Լրահոս
Միջազգային
23:00
02.09.25
136

Պատմական համաձայնագիր. Ռուսաստանը Չինաստանին ավելի էժան գազ կտա, քան Եվրոպային

«Պեկինը պատրաստ է Մոսկվայի հետ առաջ մղել ավելի արդար աշխարհակարգի ձևավորումը»,- հայտարարել է Սի Ծինփինը: 

Չինաստանի նախագահը նաև ընդգծել է, որ ռուս-չինական հարաբերությունները դիմակայել են միջազգային կոնյուկտուրայի փորձություններին և ծառայում են որպես բարիդրացիության ու բարեկամության օրինակ: Այդ հարաբերությունների աննախադեպ բարձր մակարդակի մասին է խոսել նաև Ռուսաստանի նախագահը: Պուտինի կարծիքով՝ սերտ շփումն արտացոլում է երկու երկրների ռազմավարական գործընկերության ամբողջ խորությունը։