Լրահոս
2025-08-21
-
ՀայլուրՀայլուր 20:30 Պուտինը հրու՞մ է Թրամփի մեկնած ձեռքը. ռազմաճակատի ամենաթեժ գիշերն է եղելՀայլուր 20:30 Պուտինը հրու՞մ է Թրամփի մեկնած ձեռքը. ռազմաճակատի ամենաթեժ գիշերն է եղելԱվելին20:3021.08.25 -
Հասարակական«Տուգանող սարք» ավտոբուսներում. Երևանի քաղաքապետարանի աշխատողները տուգանում են ուղետոմս չվճարողներինՏրանսպորտային կոլապսը Երևանում շարունակվում է: Երկու օր է՝ Երևանի քաղաքապետարանը հատուկ սարքերով հսկիչներ է ուղարկում ավտոբուսներ՝ ստուգելու՝ արդյոք բոլոր ուղևորներն են վճարում տեղափոխման համար:Ավելին20:1521.08.25 -
ՀասարակականՍևան-Երևան ավտոճանապարհին «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվել․ կա վիրшվորԱյսօր՝ օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 68 կմ հատվածում «Nissan» մակնիշի ավտոմեքենան, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով ուղևոր, 36-ամյա Ալինա Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։Ավելին20:0021.08.25 -
Արտաքին քաղաքականությունԻրանը ցանկանում է խաղաղ համակեցություն բոլոր ազգերի հետ․ Մասուդ ՓեզեշքիանՓեզեշքիանը Իրանի ներսում միասնությունն ու համախմբվածությունը գնահատել է որպես նշանակալի նվաճում՝ պնդելով, որ այս համերաշխությունը շարունակում է ծաղկել՝ չնայած արտաքին ճնշումներին։Ավելին19:4521.08.25 -
ՔաղաքականՀայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման շուրջՕգոստոսի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային հարցերի: Նախարար Միրզոյանը շնորհակալություն հայտնելով Կիպրոսի կողմից արտահայտված աջակցող դիրքորոշման համար՝ ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված հիմնական պայմանավորվածությունները։ Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման շուրջ՝ հաշվի առնելով մյուս տարվա առաջին կեսին ԵՄ խորհրդում Կիպրոսի նախագահությունը: Արարատ Միրզոյանն ու Կոնստատինոս Կոմբոսն անդրադարձ են կատարել նաև երկկողմ օրակարգին:Ավելին19:4021.08.25 -
ՔաղաքականԱդրբեջանցիները պատրաստվում են գալ Հայաստան մեքենաներով, ոչ թե տանկերով. ո՞ւմ է խաբում ՓաշինյանըՀանրային հեռուտաընկերության եթերում է հայտնվել Ադրբեջանում ընդդիմադիր համարվող մի կոնֆլիկտաբան ու հայտարարել, թե իբր Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից հետո դադարել է գործել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» կազմակերպությունը: Սա այն դեպքում, որ անձամբ այդ կազմակերպության ղեկավարն է հերքել լուծարման տեղեկությունները:Ավելին19:3021.08.25 -
ՀասարակականԵրիտասարդը ԱԺ ամառային դպրոցից հեռացվել է ֆեյսբուքյան գրառման համար«Երկու օր առաջ գրառում էի կատարել, որտեղ արձանագրել էի այն մասին, որ ԱԺ ամառային դպրոցի շրջանակներում իշխանական ներկայացուցիչը, ունենալով հստակ թեմա և տեղյակ լինելով ծրագրի նպատակների մասին, շեղվել է և զբաղվել կուսակցական քարոզչությամբ։Ավելին19:1521.08.25 -
ԻրավականՇուրջ 17 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող փոստային բաժանմունքի ղեկավարի վերաբերյալ քրվարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության մարզային ցանցի փոստային բաժանմունքներից մեկի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, մարզային փոստային բաժանմունքների ցանցի աշխատակցի օժանդակությամբ կատարել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ նշված փոստային բաժանմունքի ղեկավարը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, «ՀայՓոստ» ՓԲ ընկերությանը պատկանող և իրեն վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, հիշյալ ՓԲԸ-ի կողմից իր անվամբ բացված օգտահաշվին փոխանցված գումարներից դրամական փոխանցումների գործառնական համակարգերով 2025 թվականի ապրիլի 1-ից մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում 16,5 մլն ՀՀ դրամի փոխանցումներ է կատարել ինչպես իր, այնպես էլ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող մարզային փոստային բաժանմունքների ցանցի աշխատակցի և նրա ամուսնու հաշիվներին: Բացի այդ, պարզվել է, որ փոստային բաժանմունքի ղեկավարը նույն ժամանակահատվածում դրամարկղից կանխիկ եղանակով վերցրել է նաև 8․660 ՌԴ ռուբլի, ինչպես նաև հափշտակել իրեն վստահված ընդհանուր 110․670 ՀՀ դրամի կոմերցիոն ապրանքներ և պայմանական արժեքներ (նամականիշներ)։ Հափշտակված գումարը նշված փոստային բաժանմունքի ղեկավարը օգտագործել է անձնական կարիքների, այդ թվում՝ ՀՀ-ում գործող բուքմեյքերական կազմակերպություններում խաղադրույքներ կատարելու համար՝ այդ կերպ «Հայփոստ» ՓԲ ընկերությանը պատճառելով ընդհանուր շուրջ 17 մլն ՀՀ դրամի չափով գույքային վնաս: Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար փոստային բաժանմունքի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ նրան օժանդակած աշխատակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Պատճառված շուրջ 17 մլն ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է նախաքննության ընթացքում: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:Ավելին19:0021.08.25 -
ՀասարակականԱջափնյակում գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ է. բնակիչներն ահազանգում ենԵրևանի Աջափնյակ վարչական շրջանում կան տարածքներ, որտեղ տիրում է գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ և պատճառը որոշ քաղաքացիների ոչ սրտացավ մոտեցումն է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Քաղաքացիները խնդրում են, որպեսզի Երևանի քաղաքապետարանի և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը աղբավայրի վերածած «Կարմիր խաչ» տանող ճանապարհը, որը ընդհանրապես կապ չունի «Կարմիր խաչ»-ի հետ, տեղադրեն տեսախցիկներ, որպեսզի մարդիկ իմանան, որ տեսանկարահանվում է տարածքը ու իրենց կենցաղային ու շինարարական աղբը չբերեն, չթափեն այդ հատվածում: Մի քանի քաղաքացի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Սանմաքրումը գալիս, աղբամաններից աղբը տանում է, իսկ դրսի թափված աղբը օրերով, անգամ ամիսներով մնում է: Մի 2 անգամ «Կարմիր խաչ»-ն է իր միջոցներով տարածում շաբաթօրյակ կատարել ու իդեալական մաքրել էր, բայց օրեր անց նորից տարածքը լցվում է աղբով: Չգիտենք՝ էլ որ կառույցին դիմենք, որ էստեղ տեսախցիկներ դնեն, որ էդ աղբ բերող, թափողները մի քիչ զգուշանան, որ իմանան տարածքը տեսանկարահանվում է, չեն համարձակվի իրենց տան կենցաղային ու շինարարական աղբը բերեն, թափեն էստեղ: Աջափնյակի թաղապետարան էլ ենք մի քանի անգամ ահազանգել, բայց այնտեղից պատասխանում են, թե դա Երևանի քաղաքապետարանի գործն է: Ստացվում է՝ վարչական շրջանի ղեկավարին չի հետարքրքում, որ իր ղեկավարած վարչական շրջանում հակասանիտարական վիճակ է տիրում: Գոնե հիմա մի բան անեն, տարածքից հեռացնեն էս ամբողջ աղբը, ինչի արդյունքում կվերանա գարշահոտը ու թող պարտադիր տեսախցիկներ տեղադրեն»:Ավելին18:4521.08.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ալիևի հրճվանքը մերկացնում է Փաշինյանի բերած «խաղաղության» էությունըՀայլուր 18։30 Ալիևի հրճվանքը մերկացնում է Փաշինյանի բերած «խաղաղության» էությունըԱվելին18:3021.08.25 -
Հասարակական«Հայոց տուն» համահայկական նախաձեռնության ուղերձը՝ Կաթողիկոսի ծննդյան տարեդարձի կապակցությամբ«Հայոց տուն» համահայկական նախաձեռնությունը պատիվ ունի սրտանց շնորհավորելու Ձերդ Սրբության ծննդյան տարեդարձը՝ մաղթելով քաջառողջ կյանքի երկար ու անվրդով տարիներ:Ավելին18:1521.08.25 -
ՄիջազգայինԿրակը կուլ է տալիս Եվրոպան. անկառավարելի հրդեհները մի ամբողջ գյուղ են մոխրացրելԿրակը կուլ է տալիս Եվրոպան. անկառավարելի հրդեհները մի ամբողջ գյուղ են մոխրացրելԱվելին18:0721.08.25 -
ՏարածաշրջանԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելԱդրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժը տեղի է ունեցել 47 կմ խորության վրա:Ավելին17:5521.08.25 -
ՄիջազգայինՊուտինը չի պատրաստվում հանդիպել Զելենսկիին. Ռուսաստանը նոր տարածքներ է գրավելՊուտինը չի պատրաստվում հանդիպել Զելենսկիին. Ռուսաստանը նոր տարածքներ է գրավելԱվելին17:4521.08.25 -
ՔաղաքականԹուրքիային ու Ադրբեջանին խանգարում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան․ ԹևանյանԱլիևը պահանջում է վերացնել ՀՀ անկախության հռչակագիրը, որն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին: Թուրքիան էլ ամբողջությամբ ուզում է մխրճվել Հայաստանի մեջ, սակայն ռուսական գործոնը խանգարում է այդ ծրագրին:Ավելին17:3821.08.25 -
ԻրավականԱրթուր Սարգսյանի կալանքի ժամկետը ևս երկարաձգվեցԱվելի վաղ հայտնել էինք՝ Բագրատ Սրբազանի, Արման Իսրայելյանի, Վահագն Չախալյանի կալանքը ևս երկարաձգվել է 3 ամսով, իսկ Արա Ռոստոմյանի կալանք խափանման միջոցը փոխարինվել է 3-ամսյա տնային կալանքով:Ավելին17:3021.08.25 -
ՔաղաքականՓաշինյանը թուրք-ադրբեջանական տանդեմից և այլ դաշնակիցներից ֆինանսական միջոցներ է ստանում. «ՀայաՔվե»«ՀայաՔվե»-ի տելեգրամյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը որևէ իրավունք չունի փակելու արցախյան հակամարտության էջը: Հայ ժողովուրդը նրան իր աթոռին այլևս չի հանդուրժում, պարզապես նրան հաջողվել է ձեռնասուն իրավակարգ ստեղծել: Մեր ժողովուրդը հետպատերազմյան հինգ տարում բազմիցս փողոց է դուրս եկել։ Ժողովրդի ակտիվ մասը վաղուց չի ընդունում Փաշինյանին, պարզապես նա ունի ոստիկանական ուժեր և օրենքի «պաշտպանությունը»: Չարաշահելով 2021 թ․-ին իր վերարտադրության փաստը` Փաշինյանը թուրք-ադրբեջանական տանդեմից և իր այլ դաշնակիցներից պարբերաբար ֆինանսական միջոցներ է ստանում: Դրա արդյունքն այս յոթ տարում պետական պարտքի կրկնապատկումն է: Փաշինյանի հովանավորները նրան այդկերպ ֆինանսավորում են, նա էլ այդ միջոցները բաժանում է ոստիկանությանը և իրավապահ համակարգին»:Ավելին17:1521.08.25 -
ԻրավականՕդանավակայանում կտավ գողացած օտարերկրացի տղամարդը ձերբակալվել էՕգոստոսի 18-ին 46-ամյա մի կին հաղորդում էր ներկայացրել, որ վաճառքի նպատակով «Զվարթնոց» օդանավակայանի սրահում ներկայացված իր կտավներից մեկը գողացել են։ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 19-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 35-ամյա մի օտարերկրացի։ Կարճ ժամանակում նա հայտնաբերվել, ձերբակալվել ու տարվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը։ Գողոնը հայտնաբերվել է։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։Ավելին17:0021.08.25 -
ԻրավականԱրա Ռոստոմյանի կալանք խափանման միջոցը փոխարինվեց 3-ամսյա տնային կալանքովՀիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):Ավելին16:4821.08.25 -
ԻրավականԴիզվառելիքի ու բենզինի ապօրինի լցակայանը փակվել էՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արտիմետ գյուղի բնակիչ 33-ամյա մի տղամարդ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրությամբ․ առանց համապատասխան թույլտվության և պետական գրանցմամբ կազմակերպել է դիզվառելիքի ու բենզինի առևտուր, որից ամսական ստանում է շուրջ 6-7 հարյուր հազար դրամ եկամուտ: «Տեղեկությունը ստուգվեց օգոստոսի 12-ին: Պարզվեց, որ տղամարդը, ընկերոջ համաձայնությամբ, որպես առևտրի կետ օգտագործում է նրան պատկանող՝ Արտիմետի Չարենցի փողոցում գտնվող առանձնատան տարածքը: Ստուգման պահին սարքավորումներով կահավորված լիցքակայանում որպես լիցքավորող ներկայացել է մեկ այլ արտիմետցի՝ 45-ամյա տղամարդ: 33-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:Ավելին16:4521.08.25