Լրահոս
Զինված ուժեր
09:33
26.08.25
304

Զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար

Img default alt hy

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ի պատասխան «հրազենային վիրավորումով հոսպիտալ տեղափոխված զինծառայողի» վերաբերյալ ԶԼՄ հարցումների՝ հայտնել է, որ զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ 

«Այժմ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրության մեջ: