Լրահոս
2025-08-22
-
ՀասարակականԳեղարքունիքի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժածՕգոստոսի 22-ին, ժամը 12։21-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շատջրեք գյուղի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բնակիչը հոսպիտալացվել է։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։58-ին, մարվել՝ 14։02-ին։ Այրվել են տան (ընդհանուր 96 քմ) առաստաղի մոտ 40 քմ հատվածը և տան գույքը։Ավելին17:0022.08.25 -
ԻրավականՏիգրան Թոփալյանի կալանքի ժամկետը ևս երկարաձգվեցՆշենք՝ Տիգրան Թոփալյանը Բագրատ Սրբազանի և շարժման 17 մասնակիցների գործով մեղադրյալներից մեկն է։Ավելին16:4922.08.25 -
ՍպորտԸմբիշ Գասպար Տերտերյանը դուրս է եկել կիսաեզրափակիչՄինչև 20 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը (72 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ: Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Նա երեք տպավորիչ հաղթանակ է տարել՝ նախ 6:2 հաշվով հաղթելով ադրբեջանցի մրցակցին, այնուհետև 3:1 հաշվով՝ Ասիայի Մ20 չեմպիոն ղազախ մրցակցին, իսկ 1/4-ում վստահ առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցչի նկատմամբ: Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի հույն Կոլիցոպուլուսը:Ավելին16:4522.08.25 -
ՔաղաքականԱԺ-ն պարզաբանում է տարածել «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներից մեկին ծրագրից հեռացնելու վերաբերյալՀայաստանի Ազգային ժողովը պարզաբանում է տարածել «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներից մեկին ծրագրից հեռացնելու վերաբերյալ։ «Անդրադառնալով համացանցում տարածված գրառումներին եւ մեկնաբանություններին՝ կապված Ազգային ժողովի «Ամառային դպրոց» չորրորդ ծրագրի մասնակիցներից մեկի հեռացման հետ՝ տեղեկացնում ենք, որ վերջինս հեռացվել է ծրագրից համացանցում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ (կեղծ գրառմամբ փորձել է վարկաբեկել ԱԺ «Ամառային դպրոց» ծրագիրը) հրապարակելու պատճառով: Վերոնշյալ մասնակցի օրինական ներկայացուցիչը (ծնողը) հրավիրվել է Ազգային ժողով՝ քննարկելու իր երեխայի դիտարկումները ծրագրի հետ կապված, եւ զրույցի ընթացքում պարզվել է, որ մասնակիցն արդեն ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություն եւ չի համապատասխանում ծրագրով նախատեսված ավագ դպրոցի աշակերտ լինելու պահանջին, ինչն արդեն իսկ հիմնավոր պատճառ է նրան «Ամառային դպրոցից» հեռացնելու համար: Հիմք ընդունելով այդ տեղեկությունը եւ կատարված հրապարակումները՝ մասնակիցը հեռացվել է «Ամառային դպրոցից»: Այս որոշումն ընդունելու եւ «Ամառային դպրոցի» գործունեության հետ կապված ցանկացած այլ մեկնաբանություն կամ տարածված հայտարարություն չեն համապատասխանում իրականությանը»։ Ավելի վաղ օգտատեր Դավիթ Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ «Ամառային դպրոց» ծրագրից հեռացվել է ֆեյսբուքյան գրառման համար։Ավելին16:3022.08.25 -
ԻրավականԱնօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվել է ՔԿՀՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Կողբացի փողոցում գտնվող շենքերից մեկում հայտնաբերել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 30-ամյա օտարերկրացու։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նա օգոստոսի 15-ից հետախուզվում էր անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։Ավելին16:1522.08.25 -
ԻրավականԴատարանը մերժել է Արման Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունըԴատարանը մերժել է «Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրեն Արման Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը։Ավելին16:1522.08.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ:Ավելին16:0022.08.25 -
ՄիջազգայինՊատերազմը չեն հաղթում առանց հարձակվելու. Թրամփն ու Զելենսկին համաձայնԵվրամիությունը Պուտինին մեղադրում է թակարդ հյուսելու համար: Ըստ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի՝ Ռուսաստանին ուկրաինական տարածքները պահպանելու թույլտվություն տալը թակարդ է, որի մեջ Պուտինը ցանկանում է ներքաշել Եվրոպային: BBC-ին տված հարցազրույցում Կալասը նշել է, որ բանակցությունների այս փուլում զսպող ուժի համար շատ «կոնկրետ քայլեր» չկան։Ավելին15:4522.08.25 -
ՀասարակականԵրկրաշարժ՝ Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հարավՕգոստոսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 15:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։03-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.00⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի՝ Նոյեմբերյան, Իջևան, Բերդ քաղաքներում, Ոսկեպար, Աչաջուր, Կոթի գյուղերում՝ 3 բալ, ինչպես նաև Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան քաղաքներում, Դսեղ, Լորուտ և Թեղուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։Ավելին15:2922.08.25 -
ԻրավականԴատարանը երկարաձգեց Տիգրան Գալստյանի կալանքըՆշենք՝ Տիգրան Գլստյանը Բագրատ Սրբազանի և շարժման 17 մասնակիցների գործով մեղադրյալներից մեկն է։Ավելին15:2022.08.25 -
ՀասարակականՄյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող ճանապարհի որոշ հատված ժամանակավորապես փակ կլինիՄյասնիկյան պող. - Սարալանջի պող. տրանսպորտային հանգույցի կամրջային մասում առկա դեֆորմացիոն կարի վնասված հատվածը վերանորոգելու հրատապությունից ելնելով, օգոստոսի 22-ից փակվել է Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող ճանապարհահատվածից (թունել) դեպի Ազատության պողոտա ուղղության երկրորդ երթևեկելի գոտին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ Ճանապարհահատվածը փակ է լինելու մինչև 23.08.2025թ.՝ ժամը 10:00-ն: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:Ավելին15:1522.08.25 -
ԻրավականՀՀ-ԵՄ վիզաների ազատականացումը իրատեսական է գնահատվում․ ՆԳՆ ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ փուլում են։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից: «2024 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի համատեղ հայտարարությամբ ազդարարվեց ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: 2024 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում կայացավ Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների ու ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանդիպումը, և տրվեց ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի մեկնարկը։ Վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում Հայաստանի կողմից գլխավոր բանակցողը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն է։ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը գնահատանք է հայտնել Հայաստանի կողմից արված աշխատանքի համար և նշել, որ Գործողությունների ծրագրի (ԳԾ) իրականացմամբ կսահմանվի այն ժամանակացույցը, թե երբ ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան առանց վիզայի ճանապարհորդել Եվրոպական միություն։ Մինչ այժմ Հայաստանի կողմից իրականացվել են հետևյալ աշխատանքները․ 2025 թվականի փետրվարի 10-14-ը և ապրիլի 7-11-ը Հայաստան են այցելել ԵՄ առաջին և երկրորդ փորձագիտական առաքելությունները։ ՆԳ նախարարությունը մշակել է այցերի օրակարգը և ԵՄ պատվիրակության հետ սերտ համագործակցությամբ համակարգել գործընթացը։ Համակարգել է նաև շահագրգիռ գերատեսչությունների աշխատանքը՝ պատշաճ նախապատրաստման, ինչպես նաև փորձագետներին անհրաժեշտ փաստաթղթերի, նյութերի տրամադրման նպատակով։ Աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ձևավորվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ ՆԳ նախարարի համակարգմամբ և փորձագիտական աշխատանքային խումբ՝ ՆԳ նախարարի տեղակալի համակարգմամբ։ Առաքելություններին մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության, Հարևանության ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության, ՖՐՈՆՏԵՔՍ-ի, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ։ ԵՄ փորձագիտական առաքելություններից հետո՝ առկա իրավիճակի և խնդիրների վերլուծությունների արդյունքում պատրաստվել են զեկույցներ, որոնց հիման վրա Եվրոպական հանձնաժողովը մշակել է Գործողությունների ծրագիրը, որը բանակցելի փաստաթուղթ չէ և ենթակա է լինելու կատարման։ Առաջին առաքելություն (2025 թվականի փետրվարի այց) Քննարկվել են ԳԾ-ի I և II ուղղությունները՝ փաստաթղթերի անվտանգություն, սահմանների կառավարում, միգրացիայի կառավարում, ապաստանի քաղաքականություն։ Հանդիպումներ ՀՀ համապատասխան գերատեսչություններում, այցելություններ ՀՀ սահմանակետեր՝ Բագրատաշեն, Այրում, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան, ապաստան հայցողների գործող և Աբովյանի նորակառույց կացարան, ՄՔԾ կենտրոնի բաժանմունք և փաստաթղթերի տպագրության կենտրոն։ Երկրորդ առաքելություն (2025 թվականի ապրիլի այց) Քննարկվել են Գործողությունների ծրագրի III և IV ուղղությունները՝ կազմակերպված հանցավորություն, կոռուպցիոն ու ֆինանսական հանցագործություններ, քրեական գործերով դատական և իրավապահ մարմինների համագործակցություն, ներառյալ անձնական տվյալների պաշտպանություն, արտաքին հարաբերություններ և հիմնարար իրավունքներ։ Հանդիպումներ ՀՀ համապատասխան գերատեսչություններում, այցելություններ ՆԳՆ միասնական զանգերի կենտրոն, Պարեկային ծառայություն, առանձին հանդիպումներ ՆԳՆ կրթահամալիրում և ՀՀ արդարադատության ակադեմիայում։ Հունիսի 10-12-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրյունների, Ընդլայնման հարցերով Եվրոպայի հանձնակատար Մարտա Կոսի ու Հավասարության, պատրաստվածության և ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Հաջա Լահբիբի հետ՝ պայմանավորվածություններ ձեռք բերելով փորձագիտական պատվիրակության Հայաստան այցի վերաբերյալ՝ վիզաների ազատականացման գործընթացը առաջ մղելու նպատակով։ 2025 թվականի հունիսի 24-ին Հայաստան է այցելել Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության պատվիրակությունը՝ Պավել Բուսիակիևիչի գլխավորությամբ։ Տեղի են ունեցել հանդիպումներ ներքին գործերի, արդարադատության և արտաքին գործերի նախարարություններում։ Ներկայումս իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից ամփոփված Գործողությունների ծրագրի համաձայնեցումը ԵՄ անդամ պետությունների հետ․ այն ՀՀ-ին պաշտոնապես կփոխանցվի 2025 թվականի աշնանը։ Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը դիտարկում է որպես միգրացիայի շարժունակության և հանրային անվտանգության ոլորտում իր բարեփոխումների ռազմավարական ծրագիր։ Հայաստանը հանձնառու է իրականացնելու այս բարեփոխումները՝ նպատակ ունենալով իր քաղաքացիների համար ապահովել արժանապատիվ և դյուրին ճամփորդելու հնարավորություններ՝ դեպի Եվրոպական Միություն»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Ավելին15:0022.08.25 -
ԻրավականԵղբայրները հարվածներ են հասցրել Պ․Հ․-ին․ վերջինս գիտակցության չգալով մահացել էՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի ապրիլի 23-ին Վաղարշապատ քաղաքում եղբայրները ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պ․Հ․-ին, ով գիտակցության չգալով մահացել է։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից: «Գ․Ա․-ի և Վ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 10-րդ և 15-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով առողջությանը ծանր վնաս պատճառելը՝ անզգուշությամբ առաջացնելով հանցագործությունից տուժած անձի մահ)։ Գ․Ա․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Վ․Ա․-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում։ Գ․Ա․-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին14:4522.08.25 -
ՔաղաքականԷջմիածնի ՔՊ-ական ղեկավարը մանկապարտեզի տնօրենին հորդորել է աշխատանքից ազատման դիմում գրել՝ այլ քաղաքական բևեռում լինելու համարՎաղարշապատ համայնքի ղեկավարի ՔՊ-ական պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը Էջմիածնի «Ծիծեռնակ» մանկապարտեզի տնօրեն Աննա Սողոմոնյանին հորդորել է աշխատանքից ազատման դիմում գրել՝ այլ բևեռում լինելու համար։ Տեղեկությունը Yerevan.Today-ի հետ զրույցում հաստատեց «Առաջ» աջակենտրոն կուսակցության ԿԳԿ նախագահ, «էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը, ով նաև Սողոմոնյանի հետ հարազատ-բարեկամական կապեր ունի։ «Իմ քեռու կինը մոտ 7 տարի է այդ մանկապարտեզի տնօրենն է, բավականին բարձր մասնագետ։ ՔՊ-ն իր հին գործելաոճով սկսել է քաղաքական հաշվեհարդարներ տեսնել։ Խոսքը միայն իմ քեռու կնոջ մասին չէ, համայնքապետարանում էլի մարդիկ կան ում պահանջել են դիմում գրել, ազատվել գործից այլ հայացքներ ունենալու կամ իրենց հայացքները չկիսելու համար։ Սա պարզապես շատ փոքրոգի քայլ է, որ անձամբ համայնքապետը հորդորում է մանկապարտեզի տնօրենին, ով բավականին բարձր վարկանիշ ունի՝ որպես իր գործի վարպետ, աշխատանքից ազատման դիմում գրի»,- նշեց նա։ Խաչատրյանը տեղեկացրեց, որ մանկապարտեզի աշխատակիցները բոյկոտել են և աշխատանքի չեն գնացել՝ այդկերպ արտահայտելով իրենց բողոքը։ «Եթե այլ բևեռի մասին է խոսքը՝ իմ մայրն էլ մոտ 30 տարվա համայնքապետարանի աշխատող է, բնականաբար, ինքն էլ է արդեն ազատման դիմում գրել։ Իրեն չեն հորդորել, երևի մտածել են սկանդալ կառաջանա, որ ընդդիմադիրի մայրիկին հորդորեն գործից դուրս գալ։ Իրենք չեն հասկանում, որ ինձ համար որևէ տարբերություն չկա, իմ հարազատների, իմ բարեկամների հանդեպ քաղաքական հաշվեհարդարը ես դիտարկում եմ նաև իմ ընտանիքի դեմ։ Համայնքապետի պաշտոնակատարի մայրը Արագած գյուղի մանկապարտեզի տնօրենն է․ կցանկանայի փոխանցել, որ եթե մենք ստանձնենք համայնքի կառավարումը, վստահաբար կարող եմ ասել, որ իր մայրը շարունակելու է աշխատել։ Մենք նման գործելաոճ չենք ունենա երբեք, մեր ու իրենց բարոյականության տարբերությունը նաև դա է»,- հավելեց մեր զրուցակիցը։Ավելին14:3022.08.25 -
ԻրավականՔաղաքացին գազալցակայաններից մեկի մոտակայքում զենք-զինամթերք է թողելՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 19-ին մի քաղաքացի զանգահարել է ճգնաժամային կառավարման կենտրոն և հայտնել, որ Սիսիանի գազալցակայաններից մեկի մոտակայքում զենք-զինամթերք է թողել։ Նշված վայր մեկնած Սիսիանի համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են պարկ, որի մեջ եղել է թմբուկավոր ատրճանակ, «Իժ-16» տիպի մեկփողանի ողորկափող հրացան, սվին-դանակ, ինքնաձիգի տարբեր տրամաչափի 95 փամփուշտ և գնդացիրի 11 փամփուշտ։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։Ավելին14:1522.08.25 -
Արտաքին քաղաքականությունՓաշինյանն ու Ալիևը կրկին կհանդիպենՕգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Տյանցզին քաղաքում տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը: Չինաստանի արտաքին գործերի նախարարի օգնական Լյու Բինը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել Է, որ ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 20 օտարերկրյա պետությունների ղեկավարներ և 10 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառմանը հրավիրված են Ռուսաստանի, Բելառուսի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Հայաստանի, Հնդկաստանի ղեկավարներ:Ավելին14:0022.08.25 -
ՄիջազգայինԳազայի գրավման մասին է հայտարարում անձամբ Նեթանյահուն. արյունալի պատերազմն ավարտվու՞մ էԳազա քաղաքի վրա հարձակումից ժամեր անց Թել Ավիվը հայտարարել է քաղաքը վերահսկելու մասին: Իսրայելի վարչապետն անձամբ է գնացել Գազայի հատված՝ խոշոր քաղաքի գրավման մասին հայտնելու:Ավելին13:4522.08.25 -
ԻրավականՁերբակալվել է Նորավանի դպրոցի տնօրենըՁերբակալվել են նաև դպրոցի գլխավոր հաշվապահը և մի շարք այլ աշխատակիցներ։Ավելին13:3822.08.25 -
ՔաղաքականԱրմեն Գրիգորյանն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակմանըՕգոստոսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Այս մասին տեղեկացրին ԱԽ գրասենյակից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել և գոհունակությամբ ընդգծել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը, որի շրջանակներում ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ՀՀ–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգն ու հետագա իրականացվելիք քայլերը։Ավելին13:2522.08.25 -
ՀասարակականՎիճաբանություն՝ Արզականի զրուցարաններից մեկում. բժիշկները պայքարում են 25-ամյա տղաների կյանքի համարԱյսօր՝ օգոստոսի 22-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի դանակահարված տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն, հայտնում է Shamshyan.com-ը: Տեղում պարզվել է, որ վիրավորներն են Կոտայքի մարզի բնակիչներ 25-ամյա Արամայիս Ն.-ն, ով հիվանդանոց է ընդունվել «որովայնի կտրած ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ, և 25-ամյա Մերուժան Ե-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «պարանոցի կտրած-ծակած վերք, կրծքավանդակի կտրած ծակած վերք՝ ձախից» ախտորոշմամբ: Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Կոտայքի մարզի քրեական ու համայնքային ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 00:30-ի սահմաններում՝ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ Արզական գյուղի Բարեկամության փողոցի սկզբնամասում գտնվող զրուցարանում, և նշված անձանց դանակով հարվածելու մեջ որպես կասկածյալ որոնվում է Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Հայկազ Մ.-ն: Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ոստիկանույունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցործությունը կատարած կասկածյալին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:Ավելին13:1522.08.25