Լրահոս
Միջազգային
14:45
30.08.25
315

Լվովում սպանվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին նախագահը

Img default alt hy

Լվովում կրակոցների հետևանքով սպանվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին նախագահ Անդրեյ Պարուբիյը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։

Ահազանգը կրակոցների մասին ստացվել է արտակարգ իրավիճակների ծառայություններում կեսօրին մոտ։

«Ստացված վնասվածքների հետևանքով տուժածը տեղում մահացել է», – ասվում է ոստիկանության հայտարարությունում։

Անդրեյ Պարուբիյը Գերագույն ռադայի նախագահն էր 2016-2019 թվականներին։ Նախքան դա, 2014 թվականին զբաղեցրել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Պարուբիյը նաև ակտիվ մասնակցություն է ունեցել Եվրամայդանի կազմակերպմանը։