Լրահոս
Իրավական
22:19
25.08.25
578

Բլոգեր Արսեն Մարգարյանը կալանավորվեց

Img default alt hy

Բլոգեր Արսեն Մարգարյանը 2 ամսով կալանավորվել է ՌԴ-ում նացիզմն արդարացնող հայտարարությունների համար։

Նրան սպառնում է 2 միլիոնից մինչև 5 միլիոն ռուբլի տուգանք կամ մինչև 5 տարվա ազատազրկում։

Հիշեցնենք՝ բլոգեր Արսեն Մարգարյանի դեմ ՌԴ-ում քրեական գործ են հարուցել նացիզմի արդարացման համար։

Մոսկվայի դատախազությունը հայտնել էր, որ բլոգեր Արսեն Մարգարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվել որտեղ նա, արդարացնելով ահաբեկչության գաղափարախոսությունը, Ռուսաստանի տարածքում և ռուսների նկատմամբ ահաբեկչական գործունեություն իրականացնելու հրապարակային կոչեր է հնչեցրել։