Լրահոս
Արցախ
09:55
21.08.25
521

ԼՂ-ում հայազգի ականավոր գործիչների հուշարձանների և կիսանդրիների քանդումը անպատվաբեր արարք է․ Շվիդկոյ

Img default alt hy

Լեռնային Ղարաբաղում հայազգի ականավոր գործիչների և զինվորականների 25 հուշարձանների և կիսանդրիների քանդումը անպատվաբեր արարք է, հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը։

«Հուշարձանների դեմ պատերազմը պատվաբեր չէ որևէ երկրի համար: Դրանք արտացոլում են այս հողի վրա ապրող ժողովուրդների պատմությունը: Շատ կարևոր է հասկանալ, որ Ռուսաստանի և Կովկասի ժողովուրդների միջև հարաբերությունները դարավոր պատմություն ունեն, և մեզ կապում է ոչ միայն այսօրը, այլև անցյալն ու ապագան»,-ասել է Միխայիլ Շվիդկոյը։ 

Նա նշել է, որ քաղաքականությունն ապրում է ներկայում, իսկ մշակութային հարաբերություններն ապրում են հավերժության մեջ, և դա պետք է հասկանալ։ 

«Հարավային Կովկասում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի հետ Ռուսաստանին կապում է բազմադարյա պատմությունը, և մեր ժողովուրդների միջև կապերը չեն վերանում», – ասել է  Շվիդկոյը։

Հիշեցնենք՝ ադրբեջանցիները օկուպացված Ստեփանակերտում ոչնչացրել են ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկիի հուշարձանը։