Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:00
26.08.25
223

Սպառնալից ուղերձներ Թեհրանից՝ Պուտին-Փեզեշքիան հեռախոսազրույցից հետո. Իրանը մերժում է «Թրամփի ուղին»

Թրամփի ուղին ոսկոր է դառնում Իրանի կոկորդում: Փեզեշքիանի՝ Հայաստան այցից մեկ շաբաթ և Պուտինի հետ հեռախոսազրույցից 1 օր հետո այդ ճանապարհի մասին կոշտ հայտարարություն է արել Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականը: Թեհրանը թույլ չի տա ամերիկյան միջանցքի ստեղծում Հարավային Կովկասում՝ անկախ Մոսկվայի դիրքորոշումից: Մի՞թե սա նշանակում է, որ ռուսական կողմը համաձայնել է ձեռք քաշել միջանցքը վերահսկելու հնարավորությունից, վերլուծաբանները դժվարանում են ասել: