Լրահոս
Հասարակական
10:30
24.08.25
1 557

Նոր մանրամասներ՝ «Էրեբունի» ավիաբազայի ռուսական կործանիչի գիշերային միջադեպից․ «Sputnik Արմենինա»

Img default alt hy

Հայտնի են դարձել Արշակունյաց պողոտայում «Էրեբունի» ավիաբազայի ռուսական կործանիչի գիշերային միջադեպի մանրամասները. հայտնում է «Sputnik Արմենինան»։

«Համաձայնեցված ցամաքային փոխադրման ժամանակ կոշտ կցորդիչի տարրը խափանվել է, և ինքնաթիռը սահել է։ Փոխադրումն իրականացվել է ՆԳՆ պարեկային ծառայողների և ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ:

Ձեռնարկված գործողությունների արդյունքում երթևեկությունը տևական ժամանակով չի արգելափակվել, ինքնաթիռը չի տուժել, ցանկապատը՝ նույնպես: Կցորդիչի վերականգնումից հետո փոխադրումը շարունակվել է»։