Լրահոս
2025-08-21
-
ՔաղաքականԳեղամ Մանուկյանն այցելել է ԱԱԾ մեկուսարան՝ տեսակցելու Միքայել ՍրբազանինԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանն այցելել է ԱԱԾ մեկուսարան՝ տեսակցելու Միքայել Սրբազանին․ «Այսօր առավոտյան ընկերոջս՝ Արգիշտի Գևորգյանի հետ այցելեցի ԱԱԾ մեկուսարան՝ Միքայել Սրբազանին տեսակցելու: Նրա հետ արդեն հանդիպում էր Աղվան Վարդանյանը: Սրբազանի օրհնությունն ստանալուց հետո աննման զրույց ունեցանք ամենատարբեր հարցերի շուրջ (իհարկե «ընկեր մայորի¦ գաղտնալսման ներքո): Գիտելիքի, տեղեկությունների մի ամբողջ պաշար հորդեց այդ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում: Սրբազանը նույն լուսավոր անձն է, իր խստությամբ, իմաստնությամբ ու հումորով: Ի դեպ, դժգոհեց միայն, որ ԱԱԾ գրադարանում իտալերեն գրքեր չկան: Հարցրեցի՝ Սրբազան, ո՞ր կամեռում եք նստած: Պատասխանեց՝ 8-ը: Քանի որ խցերի համարակալումը վաղուց փոխվել էր, դիրքը ճշտելուց հետո, հիշեցի, որ նախկին 16-րդն է, որտեղ 1995 թվականի հունվարից գրեթե վեց ամիս մենակ եմ անցկացրել: Այն օրերին երբեք, մտքի ծայրով անգամ չէի կարող մտածել, թե այս աբսուրդին ականատես կլինեմ՝ սրբազանները ԱԱԾ խցում: Ուժ ու համբերություն մաղթեցինք և հրաժեշտ տվեցինք, քանի որ Սրբազանը պետք է պատրաստվեր ժամեր անց դատարան գնալուն»:Ավելին21:1921.08.25 -
ՔաղաքականԱյ ապուշ, կանգնի. լարված իրավիճակ՝ կառավարության մոտ արցախցիների ակցիայի ժամանակԱնհետ կորածների և գերիների հարազատները երկու ամիս է՝ չգիտեն, թե կառավարությունում ով է զբաղվում գերիներին վերադարձնելու, անհետ կորածներին գտնելու գործով: Հեղաշրջումից հետո ԱԱԾ-ի ամենաերկարակյաց տնօրենը՝ Արմեն Աբազյանն էր նախկինում զբաղվում այդ հարցով: Նրան հետ բերելու, իրենց հարցերին պատասխաններ տա լու պահանջով են այսօր գործադիրի բակում բողոքի ակցիա արել անհետ կորածների և գերիների հարազատները:Ավելին21:1521.08.25 -
ՀասարակականԲախվել են «Opel»-ն ու «Լադա Կալինա»-ն․ վերջինը բախվել է բետոնե պատնեշին և ցուցանակին․ կան վիրավորներԱյսօր՝ օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են «Լադա Կալինա» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Լադա Կալինա»-ն այնուհետև բախվել է բետոնե պատնեշին և ցուցանակին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները։Ավելին21:0021.08.25 -
ՀասարակականՔանաքեռ-Զեյթունի թաղապետին պատկանող տարածքում շինարարություն է իրականացվել շինթույլտվության տրամադրումից առաջ․ «Հետք»Պարույր Սևակի 42 հասցեում գտնվող հողամասը, դրա վրա առկա շինությունները՝ բնակելի տունը, առևտրի սրահը և ավտոտնակը, պատկանում են Արտակ Հովակիմյանին և նրա կնոջը՝ Էվելինա Սեդրակյանին։ Արտակ Հովակիմյանը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարն է։Ավելին20:4521.08.25 -
ՀայլուրՀայլուր 20:30 Պուտինը հրու՞մ է Թրամփի մեկնած ձեռքը. ռազմաճակատի ամենաթեժ գիշերն է եղելՀայլուր 20:30 Պուտինը հրու՞մ է Թրամփի մեկնած ձեռքը. ռազմաճակատի ամենաթեժ գիշերն է եղելԱվելին20:3021.08.25 -
Հասարակական«Տուգանող սարք» ավտոբուսներում. Երևանի քաղաքապետարանի աշխատողները տուգանում են ուղետոմս չվճարողներինՏրանսպորտային կոլապսը Երևանում շարունակվում է: Երկու օր է՝ Երևանի քաղաքապետարանը հատուկ սարքերով հսկիչներ է ուղարկում ավտոբուսներ՝ ստուգելու՝ արդյոք բոլոր ուղևորներն են վճարում տեղափոխման համար:Ավելին20:1521.08.25 -
ՀասարակականՍևան-Երևան ավտոճանապարհին «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվել․ կա վիրшվորԱյսօր՝ օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 68 կմ հատվածում «Nissan» մակնիշի ավտոմեքենան, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով ուղևոր, 36-ամյա Ալինա Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։Ավելին20:0021.08.25 -
