Լրահոս
Միջազգային
22:28
25.08.25
197

3 ազատագրված գյուղ, Մոսկվա շարժվող խոցված ԱԹՍ-ներ. Զելենսկիի չպարտվելու խոստումներն՝ Անկախության օրը

ԱՄՆ միջնորդությամբ բանակցությունները ոչ թե մեղմացրել, այլ ավելի են սրել իրավիճակը ռուս-ուկրաինական ճակատում: Լարվածության նոր փուլ է սկսվել հատկապես Դոնբասում: Այնտեղ երեք գյուղ գրավելու մասին էր հայտարարել Մոսկվան երեք օր առաջ, իսկ այսօր Կիևը հայտնել է, որ այդ շրջանի երեք գյուղ են ազատագրել: Ուկրաինական կողմի հաղորդմամբ՝ ռուսների կատաղի հարձակումները շարունակվում են: Գրոհների տեմպը չի նվազեցնում նաև Ուկրաինան: