Լրահոս
2025-08-22
-
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։Ավելին13:0022.08.25 -
ԱշխարհԹաիլանդի նախկին վարչապետին արդարացրել են թագավորական ընտանիքին զրպարտելու մեղադրանքներիցՄեղավոր ճանաչվելու դեպքում 76-ամյա նախկին վարչապետին սպառնում էր մինչև 15 տարվա ազատազրկում, սակայն դատավորները նրան անմեղ են ճանաչել՝ նշելով, որ ապացույցները բավարար չեն նրան դատապարտելու համար։Ավելին12:4522.08.25 -
ՔաղաքականՌուբեն Հակոբյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ․ պատգամավորՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․ «Գործընկեր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ այցելեցինք ապօրինաբար ազատազրկված Ռուբեն Հակոբյանին: Ռուբենը եղել է Ազգային ժողովի 1-ին, 2-րդ և 5-րդ գումարումների պատգամավոր, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոս: Մշտապես ընդդիմադիր հայացքներ ունեցող, սուր քննադատությամբ աչքի ընկնող հասարակական, քաղաքական գործիչը հալածանքների է ենթարկվում սրանց իշխանության օրոք՝ իր տեսակետն արտահայտելու, ստեղծված իրավիճակին չհաշտվելու համար: Հիշեցնեմ, որ Ռուբեն Հակոբյանին մեղադրանք են առաջադրել և կալանավորել՝ հեռուստաընկերություններից մեկի հաղորդման յութուբյան ալիքում հրապարակված՝ «Պետք է մտնել, ականջներից բռնել և դուրս շպրտել» վերնագրով թողարկման ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հրաժարականը պահանջելու համար: Այս դեպքում ևս որպես խափանման միջոց կիրառվեց կալանքը: Գաղտնիք չէ, որ որպես խափանման միջոց կալանավորման կիրառումն այս իշխանությունների օրոք դարձել է արատավոր պրակտիկա: Ռուբեն Հակոբյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք համատեղելի չեն կալանքի հետ: Այս ընթացքում վատթարացել է վերջինիս առողջական դրությունը, մեկ անգամ տեղափոխվել է բժշկական հաստատություն: Մտահոգիչ են նաև պահման պայմանները: Օգոստոսի 27-ին՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվելու է Ռուբենի խափանման միջոցի փոփոխման հարցը (դատավոր՝ Դավիթ Արղամանյան): Լիահույս եմ, որ հաշվի կառնվեն Ռուբեն Հակոբյանի՝ քաղաքականության մեջ ունեցած ներդրումն ու առողջական լրջագույն խնդիրները: Այս օրերին ընթանում են նաև Սրբազան պայքարի մեր ընկերների դատավարությունները: Ազատությու’ն Ռուբեն Հակոբյանին, ազատությու’ն բոլոր քաղբանտարկյալներին»։Ավելին12:3522.08.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Ալիևը պատրաստվում է պատերազմի. Բաքվի ռազմատեխնիկական ձեռքբերումներըՀայլուր 12։30 Ալիևը պատրաստվում է պատերազմի. Բաքվի ռազմատեխնիկական ձեռքբերումներըԱվելին12:3022.08.25 -
ՀասարակականՀայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանըՇրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2025-2026 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Այդ մասին հայտնում են ՇՄՆ-ից: Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը, սահմանվել են որսի կենդանիների համար նախատեսվող որսի հետևյալ թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները: 2025-2026 թվականների որսի կենդանիների, դրնց օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետների ցանկին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.arlis.am/hy/acts/210936/latest Որսորդությամբ զբաղվող և համապատասխան լիցենզիաներ ունեցողներին ՇՄՆ-ն հորդորում է որսի շրջանում ապահովել և խստագույնս պահպանել անվտանգության բոլոր կանոնները, որսն իրականացնել բացառապես տրամադրված լիցենզիաներում նշված չափաքանակով՝ գերորսը բացառելու նպատակով և, ինչն ամենակարևորն է, բնության նկատմամբ դրսևորել առավելագույն հոգատարություն։ Որսաշրջանի ընթացքում իրականացվող որսի թույլատրելի չափաքանակների պահպանման հարցը լինելու է Շրջակա միջավայրի նախարարության և պատասխանատու պետական այլ մարմինների ամենօրյա ուշադրության կենտրոնում։Ավելին12:1522.08.25 -
