Լրահոս
2025-08-21
-
ՄիջազգայինԼիտվան հայտարարել է Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու պատրաստակամության մասինԼիտվական զորակազմն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության շրջանակում բաղկացած էր շուրջ 200 զինվորականից։Ավելին16:3021.08.25 -
ԱրցախԿոչ ենք անում Հայաստանի ու սփյուռքի բոլոր ուժերին միավորել ջանքերը՝ պաշտպանելու արցախահայերի հիմնարար իրավունքները․ հայտարարությունՊետք է հիշեցնել, որ Ղարաբաղյան հակամարտությունը չի ծնվել տարածքային հավակնություններից, այլ եղել է արցախահայության արդար պայքարը՝ պաշտպանելու իր հիմնարար իրավունքները՝ Բաքվի իշխանությունների կողմից տարվող խտրականության, բռնությունների և հայատյաց քաղաքականության դեմ։ Այդ իրավունքները ոչ մի կերպ չեն կարող աստիճանակարգվել կամ համարվել երկրորդական։Ավելին16:1921.08.25 -
ՀասարակականԹիվ 109 մանկապարտեզում շինարարական ընկերությունը խնդիրները վերացնում է ընկերության հաշվին․ Կոստանյան«Քաղաքապետարանը դեռ ամիսներ առաջ արձանագրել էր խնդիրներ Երևանի թիվ 109 մանկապարտեզում կատարված աշխատանքում։ Շինարարական ընկերությանը տրվել է հանձնարարական դրանք վերացնելու»։ Այս մասին սոցցանցերի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Բլոգեր Արթուր Չախոյանը տեսանյութ է հրապարակել Երևանի քաղաքապետարանի կողմից հիմնանորոգված թիվ 109 մանկապարտեզի վերաբերյալ՝ նշելով, թե այն կրկին նորոգվում է։ Քաղաքապետարանը դեռ ամիսներ առաջ արձանագրել էր խնդիրներ կատարված աշխատանքում։ Շինարարական ընկերությանը տրվել է հանձնարարական դրանք վերացնելու։ Աշխատանքները կատարվում են բացառապես ընկերության հաշվին, ոչ համայնքի բյուջեից։ Ընկերությունը պարտավորվել է դրանք ավարտել քաղաքապետարանի սահմանած ժամկետում»,-գրել է նա։Ավելին16:1521.08.25 -
ՔաղաքականԱրմեն Գրիգորյանը և Սերգեյ Շոյգուն քննարկել են ՀՀ-ՌԴ օրակարգին առնչվող հարցերՕգոստոսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից: Արմեն Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված համաձայնությունները և վստահություն հայտնել, որ այսօր արդեն տարածաշրջանում հաստատված է խաղաղություն, որը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին: Գրիգորյանը խոսել է նաև տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և դրա արդյունքում ընձեռվելիք տնտեսական հնարավորությունների մասին՝ ընդգծելով դրանց կարևորությունը բոլոր երկրների շահերի տեսանկյունից: Սերգեյ Շոյգուն իր հերթին ներկայացրել է Ալյասկայում տեղի ունեցած ՌԴ նախագահ Վ.Պուտինի և ԱՄՆ նախագահ Դ.Թրամփի հանդիպման արդյունքները և հետագա ընթացքը: Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները նաև քննարկել են ՀՀ-ՌԴ օրակարգին առնչվող հարցեր:Ավելին16:0021.08.25 -
ՀասարակականՊաղպաղակի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրական գործունեությունը կասեցվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ձյան փաթիլներ» արտադրական կոոպերատիվին պատկանող պաղպաղակի արտադրամասում (Կոտայքի մարզ, գ․Առինջ), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Nostalgia», «Ձյունիկ»», «Մանկական» (արտ․՝ 09․06․2025թ.) արտադրատեսակների նմուշները «Կաթնայուղի զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել մաքսային կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ պաղպաղակի արտադրամասի առանձին արտադրատեսակների գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։ «Ձյան փաթիլներ» արտադրական կոոպերատիվին տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր:Ավելին15:4821.08.25 -
ԻրավականԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը երկարաձգվեցԵրևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախնական կալանքը։Ավելին15:3621.08.25 -
ՀասարակականՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՔամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։ Օգոստոսի 21-22-ը և 25-26-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։Ավելին15:2021.08.25 -
Զինված ուժերԱրտակ Տոնոյանը պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրելՀիշեցնենք, որ երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին Պռոշյան գյուղում «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ մահվան ելքով միջադեպի շրջանակում Անդրանիկ Տոնոյանի որդու կալանավորման վերաբերյալ:Ավելին15:0921.08.25 -
ՀասարակականԵրևանում ավտոմեքենա է այրվել. կա տուժածՕգոստոսի 20-ին, ժամը 21։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի հետնամասում՝ ավտոտնակում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 21:55-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, ջերմահարվել են ավտոտնակի պատերը (մոտ 10 քմ): Փրկարարներն ավտոտնակից դուրս են բերել քաղաքացու և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:Ավելին15:0021.08.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 21.08.2025Մամուլի տեսություն 21.08.2025Ավելին14:5021.08.25 -
ՄիջազգայինՌուսաստանը խոշորագույն հարձակում է իրականացրել Ուկրաինայի դեմ և թիրախավորել ամերիկյան արտադրողի․ ԶելենսկիՈւկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ Ռուսաստանն այս գիշեր իրականացրել է ուկրաինական կողմի վրա այս տարվա ընթացքում իրականացված ամենամեծ օդային հարձակումներից մեկը, որի ընթացքում թիրախավորվել են երկրի գլխավորապես արևմտյան շրջանները։Ավելին14:4521.08.25 -
ՀասարակականՎրшերթ՝ Զովունիում. կան տուժածներԴեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վրաերթի ենթարկվածները հարազատ քույրեր են:Ավելին14:3021.08.25 -
ՀայաստանՈւղիղ I Բագրատ սրբազանի և «Սրբազան» պայքարի 17 աջակիցների գործով դատական 3-րդ լսումներն ենՈւղիղ I Բագրատ սրբազանի և «Սրբազան» պայքարի 17 աջակիցների գործով դատական 3-րդ լսումներն ենԱվելին14:1521.08.25 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը լիովին ապահովում են Բաքվի շահերը. Ալիև«Բաքուն հասել է իր բոլոր նպատակներին, իսկ Մինսկի խումբն ապրում է իր վերջին օրերը և շուտով կդադարի գոյություն ունենալ նույնիսկ իրավական առումով»,- նշել է Ալիևը։Ավելին14:0021.08.25 -
ՀայաստանՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ 3.5 միլիարդ դրամի թաքցված շրջանառությունՇինանյութի առևտրով զբաղվող խոշոր ընկերության նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը բացահայտել է էական ծավալներով ստվերային շրջանառություն։ «Այսպես՝ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության ոլորտային թիվ 1 բաժնում ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ շինանյութի մանրածախ առևտրով զբաղվող խոշոր ցանցը տարիներ շարունակ ապրանքներն իրացրել է և չի տրամադրել հաշվարկային փաստաթուղթ ու ՀԴՄ կտրոն։ Համաժամանակյա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք վկայում են, որ ընկերության իրական իրացման ծավալները հարկային մարմին ներկայացված տվյալների համեմատ էականորեն գերազանցել են։ Այսինքն՝ բացահայտվել է համակարգային սխեմա, որի միջոցով տնտեսվարողը թերհայտարարագրումների ճանապարհով խուսափել է առանձնապես խոշոր չափի հարկային պարտավորություններից։ Նախնական հաշվարկով՝ շինանյութի առևտրով զբաղվող ընկերության կողմից չհայտարարագրված շուրջ 3.5 միլիարդ դրամի շրջանառության արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 1.1 միլիարդ դրամի վնաս։ Բացի պետական բյուջեին հասցված էական վնասից, նման դեպքերը խաթարում են նաև արդար մրցակցությունը՝ խաթարելով օրինապահ և թափանցիկ գործունեություն իրականացնող տնտեսվարողների շահերը։ Հիմք ընդունելով ձեռքբերված ապացույցները՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հատկանիշներով: Վարույթային և օպերատիվ-հետախուզական գործողությունների շրջանակներում ընկերության գործունեության հասցեներում իրականացվել են խուզարկություններ, առգրավել են նախաքննության համար կարևորություն ունեցող փաստաթղթեր, տվյալների շտեմարան, էլեկտրոնային այլ կրիչներ։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ստվերային տնտեսության դեմ պայքարը շարունակական բնույթ է կրում և պետությանը հասցված վնասներն ենթակա են լիարժեք փոխհատուցման»,- ասված է հաղորդագրությունում։ Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին13:4521.08.25 -
ՄիջազգայինՊուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է հաղթահարել հակամարտության փակուղին. Վենս«Պարտադիր չէ լուծում գտնել յուրաքանչյուր հարցի շուրջ, երբեմն ղեկավարները, նստելով միմյանց դեմ դիմաց, կարող են հաղթահարել այն փակուղին, որից նրանց թիմերը չեն կարողանում դուրս գալ», - ասել է Վենսը Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:Ավելին13:3021.08.25 -
ՀասարակականԿասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Անահիտ Հակոբյանին պատկանող (Վայոց ձոր, ք․ Եղեգնաձոր) կաթնամթերքի արտադրամասում, որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • արտադրամասի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, • արտադրական շինությունների դռները հարթ չեն եղել և պատված չեն եղել չներծծվող նյութերով, • արտադրամասի դասավորվածությունը ապահովված չի եղել պարենային հումքի և սննդամթերքի աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքայնության հնարավորությունը, • ապահովված չի եղել կենդանիների ներթափանցումը բացառող միջոցներով, • ապահովված չի եղել օդափոխության համակարգերով, • սարքավորված չեն եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել բարվոք վիճակում։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ:Ավելին13:1521.08.25 -
ՔաղաքականՀայտնի է՝ ինչ պաշտոն կստանան Արսեն Թորոսյանն ու Արեն ՄկրտչյանըՀիշեցնենք՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը օգոստոսի 20-ին պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։Ավելին13:0021.08.25 -
ՀասարակականՏեղադրվել է նոր արագաչափ սարքՃանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Կապան քաղաքի Բաղաբերդ 1 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարք։ Նշված հատվածում սահմանված երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։Ավելին12:5721.08.25 -
ՔաղաքականՊատրաստ ենք ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է 5 սկզբունքների շրջանակում․ Փաշինյան«Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված են այն 5 սկզբունքները, որոնց հիման վրա գործում է այս համաձայնությունը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն ու փոխադարձություն: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացնելիս՝ մենք արդեն ասել ենք, որ պատրաստ ենք կարգավորումների, պարզեցումների՝ այս սկզբունքների հիման վրա»,–ասաց Փաշինյանը:Ավելին12:4321.08.25