Լրահոս
Քաղաքական
22:49
02.09.25
211

Բա սա թալան չի՞. Արմենակ Դանիելյան

Img default alt hy

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դոմինոի էֆեկտը.

Դեռ անցած տարի, երբ Երևանի հանրային տրանսպորտի թանկացման նախագիծը դրվեց շրջանառության մեջ, մենք` «Մայր Հայաստան»-ի ավագանիներով ասում էինք, որ քաղաքային տրանսպորտի թանկացումը իր հետևից կբերի նոր, շղթայական թանկացումներ այլ ծառայություններում և ոլորտներում։ Այդ թանկացումները իրենց երկար սպասել չեն տվել և եկել են աննկատ։ Ահա և աննկատ եկած թանկացումը տաքսի ծառայության համար, ինչի մասին ասել և գրել եմ դեռ անցած տարի։ Տաքսի ծառայություններից օգտվողները կփաստեն, որ Երևանի հասարակական տրանսպորտի թանկացմանը զուգահեռ թանկացել է նաև տաքսու գները։ 

Ահա ձեզ մեկ օրինակ.

Սեպտեմբերի 1, ժամը 15։47 Մաշտոցի 5 հասցեի հարևանությամբ կանգառում տաքսի կանչեցի։ Ի դեպ սրանից 7-8 րոպե առաջ START-ը 1400 դրամ էր ցույց տալիս։

Բա սա թալան չի՞»:

Հ. Գ. Մի ամբողջ ժողովուրդ միամիտ ու խաբված։ Մի ամբողջ պետություն քաոս ու бардак»: