Լրահոս
Հասարակական
20:15
26.08.25
162

Թշնամու սադրանքի կոծկո՞ւմ, թե՞ սիմուլյանտություն. բանակում իրավիճակն անհանգստացնում է

Պաշտպանության նախարարության դիրքերից մեկում հրազենային վնասվածք ստացած զինծառայողի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սիմուլյացիայով ծառայությունից խուսափելու հոդվածով: Քննչական կոմիտեն է հայտնում, որ ընթանում է նախաքննություն։ Օգոստոսի 25-ին է եղել արտակարգ դեպքը: Զորամասերից մեկի դիրքերում կրակոց է հնչել, վիրավոր զինծառայողը տեղափոխվել է Երևանի «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Պարզվել է, որ նա Արարատի մարզի բնակիչ է։ Նրան վիրահատել են: Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության տակ է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում: