Լրահոս
Իրավական
16:48
21.08.25
250

Արա Ռոստոմյանի կալանք խափանման միջոցը փոխարինվեց 3-ամսյա տնային կալանքով

Img default alt hy

Դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշեց զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել տնային կալանք՝ 3 ամիս ժամկետով՝ համակցված բացակայելու արգելքի հետ։

Տնային կալանքը սկսվում է օգոստոսի 25-ից հետո՝ կալանքի 2-ամսյա կալանքը լրանալուց հետո։

Նա ևս անցնում է Բագրատ Սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով։

Ավելի վաղ հաղորդել էինք՝ Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգել է Բագրատ Սրբազանի նախնական կալանքը:

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):