Լրահոս
Միջազգային
17:00
24.08.25
1 425

Մոսկովյան մանկական խանութում պայթյունի հետևանքով կան վիրավորներ և զոհ

Img default alt hy

Մոսկվայի Լուբյանկայի կենտրոնական մանկական խանութի շենքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով կա մեկ զոհ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայություններից։

«Երեք մարդ վիրավորվել է, մեկը մահացել է», - ասել է գործակալության աղբյուրը։

 Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի տվյալներով՝ երկու մարդ հոսպիտալացվել է։  Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ արտակարգ իրավիճակի պատճառը, հավանաբար, սարքավորումների տեխնիկական խնդիրն է եղել։

Արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել են կենտրոնի երրորդ հարկում փուչիկի լիցքավորման գազաբալոնի պայթյունի մասին։ 

Արտակարգ իրավիճակների ծառայությունները աշխատում են դեպքի վայրում։ Լուբյանկայի հրապարակում երթևեկությունը սահմանափակ է։