Լրահոս
Իրավական
09:53
22.08.25
413

Ձերբակալվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալը. «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ ձերբակալել է «Հայփոստ» ՓԲԸ տնօրեն Շուշան Ալեքսանյանի (ՔՊ խմբակցության ղեկավար Հ. Կոնջորյանի կինն է) տեղակալ Արման Աբրահամյանին։

Իրավապահ շրջանակներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Աբրահամյանը կասկածվում է Պետգույքի կառավարման կոմիտեում իր նախկին պաշտոնավարման ժամանակ մոտ 200 մլն դրամի ենթադրյալ չարաշահման գործով։