Լրահոս
2025-08-25
-
ՀայլուրՀայլուր 12։30 Բաքվի առևտրի կենտրոնում հրդեհը մարել չի հաջողվումՀայլուր 12։30 Բաքվի առևտրի կենտրոնում հրդեհը մարել չի հաջողվումԱվելին12:3025.08.25 -
ՀասարակականՍյունիքում կասեցվել են կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթներըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Մանվել Ամիրխանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Սյունիքի մարզ, գ․ Բռնակոթ), որտեղ կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր փորձաքննության։Ավելին12:1625.08.25 -
ՀասարակականՎերանորոգվում են Հայոց ցեղաuպանnւթյան հուշահամալիրի Հավերժության տաճարի թեք մույթերըՇուրջ երկու ամիս է մեկնարկել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը՝ Հավերժության տաճարի թեք մույթերի և վարչական մասնաշենքի տանիքի նորոգումը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար: Այդ նպատակով մույթերը հերթով են հիմնանորոգվում, այժմ ընթանում են առաջին երկու մույթերի վերականգնման աշխատանքները:Ավելին12:0225.08.25 -
ԻրավականՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 60 մլն դրամըՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է ոսկու ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերության կողմից հարկվող շահույթի թերհայտարարագրում կատարելու եղանակով վճարվելիք շահութահարկի գումարը նվազեցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:Ավելին11:4825.08.25 -
Շոու բիզնես«Կոկա Կոլա ֆեստ»-ի կազմակերպիչները չեղարկել են Sevdaliza-ի ելույթը Հայաստանում«Կոկա Կոլա ֆեստ»-ի կազմակերպիչները, հետևելով հանրային բողոքին ու դժգոհությանը, չեղարկել են հակաքրիստոնեական տեսահոլովակով հայտնի երգչուհի Sevdaliza-ի ելույթը Հայաստանում:Ավելին11:3025.08.25 -
ՀասարակականԵրևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը կդադարեցվիԵրևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 26-ին, ժամը` 06։00-10։00-ն ընկարծ ժամանակահատվածում, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը կդադարեցվի։Ավելին11:1525.08.25 -
ԱրցախԱդրբեջանը ոչնչացրել է օկուպացված Ստեփանակերտում գտնվող Աշոտ Գուլյանի հուշարձանըՕգոստոսի 24-ին՝ Արցախի հերոս Աշոտ Գուլյանի (Բեկոր) հիշատակի օրը, մենք ստիպված ենք արձանագրել հերթական մշակութային հանցագործությունը․ Ստեփանակերտի կենտրոնում ոչնչացվել է նրա հուշարձանը։ Այս մասին գրել է Արցախի մշակութային և զբոսաշրջության զարգացման գործակալությունը։Ավելին11:0025.08.25 -
Մամուլի տեսությունԱրտահանման ծավալները նվազել են. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արտահանման ծավալները մեր երկրում նվազում են: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ 2025թ. հունիսին արտահանման անկումը կազմել է 15.9%, իսկ հունվար-հունիս ամիսների կուտակային անկումը՝ 52.8%:Ավելին10:4125.08.25 -
ՀասարակականԳավառ քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 24-ին, ժամը 18։46-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Դեմիրճյան փողոցի 1-ին փակուղու տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։30-ին, մարվել՝ 20։10-ին։ Այրվել են տան (մոտ 64 քմ) նախամուտքը (մոտ 4 քմ), առաստաղից մոտ 32 քմ հատված, տան գույքը և տեխնիկան՝ մասամբ։Ավելին10:3025.08.25 -
Մամուլի տեսությունՀոգևոր հայրերի կուսակրոնությունը հարցականի տակ դրած ՔՊ կուսակցության անդամին խնկաման են նվիրել․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 12-ին ընդունել էր Հայաստան-Օման քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Երևանում գտնվող, Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթիին:Ավելին10:1225.08.25 -
Մամուլի տեսություն1 տարում ՔՊ կուսակցությանը ֆիզիկական անձանց կողմից նվիրատվությամբ տրվել է 138 մլն 880 հազար դրամ. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական պաշտոնյաներից զատ՝ հայտարարագիր է ներկայացվում նաև կուսակցությունների կողմից։ «Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2024 թվականի հաշվետվությունը։Ավելին09:5925.08.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 25-ին ժամը 09:30-ից մինչև օգոստոսի 26-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ծերենցի, Մամիկոնյան, Ջիվանու փողոցների, Ծերենցի փողոցի 4-րդ և Ջիվանու փողոցի 2-րդ նրբանցնքների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայով, Մյասնիկյան, Զորյան և Բաթումի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Ֆանտան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի` Սպիտակ քաղաքի, Լեռնանցք, Ջրաշեն, Լեռնավան, Սարամեջ բնակավայրերի գազասպառողների, Արագածոտնի մարզի` Ապարան քաղաքի, Կայք, Լուսագյուղ, Սարալանջ, Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Վարդենիս, Չքնաղ, Ծիլքար, Նիգավան, Կանիաշիր (Սանգյառ), Երնջատափ, Ափնա, Արայի, Վարդենուտ, Ռյա Թազա, Լեռնապար, Գեղարոտ, Շենավան, Հարթավան, Արագած, Քուչակ, Ծաղկաշեն, Նորաշեն, Ալագյազ, Սադունց, Սիփան, Ջամշլու, Ավշեն, Մելիքգյուղ բնակավայրերի գազասպառողների, նշված բնակավայրերում գործող տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 28-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ Բեկ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 28-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայով, Ն․Զարյան, Տիգրանյան փողոցներով, Կոմիտասի անցուղիով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 28-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:40-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վաղաշեն բնակավայրի մի հատվածի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 29-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարմենի, Գ․Էմինի, Սարալանջի, Թամանյան, Գ․Գասպարյան, Լ․Ազգալդյան և Ա․Այվազյան փողոցներով պարփակված թաղամասի առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։Ավելին09:4525.08.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3025.08.25
2025-08-24
-
ՀասարակականԱշտարակում այրվել են փայտե կրպակներՕգոստոսի 24-ին, ժամը 18։28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Տանձանոց թաղամասի 17-րդ փողոցի մոտակայքում այրվում են վագոն-տնակ և խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ղազար Փարպեցու փողոցի վերջնամասում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։17-ին, մարվել՝ 19։54-ին։ Այրվել են 7 փայտե կրպակ, 8-ը՝ մասնակի և մոտ 1000 քմ խոտածածկույթ։Ավելին23:5824.08.25 -
ՀասարակականՉարենցավանի քաղաքապետարանի դիմաց բախվել են «Lada»-ն և «Hongqi»-ն․ վիրավորներ կանԱյսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Չարենցավան քաղաքում՝ Շահումյան փողոցում, Չարենցավանի քաղաքապետարանի դիմաց, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Արթուր Ս․-ի վարած «Lada» մակնիշի և Երևանի բնակիչ 37-ամյա Ռոման Պ․-ի վարած չինական արտադրության «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին23:3024.08.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ն տեսնում է երկու հիմնական խնդիր, որոնք պետք է լուծվեն ուկրաինական կարգավորման համար․ ՎենսՆա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն տեսնում է երկու հիմնական խնդիր, որոնք պետք է լուծվեն ուկրաինական կարգավորման համար՝ տարածքներ և անվտանգության երաշխիքներ։Ավելին23:0024.08.25 -
ՀասարակականՍուրբ Գիրգոր Լուսավորիչ եկեղեցու դռան ապակին ջարդած տղամարդը հայտնաբերվել էՕգոստոսի 10-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Սուրբ Գիրգոր Լուսավորիչ եկեղեցու դռան ապակին մի անձ ջարդել է։Ավելին22:3024.08.25 -
ՔաղաքականԵրևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը փոխում է տարածաշրջանի ողջ պատկերը. ՀՀ նախագահՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ օգոստոսի 8-ը (Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը) դիվանագիտության մեծ նվաճում է համարում, որը փոխում է տարածաշրջանի ողջ պատկերը՝ պատերազմական և ռազմական տրամաբանությունից անցում կատարելով դեպի խաղաղության և տնտեսական զարգացման ու բարգավաճման տրամաբանություն: Այս մասին ՀՀ նախագահը հայտարարել է Կապանում, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի ողջույնի խոսքում։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ՀՀ նախագահը նշել է. «Այսօր մենք ապրում ենք մեր տարածաշրջանի համար շրջադարձային մի պահ։ Հայաստանի կառավարության երկարատև, վճռական և համբերատար քաղաքականությունն ի վերջո հանգեցրեց մի հանգրվանի, որը Հայաստանի, հայ ժողովրդի և մեր տարածաշրջանի համար բացում է անվտանգության, կայունության և ապագայի հնարավորությունների դուռը։ Նորանկախ Հայաստանի պատմության մեջ օգոստոսի 8-ը դիվանագիտության մեծ նվաճում եմ համարում, որը փոխում է տարածաշրջանի ողջ պատկերը՝ պատերազմական և ռազմական տրամաբանությունից անցում կատարելով դեպի խաղաղության և տնտեսական զարգացման ու բարգավաճման տարածաշրջան: Պետք է արձանագրենք, որ այս նվաճումը դժվար տրվող ընտրությունների, քրտնաջան դիվանագիտության և մեր քաղաքացիների կոլեկտիվ կամքի արդյունք է։ Սա չի նշանակում ջանքերի ավարտ, այլ ավելի շուտ՝ այն նոր գլխի սկիզբ է, որը յուրաքանչյուրիս առջև ավելի հստակ առաջադրանքներ է դնում: Մեր սպասելիքները բարձր են, քանի որ խաղադրույքները ևս բարձր են՝ մեր սահմանների անվտանգությունը և մեր ժողովրդի վստահությունը։ Զգուշավոր լավատեսություն ցուցաբերելով և մշտապես առաջնահերթություն տալով Հայաստանի անվտանգությանն ու ազգային շահերին՝ միաժամանակ պետք է բաց լինել կառուցողական երկխոսության և տարածաշրջանային համագործակցության համար։ Կայուն խաղաղությունը Հայաստանի համար հսկայական տնտեսական ներուժ կբացահայտի։ Մեր առջև կարող են բացվել առևտրի, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտում նախաձեռնություններ, որոնք կարող են մեր տարածաշրջանը վերածել համագործակցության կենտրոնի։ Աշխարհաքաղաքական լանդշաֆտների փոփոխությամբ և արագ տեխնոլոգիական առաջընթացով բնորոշ այս դարաշրջանում մեր առաջնահերթությունները պետք է համապատասխան լուծում ունենան ժամանակակից մարտահրավերների դեմ: Տարածաշրջանում, ինչպես և ողջ աշխարհում իրավիճակը շատ արագ է փոխվում, և ներկայում իրականացնելով արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման քաղաքականություն, անհրաժեշտություն է առաջացել նաև վերանայելու արտերկրում մեր դեսպանների գերակայությունները: Դրանք առավելապես պետք է ներառեն տարածաշրջանային գրավչության, տնտեսական, լոգիստիկ/տարանցիկ հնարավորությունների ներկայացումը: Այս առումով կարևորում եմ ձեր կողմից օտարերկրյա պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության առավելությունների համապարփակ ներկայացումը, որն ուղղված է տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային փոխկապակցվածության խորացմանը՝ ամուր կապեր ստեղծելով Ծոցի, Միջերկրական, Սև և Կասպից ծովերի միջև, ինչպես նաև Միջին Ասիայի հետ: Անհրաժեշտ է միջազգային կազմակերպություններում մեր ներկայացուցիչներին ներգրավվել առավել դրական օրակարգի մեջ՝ նախկինում հակամարտությունների կամ ռազմական օրակարգից տեղափոխվելով տնտեսական զարգացման օրակարգ: Պետք է օգտագործել դիվանագիտական ուղիները՝ տարածաշրջանին օգուտ բերող համատեղ տնտեսական նախագծերը, ներդրումային հոսքերը, գործարար կապերը և առևտրային նախաձեռնությունները խթանելու համար՝ ստեղծելով խաղաղության համար տնտեսական խթաններ։ Հատկապես կարևորում եմ նախաձեռնողական դիվանագիտության և փափուկ ուժի նախաձեռնությունների վրա կենտրոնացումը։ Ներկայում նախապատրաստվում է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի և Լիբանանի Հանրապետության նախագահության գլխավոր տնօրինության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Հայաստանը կլինի առաջին երկիրը, որի հետ Լիբանանը կստորագրի նման հուշագիր: Առաջարկում եմ նման հուշագրերի կնքումը նախաձեռնել նաև այլ երկրների հետ: Մեր առաջնահերթությունը պետք է լինի կայուն նորարարությունը, որը կխթանի կանաչ էներգիան, խելացի տեխնոլոգիաները և էկոլոգիապես մաքուր գործելակերպը։ Հաջորդ տարին առանձնահատուկ է լինելու, քանզի ի թիվս այլոց հյուրընկալելու ենք Կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: Նման խոշորամասշտաբ համաժողովների բարձր մակարդակով անցկացումը կապահովի Հայաստանի միջազգային տեսանելիությունը և զգալի տնտեսական օգուտներ։ Հարկ է աջակցել հավասարակշռված և կառուցողական մեդիա արշավների ստեղծմանը, որոնք կընդգծեն խաղաղ համակեցության կարևորությունն ազգերի համար և կլուսաբանեն համագործակցության հաջողված պատմությունները։ Այստեղ հատկապես կարևոր է Ձեր՝ որպես դեսպանների դերն այս զարգացումները հաղորդելու և միջազգային աջակցություն ստանալու գործում։ Հարկ է առանձնակի ուշադրություն դարձնել Դեպի ծով ելք չունեցող երկրների հետ հարաբերություններին, որոնց հետ ունենք զգալի ընդհանուր շահեր: Մեզ նման երկրները քաջ գիտակցում են նման պայմաններում տնտեսական զարգացման սահմանափակումները, միևնույն ժամանակ փոխկապակցվածության ընդլայնման, միջազգային առևտրի, տարածաշրջանային տարանցիկ ուղիներում ներգրավվածության և կապերի կարևորությունը: Հաշվի առնելով Միջին Արևելքի, Ծոցի Ասիայի, Կենտրոնական Ասիայի երկրների դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման, ինչպես նաև կայուն զարգացման խթանման գործում՝ մեծ նշանակություն եմ տալիս նրանց հետ քաղաքական ակտիվ երկխոսության հետագա ծավալմանը, առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը, ինչպես նաև բազմակողմ հարթակներում համագործակցության խթանմանը։ Այս տարածաշրջանը կարևոր է տնտեսական դիվանագիտության համատեքստում: Աֆրիկյան տարածաշրջանը մեր արտաքին քաղաքականության համեմատաբար նոր, հեռանկարներ ունեցող ուղղություններից է։ Վերջին տարիներին փորձում ենք ակտիվացնել մեր հարաբերություններն Աֆրիկայի երկրների հետ և արդեն որոշակի քայլեր են ձեռնարկվել: Վերջին տարիներին Լատինական Ամերիկայի տարածաշրջանի պետությունների հետ հարաբերությունների ակտիվացումը վկայությունն է այն բանի, որ Հայաստանը ձգտում է դիվերսիֆիկացնել այլ պետությունների հարաբերությունների աշխարհագրությունը և ընդլայնել համագործակցության ծավալը: Աշխարհագրական հեռավորությունն այսօր այլևս չպետք է խոչընդոտ հանդիսանա հարաբերությունների ամրապնդման համար»:Ավելին22:0024.08.25 -
ՀասարակականՀրդեհ՝ Գեղարքունիքի մարզումԱյսօր՝ օգոստոսի 24-ին, հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, ժամը 17:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածի խոտածածկ գոտում հրդեհ է բռնկվել։ Shamshyan.com-ի տեղեկություններով, պարեկների ու քաղաքացիների, հետո նրանց միացած Հրազդանի հրշեջ-փրկարարների շնորհիվ նախ կանխվել է կրակի տարածումը, ապա մարվել այն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։Ավելին21:4024.08.25 -
ՔաղաքականՍա քաղաքական հանցավոր անտարբերություն և պետական համակարգի լուրջ ճգնաժամ է․ Մհեր Մելքոնյան«Սա պարզապես անգործություն չէ։ Սա քաղաքական հանցավոր անտարբերություն և պետական համակարգի լուրջ ճգնաժամ է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ընդդիմադիր պատգամավոր Մհեր Մելքոնյանը։ «2025-ի ընթացքում Աշոցքում գրանցվեցին բրուցելյոզի տարածման բազմաթիվ դեպքեր։Ավելին21:1024.08.25