սեղանի վրա դրված անձնագրի միջից գողացել է 1․500 ԱՄՆ դոլար։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կարինեն հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Կարինե Թ․-ն։
    11:45
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ կան տուժածներ
    Օգոստոսի 21-ին, ժամը 07:50-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և, բախվելով ճամփեզրյա հողաթմբերին, կողաշրջվել։ Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ։ Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
    11:36
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այսօր Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է
    «Որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք Հայոց Հայրապետին և մաղթում կենաց արևշատություն, քաջառողջ երկար տարիներ, արդյունաշատ հովվապետություն՝ հայոց կյանքը շարունակ պայծառացնելու բազում նորանոր աստվածաշնորհ ձեռքբերումներով: Աղոթում ենք, որ Բարին Աստված Իր Ամենազոր Աջով և կենսատու Խաչի զորությամբ զորակից լինի Նորին Սրբությանը Հայրապետական բարձրագույն առաջնորդությամբ և անխախտ կորովով երկար տարիներ հովվելու ամենայն հայոց հավատավոր հոտը` ի փառս Քրիստոսի, ի բարօրություն մեր Սուրբ Եկեղեցու և ի խաղաղություն Հայաստան աշխարհի»։
    11:25
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    11:15
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Դիլիջանի թունելի երթևեկելի հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 8.00-ն Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։ «Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու։ Օգոստոսի 23-ից Դիլիջանի թունելը երթևեկության համար կփակվի միայն գիշերային ժամերին՝ ժ.00.00-ից մինչև 06.00»,-նշված է հաղորդագրության մեջ։
    11:00
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 13-19-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ օգոստոսի 16-ին, 18-19-ը, Արաբկիրում՝ օգոստոսի 15-16-ը և 18-ին, Շենգավիթում՝ օգոստոսի 15-16-ը, Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, Նոր Նորքում՝ օգոստոսի 13-14-ը և 16-17-ը, Շենգավիթում` օգոստոսի 13-ին, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
    10:45
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալություններ՝ Երևանում և Գյումրիում (տեսանյութ)
    Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ: Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին արդեն Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների և Շիրակի պարեկների հետ համագործակցված: Օգոստոսի 14-ին` ժամը 18.10-ին, արդեն Գյումրիում թմրամիջոց ձեռք բերելու կասկածանքով ձերբակալվեց օտարերկրյա քաղաքացի 23-ամյա երիտասարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 500 գրամ մարիխուանա: Օգոստոսի 15-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց Երևանում ձերբակալված 46-ամյա գյումրեցու տանը. հայտնաբերվեց «Ալֆա-ՊՎՊ» տեսակի թմրամիջոցի զանգվածով ապակե տարա` ընդհանուր մոտ 300 գրամ, նաև էլեկտրոնային կշեռք ու նռնակի երեք պայթուցիչ: Նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ: Ձերբակալված երկու տղամարդիկ էլ կալանավորվել են: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
    10:30
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 22-ին և 25-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
    10:15
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Պահանջում եմ ընդդիմադիրներից գոնե քաղբանտարկյալների մասով ձևավորել պայքարի միասնական հարթակ․ փաստաբան
    Որպես քաղաքական մի շարք գործերով ներգրավված փաստաբան, որն իր աշխատաժամանակի արդեն գերակշիռ մասը pro bono զբաղված է այդ գործերով, պահանջում եմ ընդդիմադիր քաղաքական ուժերից մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները և գոնե քաղբանտարկյալների մասով ձևավորել պայքարի միասնական հարթակ ու կոնկրետ քաղաքական քայլեր ձեռնարկել քաղբանտարկյալների ազատությանը հասնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
    10:00
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ԼՂ-ում հայազգի ականավոր գործիչների հուշարձանների և կիսանդրիների քանդումը անպատվաբեր արարք է․ Շվիդկոյ
    Հիշեցնենք՝ ադրբեջանցիները օկուպացված Ստեփանակերտում ոչնչացրել են ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկիի հուշարձանը։ 
    09:55
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի  5  կարևոր լուրով
    Միքայել Սրբազանի գործը քննող դատավոր Արմինե Մելիքսեթյանը 2024 թ-ին գույքային մեծ առաջխաղացում է ունեցել. ունի 6 անշարժ գույք, մեկ Toyota մակնիշի մեքենա:
    09:50
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։
    09:45
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Միքայել Սրբազանի գործով դատավորը ունի 6 անշարժ գույք. բարելավված կենցաղ․ «Ժողովուրդ»
    Տրանսպորտային միջոցներ դատավորը չի հայտարարագրել, սակայն ունի մեկ Toyota մակնիշի մեքենա, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է իր կողմից։
    09:42
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ում շոկի մեջ են. «Ժողովուրդ»
    ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունների ներսում երեկ թեժ քննարկվել է այս նշանակումը:
    09:38
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչու է Փաշինյանը դրժում խոստումը և գործադիրում պաշտոն տալիս Թորոսյանին. «Հրապարակ»
    Իշխող թիմում շատերն են անակնկալի եկել Արսեն Թորոսյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու եւ գործադիր՝ սոցապնախարարի պաշտոն տեղափոխվելու փաստից։ Խոսքը հատկապես ՔՊ վերին էշելոնի «նեղ կռուգի» մասին է, որտեղ գիտեին, թե ինչպես է Փաշինյանը Թորոսյանին գործադիրից ճամփել։Հայտնի է, որ առողջապահության նախարարի պաշտոնից ազատելուց հետո Փաշինյանը նրան վարչապետի աշխատակազմի ղեկավար էր նշանակել, սակայն նրա աշխատանքից այնքան է դժգոհ եղել, որ ազատելիս գրեթե բառացի սպառնացել է․ «Դու այլեւս գործադիրում պաշտոն չես զբաղեցնելու»։
    09:34
    21.08.25
    Ավելին