Արտաքին քաղաքականությունԻրանը ցանկանում է խաղաղ համակեցություն բոլոր ազգերի հետ․ Մասուդ ՓեզեշքիանՓեզեշքիանը Իրանի ներսում միասնությունն ու համախմբվածությունը գնահատել է որպես նշանակալի նվաճում՝ պնդելով, որ այս համերաշխությունը շարունակում է ծաղկել՝ չնայած արտաքին ճնշումներին։Ավելին19:4521.08.25 -
ՔաղաքականՀայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման շուրջՕգոստոսի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային հարցերի: Նախարար Միրզոյանը շնորհակալություն հայտնելով Կիպրոսի կողմից արտահայտված աջակցող դիրքորոշման համար՝ ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված հիմնական պայմանավորվածությունները։ Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման շուրջ՝ հաշվի առնելով մյուս տարվա առաջին կեսին ԵՄ խորհրդում Կիպրոսի նախագահությունը: Արարատ Միրզոյանն ու Կոնստատինոս Կոմբոսն անդրադարձ են կատարել նաև երկկողմ օրակարգին:Ավելին19:4021.08.25 -
ՔաղաքականԱդրբեջանցիները պատրաստվում են գալ Հայաստան մեքենաներով, ոչ թե տանկերով. ո՞ւմ է խաբում ՓաշինյանըՀանրային հեռուտաընկերության եթերում է հայտնվել Ադրբեջանում ընդդիմադիր համարվող մի կոնֆլիկտաբան ու հայտարարել, թե իբր Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից հետո դադարել է գործել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» կազմակերպությունը: Սա այն դեպքում, որ անձամբ այդ կազմակերպության ղեկավարն է հերքել լուծարման տեղեկությունները:Ավելին19:3021.08.25 -
ՀասարակականԵրիտասարդը ԱԺ ամառային դպրոցից հեռացվել է ֆեյսբուքյան գրառման համար«Երկու օր առաջ գրառում էի կատարել, որտեղ արձանագրել էի այն մասին, որ ԱԺ ամառային դպրոցի շրջանակներում իշխանական ներկայացուցիչը, ունենալով հստակ թեմա և տեղյակ լինելով ծրագրի նպատակների մասին, շեղվել է և զբաղվել կուսակցական քարոզչությամբ։Ավելին19:1521.08.25 -
ԻրավականՇուրջ 17 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող փոստային բաժանմունքի ղեկավարի վերաբերյալ քրվարույթն ուղարկվել է դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության մարզային ցանցի փոստային բաժանմունքներից մեկի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, մարզային փոստային բաժանմունքների ցանցի աշխատակցի օժանդակությամբ կատարել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ նշված փոստային բաժանմունքի ղեկավարը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, «ՀայՓոստ» ՓԲ ընկերությանը պատկանող և իրեն վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, հիշյալ ՓԲԸ-ի կողմից իր անվամբ բացված օգտահաշվին փոխանցված գումարներից դրամական փոխանցումների գործառնական համակարգերով 2025 թվականի ապրիլի 1-ից մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում 16,5 մլն ՀՀ դրամի փոխանցումներ է կատարել ինչպես իր, այնպես էլ իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող մարզային փոստային բաժանմունքների ցանցի աշխատակցի և նրա ամուսնու հաշիվներին: Բացի այդ, պարզվել է, որ փոստային բաժանմունքի ղեկավարը նույն ժամանակահատվածում դրամարկղից կանխիկ եղանակով վերցրել է նաև 8․660 ՌԴ ռուբլի, ինչպես նաև հափշտակել իրեն վստահված ընդհանուր 110․670 ՀՀ դրամի կոմերցիոն ապրանքներ և պայմանական արժեքներ (նամականիշներ)։ Հափշտակված գումարը նշված փոստային բաժանմունքի ղեկավարը օգտագործել է անձնական կարիքների, այդ թվում՝ ՀՀ-ում գործող բուքմեյքերական կազմակերպություններում խաղադրույքներ կատարելու համար՝ այդ կերպ «Հայփոստ» ՓԲ ընկերությանը պատճառելով ընդհանուր շուրջ 17 մլն ՀՀ դրամի չափով գույքային վնաս: Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար փոստային բաժանմունքի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ նրան օժանդակած աշխատակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Պատճառված շուրջ 17 մլն ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է նախաքննության ընթացքում: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:Ավելին19:0021.08.25 -
ՀասարակականԱջափնյակում գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ է. բնակիչներն ահազանգում ենԵրևանի Աջափնյակ վարչական շրջանում կան տարածքներ, որտեղ տիրում է գարշահոտություն ու հակասանիտարական վիճակ և պատճառը որոշ քաղաքացիների ոչ սրտացավ մոտեցումն է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Քաղաքացիները խնդրում են, որպեսզի Երևանի քաղաքապետարանի և Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը աղբավայրի վերածած «Կարմիր խաչ» տանող ճանապարհը, որը ընդհանրապես կապ չունի «Կարմիր խաչ»-ի հետ, տեղադրեն տեսախցիկներ, որպեսզի մարդիկ իմանան, որ տեսանկարահանվում է տարածքը ու իրենց կենցաղային ու շինարարական աղբը չբերեն, չթափեն այդ հատվածում: Մի քանի քաղաքացի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Սանմաքրումը գալիս, աղբամաններից աղբը տանում է, իսկ դրսի թափված աղբը օրերով, անգամ ամիսներով մնում է: Մի 2 անգամ «Կարմիր խաչ»-ն է իր միջոցներով տարածում շաբաթօրյակ կատարել ու իդեալական մաքրել էր, բայց օրեր անց նորից տարածքը լցվում է աղբով: Չգիտենք՝ էլ որ կառույցին դիմենք, որ էստեղ տեսախցիկներ դնեն, որ էդ աղբ բերող, թափողները մի քիչ զգուշանան, որ իմանան տարածքը տեսանկարահանվում է, չեն համարձակվի իրենց տան կենցաղային ու շինարարական աղբը բերեն, թափեն էստեղ: Աջափնյակի թաղապետարան էլ ենք մի քանի անգամ ահազանգել, բայց այնտեղից պատասխանում են, թե դա Երևանի քաղաքապետարանի գործն է: Ստացվում է՝ վարչական շրջանի ղեկավարին չի հետարքրքում, որ իր ղեկավարած վարչական շրջանում հակասանիտարական վիճակ է տիրում: Գոնե հիմա մի բան անեն, տարածքից հեռացնեն էս ամբողջ աղբը, ինչի արդյունքում կվերանա գարշահոտը ու թող պարտադիր տեսախցիկներ տեղադրեն»:Ավելին18:4521.08.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Ալիևի հրճվանքը մերկացնում է Փաշինյանի բերած «խաղաղության» էությունըՀայլուր 18։30 Ալիևի հրճվանքը մերկացնում է Փաշինյանի բերած «խաղաղության» էությունըԱվելին18:3021.08.25 -
Հասարակական«Հայոց տուն» համահայկական նախաձեռնության ուղերձը՝ Կաթողիկոսի ծննդյան տարեդարձի կապակցությամբ«Հայոց տուն» համահայկական նախաձեռնությունը պատիվ ունի սրտանց շնորհավորելու Ձերդ Սրբության ծննդյան տարեդարձը՝ մաղթելով քաջառողջ կյանքի երկար ու անվրդով տարիներ:Ավելին18:1521.08.25 -
ՄիջազգայինԿրակը կուլ է տալիս Եվրոպան. անկառավարելի հրդեհները մի ամբողջ գյուղ են մոխրացրելԿրակը կուլ է տալիս Եվրոպան. անկառավարելի հրդեհները մի ամբողջ գյուղ են մոխրացրելԱվելին18:0721.08.25 -
ՏարածաշրջանԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելԱդրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրաշարժը տեղի է ունեցել 47 կմ խորության վրա:Ավելին17:5521.08.25 -
ՄիջազգայինՊուտինը չի պատրաստվում հանդիպել Զելենսկիին. Ռուսաստանը նոր տարածքներ է գրավելՊուտինը չի պատրաստվում հանդիպել Զելենսկիին. Ռուսաստանը նոր տարածքներ է գրավելԱվելին17:4521.08.25 -
ՔաղաքականԹուրքիային ու Ադրբեջանին խանգարում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան․ ԹևանյանԱլիևը պահանջում է վերացնել ՀՀ անկախության հռչակագիրը, որն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին: Թուրքիան էլ ամբողջությամբ ուզում է մխրճվել Հայաստանի մեջ, սակայն ռուսական գործոնը խանգարում է այդ ծրագրին:Ավելին17:3821.08.25 -
ԻրավականԱրթուր Սարգսյանի կալանքի ժամկետը ևս երկարաձգվեցԱվելի վաղ հայտնել էինք՝ Բագրատ Սրբազանի, Արման Իսրայելյանի, Վահագն Չախալյանի կալանքը ևս երկարաձգվել է 3 ամսով, իսկ Արա Ռոստոմյանի կալանք խափանման միջոցը փոխարինվել է 3-ամսյա տնային կալանքով:Ավելին17:3021.08.25