Լրահոս
Արտաքին քաղաքականություն
20:00
26.08.25
137

Ռուսաստանը Հայաստանի հետ նավիգացիոն կնիքների կիրառման փորձ կանցկացնի

Img default alt hy

ՌԴ կառավարությունը որոշել է Հայաստանի հետ նավիգացիոն կնիքների կիրառման փորձ անցկացնել։

Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մինչև հոկտեմբերի 31-ը որոշվել է փորձարարական նախագիծ իրականացնել՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքների (բացառությամբ որոշ տեսակների) նկատմամբ նավիգացիոն կնիքների կիրառմամբ։

Դա վերաբերում է Հայաստանի տարածքից Ռուսաստանի Դաշնություն ավտոմոբիլային տրանսպորտով և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներին, որոնք անցնում են Միության անդամ չհանդիսացող պետությունների տարածքով։

Որոշումը չի տարածվում ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրանքի, հագուստի, կոշկեղենի, էլեկտրոնիկայի և մորթուց պատրաստված արտադրանքի վրա։

Որոշումն ուժի մեջ է մտել օգոստոսի 22-ին։