Լրահոս
Քաղաքական
17:30
30.08.25
124

Հայաստանը վերահաստատում է բռնի անհետացումների զոհերի իրավունքների պաշտպանության հարցում հանձնառությունը. ԱԳՆ

Img default alt hy

Հայաստանը վերահաստատում է հանձնառությունը բռնի անհետացումների զոհերի իրավունքների պաշտպանության հարցում։

Այս մասին նշված է Հայաստանի ԱԳ նախարարության X սոցիալական հարթակում տարածած գրառման մեջ։

«15 տարի առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան օգոստոսի 30-ը հռչակեց Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր։ 

Հայաստանը, որպես բոլոր անձանց բռնի անհետացումից պաշտպանելու մասին կոնվենցիայի մասնակից, վերահաստատում է իր հանձնառությունը ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի մասին իմանալու և այդ անձանց նկատմամբ արդարադատություն ապահովելու իրավունքին»,- նշված է գրառման մեջ։