Լրահոս
Միջազգային
16:30
21.08.25
82

Լիտվան հայտարարել է Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու պատրաստակամության մասին

Img default alt hy

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ պատրաստ է խաղաղապահ առաքելության շրջանակում զորք ուղարկել Ուկրաինա։ 

«Մենք պատրաստ ենք ներդրում ունենալ այնքանով, որքանով թույլ է տալիս Սեյմի մանդատը՝ ինչպես խաղաղապահ ուժեր ուղարկելով, այնպես էլ մեր ռազմական տեխնիկան տրամադրելով։ Լիտվայի մասնակցությունը խաղաղապահ առաքելությանը, հավանաբար, քանակական առումով էականորեն չի տարբերվի այն բանից, ինչ մենք արել ենք Աֆղանստանում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, TV3 հեռուստաալիքի եթերում ասել է Նաուսեդան։

Լիտվական զորակազմն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելության շրջանակում բաղկացած էր շուրջ 200 զինվորականից։

Լիտվայի նախագահն ընդգծել է, որ «առայժմ վաղ է խոսել զորքեր ուղարկելու մասին, քանի որ, հնարավոր է, մեզանից նաև այլ բաներ պահանջվեն «կամավորների կոալիցիայի» շրջանակներում։