Լրահոս
2025-08-26
-
Մամուլի տեսությունՀրահանգ ունեն՝ Սամվել Կարապետյանից դարի հանցագործ կերտել. «Հրապարակ»Ավելի քան երկու ամիս ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանի նկատմամբ իշխանության վախերը գնալով ավելի են մեծանում։Ավելին09:4126.08.25 -
Մամուլի տեսությունԻրանից սերուցք է Հայաստան բերվում. արդյո՞ք դրա հիմքով կաթնամթերքն անվտանգ է․ «Ժողովուրդ»Ոլորտի մասնագետների (որոնք չցանկացան բաց խոսել) շրջանում մեր իրականացրած հարցման արդյունքում՝ հանգում ենք նախնական եզրակացության, որ «պարսկական սերուցքով» պատրաստվող կաթնամթերքն անհամեմատ ավելի էժան է ստացվում, սակայն, ըստ էության, ժողովրդական լեզվով ասած՝ «բնական ու մաքուր չէ», առավել եւս, եթե համեմատելու լինենք տեղական կամ տնական մաքուր պայմաններում ստացված բնական մթերքի հետ։ Մաքսային մարմինների մեր աղբյուրները փոխանցեցին, որ սերուցք իսկապես բերվում է, ու գալիս է շատ տարբեր ընկերությունների ու նույնիսկ անհատների միջոցով, եւ ամենայն հավանականությամբ, այդ ապրանքի շարժը դժվար է լինում վերահսկել. կարճ ասած՝ պարզ չէ՝ այդ սերուցքով ՀՀ-ում կարա՞գ է պատրաստվել, թե՞ թթվասեր, կամ միգուցե այն վերաարտահանվե՞լ է։Ավելին09:3826.08.25 -
Զինված ուժերԶինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ի պատասխան «հրազենային վիրավորումով հոսպիտալ տեղափոխված զինծառայողի» վերաբերյալ ԶԼՄ հարցումների՝ հայտնել է, որ զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։Ավելին09:3326.08.25 -
ՀասարակականՀՀ ՊՆ դիրքերից մեկից զինծառայողը hրազենային վիրավnրումով տեղափոխվել է «Մուրացան» զինվորական հոսպիտալՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի ռազամական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դիրքերում կրակոց է հնչել և կա վիրավոր։Ավելին09:2626.08.25
2025-08-25
-
Քաղաքական«Զանգեզուրի միջանցք» նախագծի իրականացումը նոր թափ կհաղորդի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությանը. ԷրդողանՕգոստոսի 25-ին Թուրքիայի Ահլաթ քաղաքում տեղի է ունեցել կառավարության նիստ։ Էրդողանի խոսքի մանրամասները պատմում է «Էրմենիհաբերը»։ Նիստից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել ելույթով, որտեղ նշել է․Ավելին23:5425.08.25 -
ՀասարակականՍևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ովՍևանա լճի մակարդակը 2025 թվականի օգոստոսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.54 մ (24.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 15 սմ-ով։Ավելին23:3825.08.25 -
ԻրավականԲուռնազյան փողոցում թմրամիջոցների լաբորատորիա է հայտնաբերվել«Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Բուռնազյան փողոցի մի բնակիչ տանն ապօրինի պահում, պատրաստում և իրացնում է թմրամիջոց:Ավելին23:1125.08.25 -
ՀասարակականՊռոշյանում 40-ամյա վարորդը «Volvo»-ով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված թիվ 520 երթուղին սպասարկող «ГАЗель»-ին․ կան վիրավորներԱյսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Հրայր Ղ․-ն իր վարած «Volvo» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Սարիբեկ Մ․-ի վարած Երևան-Ղազարավան թիվ 520 երթուղին սպասարկող «ГАЗель» մակնիշի միկրոավտոբուսին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին22:4525.08.25 -
Միջազգային3 ազատագրված գյուղ, Մոսկվա շարժվող խոցված ԱԹՍ-ներ. Զելենսկիի չպարտվելու խոստումներն՝ Անկախության օրըԱՄՆ միջնորդությամբ բանակցությունները ոչ թե մեղմացրել, այլ ավելի են սրել իրավիճակը ռուս-ուկրաինական ճակատում: Լարվածության նոր փուլ է սկսվել հատկապես Դոնբասում: Այնտեղ երեք գյուղ գրավելու մասին էր հայտարարել Մոսկվան երեք օր առաջ, իսկ այսօր Կիևը հայտնել է, որ այդ շրջանի երեք գյուղ են ազատագրել: Ուկրաինական կողմի հաղորդմամբ՝ ռուսների կատաղի հարձակումները շարունակվում են: Գրոհների տեմպը չի նվազեցնում նաև Ուկրաինան:Ավելին22:2825.08.25 -
ԻրավականԲլոգեր Արսեն Մարգարյանը կալանավորվեցԲլոգեր Արսեն Մարգարյանը 2 ամսով կալանավորվել է ՌԴ-ում նացիզմն արդարացնող հայտարարությունների համար։Ավելին22:1925.08.25 -
Կրթություն և գիտությունԿիսադատարկ համալսարաններ՝ սեպտեմբերին. 25 ֆակուլտետ առաջին կուրսեցի չի ունենա25 տոկոսով պակասել է ուսանողների թիվը հայկական բուհերում վերջին 7 տարիներին: Պետական համալսարաններում թափուր տեղերն անցնում են հազարը: Այս տարի 25 ֆակուլտետ առաջին կուրսեցի չունի:Ավելին22:0025.08.25 -
ՀասարակականԴաշտավանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կանԱյսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 03։40-ի սահմաններում Դաշտավան գյուղում բախվել են «Mercedes» մակնիշի և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին21:3525.08.25 -
ԻրավականՄիքայել սրբազանի գործով փորձագետ ներգրավելու միջնորդությունը բավարարվել էՇիրակի թեմի առաջնորդին առնչվող դատական նիստին ապացույցների ներկայացման ու հարցազրույցի փորձաքննության փուլն է եղել: Սրբազանի փաստաբանները դատարանին են ներկայացրել հատվածներ այն հարցազրույցից, որի հիման վրա քրեական գործ է հարուցել դատախազությունը: Պաշտպանները պնդել են. հարցազրույցը ոչ միայն չպետք է դառնար մեղադրանքի հիմք, քանի որ մեկ անգամ արդեն հանցագործության հիմքն այնտեղ հերքվել է, այլև այն ուշադիր լսողները կփաստեն, որ Միքայել սրբազանը ոչ թե հեղաշրջման կոչ է արել, այլ մտահոգություն հայտնել երկրի իրավիճակի մասին:Ավելին21:2225.08.25 -
Մշակույթ«Գութան» փառատոնը ազգային ավանդական երգ ու պարով տոնում է Հայրիկ Մուրադյանի 120-ամյակը«Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգ ու պարի ամենամյա փառատոնն այս տարի նվիրված է հայ երգի հայրիկ՝ Հայրիկ Մուրադյանի ծննդյան 120-ամյակին։ Փառատոնը կազմակերպում է «Մրրո» ազգային արվեստի կենտրոնը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ։Ավելին21:1125.08.25 -
ԻրավականՄիքայել Սրբազանի մեղադրական դատավճիռն արդեն պատրաստ է․ Ռուբեն Մելիքյան«Հենց հիմա, հենց էս պահին Միքայել Սրբազանի գործով դատավոր Արմինե Մելիքսեթյանը «հուղարկավորում է» խուզարկության իրավական երաշխիքների ողջ համակարգը։Ավելին20:5725.08.25 -
ՀայլուրՀայլուր 20:30 Ազատագրված գյուղեր, Մոսկվայի մոտ խոցված ԱԹՍ-ներ. Իրավիճակը՝ ռուս-ուկրաինական ճակատումՀայլուր 20:30 Ազատագրված գյուղեր, Մոսկվայի մոտ խոցված ԱԹՍ-ներ. Իրավիճակը՝ ռուս-ուկրաինական ճակատումԱվելին20:3025.08.25 -
ՀասարակականՋրվեժ գյուղի արտադրամասի տարածքում բռնկված հրդեհը մարվել էՕգոստոսի 25-ին, ժամը 16։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում։Ավելին20:2325.08.25 -
ՀասարակականԱպարանում առաջին անգամ անցկացվել է «Արագածի շուրջը» սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնությունըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ապարանի համայնքապետարանի և Հայաստանի հեծանվորդների ֆեդերացիայի նախաձեռնությամբ Ապարանում առաջին անգամ անցկացվել է «Արագածի շուրջը» (TOUR DE ARAGATS 2025) սիրողական հեծանվասպորտի միջազգային առաջնությունը։Ավելին20:1125.08.25 -
ԻրավականՍերոբ Գասպարյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքովԻշխանության յուրացման նախապատրաստության գործով «Սև Հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով, գրել է փաստաբան Ռոման Երիցյանը:Ավելին19:5225.08.25 -
ՀասարակականՍեպտեմբերի 1-ից վարորդական վկայականը հասանելի կլինի նաև թվային տարբերակովՀանրային ծառայությունների մատուցման ոլորտում ՆԳՆ–ն երկու հիմնական նպատակ է դրել իր առջև՝ քաղաքացիներին մատուցել առավել մեծ թվով թվային ծառայություններ, բնականաբար դյուրացնելով նաև ծառայությունների մատուցման որակը։ Այս մասին հարցազրույցում նշել է ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։Ավելին19:3125.08.25