Լրահոս
Քաղաքական
23:30
21.08.25
884

Զարմանում եմ, որ որևէ լուրջ պետության ղեկավար սրա հետ բան է նստում-քննարկում. Սևակ Հակոբյան

Img default alt hy

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Մարդամեկն ասում է՝ քանի որ հեղափոխություն չի եղել,  ուրեմն արածներիս հետ համաձայն են: Ցնդաբանություն, իհարկե:

Ստացվում է՝ կարելի է 2021թ. ասել մի բան, 2022 թվականից սկսած՝ անել լրիվ հակառակը ու ընդհանրապես՝ ինչ ուզենալ՝ անել ու, եթե հեղափոխություն տեղի չի ունենում, ուրեմն էդ ամեն ինչի հետ ժողովուրդը համաձայն է՞: 

2021թ. բոլորովին այլ խոստումներով ընտրվել ես, լրիվ այլ բան արել ես: Ընդ որում՝ համար մեկ խոստումդ էր բանակցություններով, առանց պատերազմի Հադրութի ու Շուշիի վերադարձը, Արցախի ստատուսի միջազգային ճանաչումը: Բայց արել ես լրիվ հակառակը:2021-ի խոստումներդ տապալելուց հետո ասել ես միջանցք չես տա, Ղարաբաղը չես տա, դրանք էլ ես տվել: Ու ասում ես՝ եթե դեմ էիք՝ հեղափոխություն անեիք:

Ուում ես ասել, որ հաջորդ իշխանությունը ինչ ուզենա կարող է անել քո, քո թիմակիցների, էդ քո փոքր խմբակի հետ, օրենքը, սահմանադրությունը ոնց ուզենա՝ մեկնաբանի, ու եթե հեղափոխություն տեղի չունենա, ուրեմն էդ ամենը նորմալ ա՞: 

Աշխարհում սա չտեսնված բան է: Զարմանում եմ, որ որևէ լուրջ պետության ղեկավար սրա հետ բան է նստում-քննարկում:

Մի կողմ եմ թողնում, որ մարդիկ հեղափոխություն անում էին, ուղղակի քո արած հեղափոխությունն ու 22, 23 թվականների փորձերը տրամագծորեն տարբերվում են իրարից. խոդի ես տվել քո ամբողջ ռեպրեսիոն ապարատը, այլանդակությունը, մեկը երկու բառ խոսում է՝ կալանավորում եք, քրգործեր եք սարքում: Էդ ֆոնին ասում ես՝ համաձայն չեք՝ հեղափոխություն արեք, չեք անում՝ ուրեմն կողմ ե՞ք:

Ակցիաները էդ ռեպրեսիոն համակարգով ճնշել ես, հեղափոխություն չի եղել ու քո տեսանկյունից շահել ես, բայց ազգային շահի տեսանկյունից տուժել ենք»: