Լրահոս
Միջազգային
12:30
21.08.25
73

Զելենսկին խոսել է ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վերաբերյալ Ուկրաինայի առաջարկի մասին

Img default alt hy

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ անօդաչու թռչող սարքերի գործարքի վերաբերյալ ուկրաինական առաջարկը ենթադրում է 50 միլիարդ դոլարի արտադրություն հինգ տարվա ընթացքում, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդում Է Reuters-ը:

«Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ անօդաչու թռչող սարքերի գործարքի վերաբերյալ Ուկրաինայի առաջարկը նախատեսում է 50 միլիարդ դոլարի արտադրություն հինգ տարվա ընթացքում», - ասվում է հրապարակման մեջ:

Գործակալության տվյալներով՝ Զելենսկին նաև նշել է, որ գործարքի շրջանակներում ակնկալում է տարեկան 10 միլիոն անօդաչու թռչող սարքերի արտադրություն:

Երեքշաբթի օրը Financial Times թերթը, հղում անելով դիտված փաստաթղթին, հայտնել էր, որ Ուկրաինան և ԱՄՆ-ը կարող են 50 միլիարդ դոլարի գործարք կնքել դրոնների արտադրության վերաբերյալ ուկրաինական ընկերությունների հետ: