Լրահոս

2025-08-22
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալը. «Ժողովուրդ»
    Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ ձերբակալել է «Հայփոստ» ՓԲԸ տնօրեն Շուշան Ալեքսանյանի (ՔՊ խմբակցության ղեկավար Հ. Կոնջորյանի կինն է) տեղակալ Արման Աբրահամյանին։
    09:53
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ում նորից պաշտոնի համար են պայքարում. «Հրապարակ»
    Սակայն իշխանական թիմում առավել հավանական են համարում, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր մնա, եւ այդ գործառույթներն օրենքով սահմանված կարգով վերապահվեն փոխնախագահ Հռիփսիմե Հունանյանին, որը մասնագիտությամբ բուժքույր է, նախկինում աշխատել է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, սակայն պատգամավոր է դարձել առանց բարձրագույն կրթության եւ, շատերի կարծիքով, չի ձգի այդ «պոստում»։
    09:48
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 25-ին ժամը 09:30-ից մինչև օգոստոսի 26-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի, Մամիկոնյան, Ջիվանու փողոցների, Ծերենցի փողոցի 4-րդ և Ջիվանու փողոցի 2-րդ նրբանցնքների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Նոր կառուցված գազատարը գործող գազատարի հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 22-ին ժամը 11:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Աղաբաբյան փողոցի մի հատվածի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։
    09:45
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նախարարություններ կմիավորվեն. «Հրապարակ»
    Հիշեցնենք, որ գործադիր իշխանության նախկին ղեկավարներից ոմանք պարբերաբար հայտնել են նման ցանկություն, սակայն դա տեղի է ունեցել միայն 2000 թվականին, երկու նախարարությունների միավորումից հետո գերատեսչության ղեկավար է նշանակվել Արարատ Մկրտչյանը, բայց ամիսներ անց կրկին հետողորմյա է արվել, քանի որ թե՛ առողջապահության, թե՛ սոցապահովության ոլորտները բավականին խնդրահարույց են ու ընդգրկուն։ Այս լուրերում, սակայն, առավել ուշագրավն այն է, որ, փաստորեն, Փաշինյանը կասկած չունի, որ 2026 թվականին վերընտրվելու է, ու արդեն նման պլաններ է գծում։
    09:39
    22.08.25
    Ավելին
  • Հայաստան
    Գործարկվել է Ռոբերտ Քոչարյանի նորացված կայքը
    Կայքում ներկայացված են նախագահ Քոչարյանի գործունեությանը վերաբերող բազմաբնույթ տեղեկություններ՝ սկսած վերջին հարցազրույցներից, ասուլիսներից և ուղերձներից՝ մինչև պաշտոնավարման տարիներին իրականացված կարևորագույն բարեփոխումներն ու ռազմավարական ցուցանիշները։
    09:36
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    22.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը ստիպված է որոշում կայացրել. ամիսներ շարունակ չեն կարողացել «մարզպետ գտնել». «Ժողովուրդ»
    Դեռեւս հուլիսին Արեն Մկրտչյանին հրավիրել են ՔՊ վարչություն, հարցեր ուղղել՝ որպես Լոռու մարզպետի թեկնածուի, եւ թիմակիցները հասկացել են, որ նա «չի ձգի» այդ պաշտոնին:
    09:25
    22.08.25
    Ավելին
2025-08-21
  • Img default alt hy
    Միջազգային
    Մալայզիայի օդանավակայանում ամերիկյան կործանիչ է պայթել