ՀասարակականՍյունիքում բախվել են «ՈւԱԶ»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. 3 վիրավորներից 2-ը հարազատ եղբայրներ ենԵրեկ՝ օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 25-ամյա Մովսես Ծ.-ն իր վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 14 կմ հատվածում բախվել է Սյունիքի մարզի բնակիչ 28-ամյա Լյուդվիգ Փ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լյուդվիգ Փ.-ն, նրա ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 35-ամյա Ադամ Խ-.ն և 28-ամյա Կարեն Փ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 3 վիրավորներից Լյուդվիգ Փ.-ն և Կարեն Փ.-ն հարազատ եղբայրներ են:Ավելին12:0022.08.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 22.08.2025Մամուլի տեսություն 22.08.2025Ավելին11:5022.08.25 -
ՍպորտԼևոն Արոնյանը կիսել է միավորը «Sinquefield Cup»-ի 4-րդ տուրումԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է «Grand Chess Tour»-ի «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարը, որտեղ կայացել են 4-րդ տուրի պարտիաները:Ավելին11:4522.08.25 -
ՀասարակականԼՂ-ից բռնի տեղահանվածները կազատվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու պետտուրքի վճարիցՆերքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներն ընդունվում են Ծառայության ավելի քան 40 հասցեներում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ «Դիմումներն ընդունվում են մարզերում՝ բոլոր ստորաբաժանումներում, Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող բաժնում, Ծառայության գլխամասային գրասենյակում, ինչպես նաև ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով։ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական տուրքի վճարից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 22․01․2025 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին11:3022.08.25 -
ԻրավականՀայտնաբերվել է մեծաքանակ կեղծ խմիչք և առանց դրոշմանիշի ծխախոտ (տեսանյութ)Օգոստոսի 7-ին քրեական ոստիկանները ստուգեցին տեղեկությունը: Հայտնաբերվեցին տարբեր տեսակի ակնհայտ կեղծ օղիներ, նաև առանց դրոշմանիշի ծխախոտներ: Մեծ քանակությամբ կեղծ օղիներ հայտնաբերվեցին նաև խանութի պահեստում:Ավելին11:1522.08.25 -
ԻրավականՍամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման վերաբերյալ վերաքննիչ ատյանի դատավորին մակագրման տվյալը դեռևս առկա չէ. փաստաբան2025 թվականի օգոստոսի 18-ին ներկայացրել էինք հատուկ վերանայման բողոք Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի կալանքի երկարաձգման Հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ: 2025 թվականի օգոստոսի 22-ի դրությամբ դեռևս առկա չէ Վերաքննիչ ատյանի դատավորին մակագրման տվյալը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը: «Հիշեցման կարգով՝ հունիսի 18-ի կալանքի որոշման դեմ ներկայացվել էր բողոք անմիջապես հաջորդ օրը: 2025 թվականի հունիսի 20-ին արդեն իսկ առկա էր մակագրման տվյալը հանրահայտ դատավոր՝ Արմեն Դանիելյանին: Այսինքն 24 ժամվա ընթացքում տեղի էր ունեցել մակագրումը: Տվյալ դեպքում նույն մոտեցումը չի պահպանվել, չնայած Սամվել Կարապետյանը 60 օրից ավելի է ինչ ապօրինի կալանավորված է: Կալանքը 60 օրից ավելի է կիրառված է բացառապես հարցազրույցում Մայր Աթոռը պաշտպանելու համար: Ի դեպ սա հերթական տվյալն է այս գործով ապօրինությունների և քաղաքական հետապնդման փաստի: Եկեք չբացառենք, որ հնարավոր է նաև Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հենց այս պահին դիտարկվում է որպես Վերաքննիչ հակակոպռուցիոն դատարան տեղափոխման ենթակա հավանական դատավորի թեկնածու, քանի որ բողոքը պետք է քննության առնվի հենց Վերաքննիչ հակակոպռուցիոն դատարանի կողմից»,- գրել է նա:Ավելին11:1022.08.25 -
ԻրավականՁերբակալվել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրենըՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքով ձերբակալվել է «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրենը:Ավելին10:5822.08.25 -
ՀասարակականՈղբերգական դեպք՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մոտ ավտոմեքենա կա կայանված, որի մեջ կա դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները՝ վարչության պետ Հայկ Հարությունյանի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արտաշես Մուշեղյանի գլխավորությամբ: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր: Նշված ՓԲԸ-ի մոտ կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենայում` վարորդի նստատեղում, հայտնաբերվել է տղամարդու դի: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Տեղում պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 54-ամյա Սերգեյ Ա.-ն է: Ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների՝ վերջինը մի քաղաքացու բերել է «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ, ով մտել է ներս, ապա մի քանի րոպե անց նշված ՓԲԸ-ի բժիշկները, մոտենալով ավտոմեքենային, հայտնաբերել են տղամարդուն՝ մահացած: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:Ավելին10:5222.08.25 -
ՀասարակականԺամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումըՎրաստանի տարածքում՝ «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» (DN 1000) տարանցիկ մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված օգոստոսի 22-ին ժամը 06:00-ից մինչև օգոստոսի 23-ը ժամը 06:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։ Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին:Ավելին10:4522.08.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:3022.08.25 -
Մամուլի տեսությունԻնչ է հայտարարագրել գաղտնալսման գործով դատավոր Վաչե Մարգարյանը. «Ժողովուրդ»Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը հայտնի է մի շարք աղմկահարույց գործերով, որոնցից է Սասուն Խաչատրյանի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց գաղտնալսման գործը։ Նա այն դատավորն է, որը պետք է կալանք նշանակեր ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, ինչպես նաեւ այն դատավորը, որ «Հեղաշրջման պլանի» գործով կալանավորված անձանց կալանքի փոփոխման բոլոր միջնորդությունները մերժեց։Ավելին10:2322.08.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրովՆախօրեին Հայաստան ժամանած Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տհաճ խոսակցություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Փաշինյանն ընտրության առջեւ է կանգնած՝ կա՛մ դուրս է բերում Հայաստանը ԵԱՏՄ-ից, կա՛մ ենթարկվելու է պատժամիջոցների, նոր հեռացվելու։Ավելին10:1922.08.25 -
ԻրավականՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 249 մլն դրամըՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է վարկային գործունեությամբ զբաղվող կազմակերպության կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ «Քրեական վարույթի նախաքննության շրջանակներում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 249 միլիոն ՀՀ դրամը: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին10:1522.08.25 -
Մամուլի տեսությունՆախկին դատախազը դատի է տվել ՆԳ նախարարությանը. «Ժողովուրդ»Նախկին գլխավոր դատախազ Բորիս Արշալույսի Նազարյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարության դեմ՝ պահանջելով ճանաչել իր՝ «ՍՏԱՌ» մոդելի 9 մմ տրամաչափի զենքը սեփականության իրավունքով պահելու եւ կրելու իրավունքը։Ավելին10:1022.08.25 -
ՔաղաքականՀԷՑ-ը վերածվել է կուսակցական մարմնի ու ավելին` նախընտրական շտաբի. ԹաթոյանՊարզվում է` իշխանությունը 3,250,000 ԱՄՆ դոլար է վճարում պետական բյուջեից, որ իր իսկ գործած ապօրինության պատճառով ՀԷՑ-ի «ազգայնացման» գործով Հայաստանի շահերը ներկայացվեն Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում ու դա արել է մեկ անձից գնման ընթացակարգով: Այս մասին իր գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: «Ընդ որում, այս գումարը չի ներառում հարկերը, փորձագիտական ու այլ ծախսեր: Այսինքն` ստացվում է, որ ՔՊ-ն իր քաղաքական շահերի համար «ազգայնացնում է» ՀԷՑ-ը և մեր երկրի անվտանգության համար ռազմավարական նշանակության այդ օբյեկտը շարունակաբար հեղեղում ՔՊ կուսակցականներով, որոնք քաղաքական թիմի անդամներ են և որոնց էներգետիկ բնագավառի փորձի վերաբերյալ որևէ տեղեկություն գտնել հնարավոր չէ։ Փաստացի, ՀԷՑ-ը վերածվել է կուսակցական մարմնի ու ավելին` նախընտրական շտաբի: Սրանով լուրջ վնաս են հասցրել Հայաստանի միջազգային հեղինակությանը և ներդրումային միջազգային իմիջին, որի վերականգնումը տարիների ջանքեր է պահանջելու: Սա ևս մեկ ապացույց է, որ երկրում հաստատված է կուսակցապետություն և անձնիշխանություն»։Ավելին10:0522.08.25