Լրահոս
Մամուլի տեսություն
10:09
03.09.25
266

Հրահանգել են մերժել բարեգործներին. «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 1-ին ընդառաջ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Հայաստանի գյուղական համայնքների բոլոր առաջին դասարանցիներին դպրոցական պայուսակներ էր բաժանում՝ անհրաժեշտ գրենական պիտույքներով։

Արդեն գրվել է, որ, համայնքապետերի դրդմամբ, որոշ տեղերում ծնողները ցուցադրաբար հրաժարվել են ընդունել նվերը, իսկ հետո խոստովանել, որ համայնքապետերից են նման հրահանգ ստացել։

Կան տեղեկություններ, որ բոլոր համայնքապետերին խստիվ հանձնարարվել է՝ իրենց բնակիչներին ամեն գնով, անգամ սպառնալիքներով, հետ պահել Կարապետյանների նվերից:

Իհարկե, շատերը չեն ենթարկվել համայնքապետերին, սակայն ոմանք վախեցել են, որ խնդիրներ կունենան հետագայում ոռոգման ջրի եւ այլ հարցերում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում