Լրահոս
Իրավական
21:22
25.08.25
170

Միքայել սրբազանի գործով փորձագետ ներգրավելու միջնորդությունը բավարարվել է

Շիրակի թեմի առաջնորդին առնչվող դատական նիստին ապացույցների ներկայացման ու հարցազրույցի փորձաքննության փուլն է եղել: Սրբազանի փաստաբանները դատարանին են ներկայացրել հատվածներ այն հարցազրույցից, որի հիման վրա քրեական գործ է հարուցել դատախազությունը: Պաշտպանները պնդել են. հարցազրույցը ոչ միայն չպետք է դառնար մեղադրանքի հիմք, քանի որ մեկ անգամ արդեն հանցագործության հիմքն այնտեղ հերքվել է, այլև այն ուշադիր լսողները կփաստեն, որ Միքայել սրբազանը ոչ թե հեղաշրջման կոչ է արել, այլ մտահոգություն հայտնել երկրի իրավիճակի մասին: