Լրահոս
Հասարակական
10:15
21.08.25
139

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Img default alt hy

Oգոստոսի 21-25-ին Շիրակում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

​​Երևանում` օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 22-ին և 25-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Մարզերում` օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 22-ին և 25-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։