    Ամերիկյան McDonnell Douglas F/A-18 Hornet կործանիչը պայթել է Մալայզիայի օդանավակայանում թռիչքի փորձի ժամանակ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Star պորտալը՝ վկայակոչելով Մալայզիայի Թագավորական ռազմաօդային ուժերի հայտարարությունը: Պորտալի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան Պահանգ նահանգի Կուանթան քաղաքի Սուլթան Ահմադ Շա օդանավակայանում: Ինչպես նշում է Սթար-ը՝ հղում անելով սոցցանցերում տարածված տեսանյութին, կործանիչը պայթել է թռիչքի փորձի ժամանակ: Նշվում է, որ Մալայզիայի Թագավորական ռազմաօդային ուժերը հաստատել են միջադեպի փաստը: «Մենք ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել Ֆ/Ա-18 Hornet կործանիչի հետ կապված միջադեպի մասին, որը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին Քուանթանի Սուլթան Ահմադ Շա օդանավակայանում։ Մենք միջոցներ ենք ձեռնարկում»,-պորտալը մեջբերում է BBC-ի հայտարարությունը։ Մալայզիական Bernama պետական գործակալությունը, վկայակոչելով Պահանգ Դաթուկ նահանգի ոստիկանապետ Սերի Յահան Օտմանին, հավելում է, որ կործանիչի երկու օդաչուներն էլ ողջ են մնացել:
    23:58
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը հայտարարել է Ուկրաինայի շուրջ իր մոտեցումների փոփոխության հավանականության մասին
    «Կարծում եմ՝ երկու շաբաթվա ընթացքում մենք կիմանանք՝ այս կամ այն ​​կերպ։ Դրանից հետո մենք կարող ենք ստիպված լինել այլ մոտեցում ցուցաբերել, բայց կտեսնենք»,-ասել է Դոնալդ Թրամփը։
    23:45
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Զարմանում եմ, որ որևէ լուրջ պետության ղեկավար սրա հետ բան է նստում-քննարկում. Սևակ Հակոբյան
    2021թ. բոլորովին այլ խոստումներով ընտրվել ես, լրիվ այլ բան արել ես: Ընդ որում՝ համար մեկ խոստումդ էր բանակցություններով, առանց պատերազմի Հադրութի ու Շուշիի վերադարձը, Արցախի ստատուսի միջազգային ճանաչումը: Բայց արել ես լրիվ հակառակը:2021-ի խոստումներդ տապալելուց հետո ասել ես միջանցք չես տա, Ղարաբաղը չես տա, դրանք էլ ես տվել: Ու ասում ես՝ եթե դեմ էիք՝ հեղափոխություն անեիք:
    23:30
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա
    Օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ ժամը 21։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Գ․ Ս․-ն գնացել է նախկին կնոջ, Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Ն․ Պ․-ի տուն, հայհոյանքներ հնչեցնել նրա և իր ընտանիքի հասցեին, որից հետո վերջինիս եղբայր՝ 36-ամյա Ա․ Պ․-ն դուրս է եկել տանից և սկսել վիճաբանել Գ․ Ս․-ի հետ, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, տվել հայհոյանքներ, իսկ Ա․ Պ․-ն իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է Գ․ Ս․-ի ուղղությամբ, ինչից հետո վերջինս հեռացել է դեպքի վայրից և շուրջ 15 րոպե հետո վերադարձել է նշված վայր և նորից հայհոյանքներ հնչեցրել, որից հետո հեռացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամեր անց ոստիկանության Նաիրիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ նշված հասցեից գազային ատրճանակի կիրառման հետևանքով «ձախ դաստակի թիկնային մակերեսի վնասվածք, ձախ այտային շրջանի քերծած վերք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորութամբ, պարզել են, որ վիրավորը Գ․ Ս․-ն է։ Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։
    23:15
    21.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ալիևին բավարարող վաշինգտոնյան համաձայնագրերի համար Փաշինյանը շնորհավորում է ՀՀ կառավարությանը
    Արդեն ակնհայտ է, որ Վաշինգտոնում ստորագրված «խաղաղություն» անունով կոչված թուղթն է Փաշինյանը դարձնում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզչական դրոշակ, թեև համարում է, որ դեռ պետք է ստուգել նաև արտահերթ ընտրությունների անցկացման հիմնավորվածությունը: Նա այսօր հայտարարել է՝ Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրեն խաղաղության և ոչ խաղաղության միջև:
    23:00
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ-ն պլանավորում է ավելացնել ԱՄՆ-ից ռազմական սարքավորումների գնումները
    Եվրամիությունը մտադիր է վերացնել ամերիկյան բոլոր արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը և շուկայի արտոնյալ հասանելիություն ապահովել ամերիկյան ծովամթերքի և գյուղատնտեսական ապրանքների լայն տեսականու համար, նշվում է փաստաթղթում: 
    22:45
    21.08.25
    Ավելին
  • Իրավական
    Բագրատ Սրբազանի ու նրա հետ կալանավորված ևս 5-ի կալանքը 3 ամսով երկարաձգվեց
    Կրքերը թեժացել են այսօր Բագրատ Սրբազանի ու նրա 17 աջակիցների դատավարության ընթացքում: Դատարանի բակում ընդհարվել են ոստիկաններն ու կալանավորվածների աջակիցները: Բագրատ Սրբազանի կալանքը 3 ամսով երկարաձգվել է:
    22:30
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էրեբունու շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 3 բնակարան. նոր մանրամասներ
    Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում կրակ և ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Հրդեհի վայր են ժամանել Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանս գազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր ժամանակավորապես դադարեցրել են շենքի գազամատակարարումը, սակայն պարզվել է, որ Էրեբունի փողոցի թիվ 1 հասցեի բազմաբնակարանային շենքի 4-րդ, 16-րդ և 32-րդ բնակարաններում հրդեհ է բռնկվել, և նշված բնակարաններում գազ չի օգտագործվել։ Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի պատճառը էլեկտրական լարերի կարճ միացումն է եղել։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվում։ Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։
    22:15
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բենիամին Նեթանյահուն ժամանել է Գազայի հատված
    «Մենք որոշումների կայացման փուլում ենք։ Այսօր ես ժամանել եմ Գազայի հատված՝ հաստատելու Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից ինձ և պաշտպանության նախարարին ներկայացված ծրագրերը՝ Գազա քաղաքը գրավելու և ՀԱՄԱՍ-ին հաղթելու համար»,-ասել է Իսրայելի վարչապետն՝ ըստ իր գրասենյակի։ 
    22:07
    21.08.25
    Ավելին
  • Իրավական
    Միքայել Սրբազանի գործով դատարանը ապացույցների զննման փուլում է
    Այսօր շարունակվել է Միքայել Սրբազանի դատավարությունը: Նրա փաստաբանները հայտարարել են, որ դատախազների արձանագրությունն անթույլատրելի է, որովհետև օրենքով սահմանված կարգի խախտմամբ է խուզարկվել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրը:
    22:00
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի շենքերից մեկի մուտքում հրդեհ է բռնկվել
    Օգոստոսի 21-ին՝ ժամը 19։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի շենքերից մեկի մուտքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը։
    21:45
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի պատերազմի. Ալիև
    «Իհարկե, մեր զինված ուժերն ամեն րոպե, ամեն օր կանգնած են մեր պետության շահերի ու անվտանգության պահապանների կողքին։ Մենք դիտարկում ենք, տեսնում և տեսնելու ենք սպառնալիքների հնարավոր աղբյուրները»,-ասել է նա։
    21:38
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Անկախության մասին» Հռչակագրի տարեդարձին ընդառաջ․ Գևորգ Դանիելյան
    ԽՍՀՄ փլուզումից հետո անկախության հռչակագիր ընդունել են բոլոր միութենական հանրապետությունները, ընդ որում, Հայաստանում այն ընդւնվել է նկատելի ուշացումով և լրջագույն վերապահումով։ Մասնավորապես, մենք ոչ թե անկախություն էինք հռչակել, ինչպես մյուս հանրապետությունները, այլ անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբ, ինչը պարզապես զուտ իրավական ասպեկտով պակաս խոցելի էր։ Այնուամենայնիվ, այդ փաստաթուղթը ոչ միայն դե ֆակտո դարձավ Երկրի անկախությունը ամրագրող ծննդական, այլև Հայաստանում «պատմական արդարության վերականգնման» իրավաքաղաքական հիմք։
    21:30
    21.08.25
    Ավելին