Լրահոս
Հասարակական
21:40
24.08.25
180

Հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 24-ին, հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, ժամը 17:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածի խոտածածկ գոտում հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի տեղեկություններով, պարեկների ու քաղաքացիների, հետո նրանց միացած Հրազդանի հրշեջ-փրկարարների շնորհիվ նախ կանխվել է կրակի տարածումը, ապա մարվել այն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։