Լրահոս
Միջազգային
19:50
24.08.25
578

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել գերիների հերթական փոխանակումը

Img default alt hy

Օգոստոսի 24-ին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել գերիների հերթական փոխանակումը, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Ըստ տարածված հաղորդագրության՝ Ուկրաինայի կողմից 146 զինծառայող է վերադարձվել, որոնք փոխանակվել են նույն թվով ուկրաինացի ռազմագերիների հետ:

Բացի այդ, ուկրաինական կողմը վերադարձրել է ՌԴ 8 քաղաքացիների, որոնք Կուրսկի մարզի բնակիչներ են։

Նշվում է, որ ռուս զինծառայողներին գերությունից վերադարձնելու համար մարդասիրական միջնորդական ջանքեր է գործադրել Արաբական Միացյալ Էմիրությունները։