Լրահոս

2025-09-04
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արեն Մկրտչյանը նշանակվեց Լոռու մարզպետ
    Արեն Մկրտչյանը ԱԺ պատգամավորի լիազորությունները վայր է դրել սեպտեմբերի 1–ին։ Նրան փոխարինել է Վանիկ Օհանյանը։
    11:55
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահրամ Խաչատրյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ
    Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
    11:51
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտուրը զգալիորեն նվազել է․ Օվերչուկ
    Նա նշել է, որ տարվա վերջին սպասվում է երկու երկրների միջև առևտրի ցուցանիշի կրկնակի նվազում։ 
    11:48
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ կան տուժածներ
    Սեպտեմբերի 4-ին, ժամը 03։31-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 92-րդ կմ-ին «Dodge» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ Մինչև փրկարարաների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ Փրկարարները ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել այն և փակել գազի բալոնի փականը:
    11:46
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Google-ում և Youtube-ում համատարած խափանումներ են
    Օգատատերերը չեն կարողանում օգտվել որոնողական համակարգից և մյուս ծառայություններից։
    11:33
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հավատում ենք՝ այս դժվարությունը ժամանակավոր է, շուտով մեր առաջնորդը կշարունակի իր հոգևոր ծառայությունը. հայտարարություն
    1920 թ. սեպտեմբերի 4-ին Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով հիմնադրվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմը։ «Մեր թեմն այսօր նշում է կազմավորման 105-ամյակը։ Մեկ դարից ավելի պատմություն ունեցող Շիրակի թեմը մշտապես եղել է մեր պետականության հենասյուներից մեկը։ Թեմը առանձնահատուկ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի մշակույթի, պատմության, սովորույթների ու ավանդույթների պահպանման գործում՝ լինելով հոգևոր անկյուն հազարավոր մարդկանց համար: Մեկ դարից ավելի Շիրակի թեմը եղել է մեր ժողովրդի հոգևոր դաստիարակության, հավատքի խորացման և ազգային արժեհամակարգի ամրապնդման լույսի աղբյուր։ Տարիների ընթացքում այստեղ կերտվել են հոգևոր կյանքի կարևորագույն էջեր, ծառայել են նվիրյալ հոգևոր հայրեր: Շիրակի թեմի նորօրյա պատմության և ընթացիկ ոգեշնչող առաքելության առանցքում է կանգնած նրա սիրելի առաջնորդը՝ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Տասնամյակներ շարունակ Սրբազան Հայրը առաջնորդել է թեմը խորը հոգևոր գիտակցությամբ, կրթական և մշակութային ծրագրերի նախաձեռնությամբ, համայնքային կյանքի վերակազմակերպմամբ և ազգային արժեքների պահպանության վճռականությամբ։ Նրա նախաձեռնությամբ ակտիվ զարգացում ապրեցին թեմական երիտասարդական ծրագրերը, կիրակնօրյա դպրոցները, մշակութային միջոցառումները, սոցիալական աջակցման ծառայությունները և հոգևոր լուսավորության մի շարք ծրագրեր։ Նրա խոսքը մշտապես եղել է հավասարակշռության, արդարության և խաղաղության խրատ՝ անկախ իրավիճակից ու ժամանակից։ Ցավոք, Շիրակի թեմի կազմավորման այս պատմական տարեդարձին, նրա առաջնորդը՝ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, ֆիզիկապես բացակայում է իր հոգևոր հոտի կողքից։ Նա այս օրերին գտնվում է ապօրինի կալանքի մեջ, մի իրողություն, որին մենք մոտենում ենք խոր հոգևոր մտահոգությամբ, բայց նաև ամուր վստահությամբ՝ արդարության և ճշմարտության հաղթանակի նկատմամբ։ Շիրակի թեմի համայնքը կանգնած է իր առաջնորդի կողքին՝ իբրև նրա երկարամյա վկայության, ծառայության և անմնացորդ նվիրումի կենդանի վկան։ Մենք հավատում ենք, որ այս դժվարությունը ժամանակավոր է, և շուտով մեր առաջնորդը՝ կշարունակի իր հոգևոր ծառայությունը: Շիրակի թեմի հոգևոր դասը և հավատավոր ժողովուրդը շնորհավորում են Շիրակի թեմի 105-ամյակի կապակցությամբ: Թող Ամենակալ Աստված պահպանի մեր հայրենիքը խաղաղության մեջ, վերադարձնի մեզ մեր հոգևոր առաջնորդին, ամրացնի մեր հոգևոր կյանքը, և Շիրակի թեմը շարունակի իր ճանապարհը՝ հավատի, հույսի և սիրո լույսով»,- ասվում է թեմի տարածած հայտարարությունում։
    11:26
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով:
    11:20
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Տաշիր» ընկերությունը վերականգնում է Գյումրու հայտնի «Վառեմ-Մարեմ»-ի շենքը
    «Վառեմ-Մարեմ»-ը վերականգնվում է, վերականգնվում է վերջապես ու վերականգնվում է «Տաշիր» ընկերության և անձամբ ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանի միջոցներով»։
    11:10
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․79 դրամ:
    11:00
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են Արագածոտնի Օհանավան գյուղի Սուրեն Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց
    Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները սեպտեմբերի 2-ին այցելել են Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի Սուրեն Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց։ Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ուսումնական հաստատության սաներին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակն ու աշխատանքների հիմնական ուղղությունները, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի մի շարք դրույթներ, քննարկվել են բուլինգի, ատելության խոսքի, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի, ինչպես նաև կրթության ներառականության ապահովման վերաբերյալ հարցեր և այլն: ՄԻՊ աշխատակազմի փորձագետը երեխաներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու եղանակները։ Այցն իրականացվել է 2025 թվականին հայտարարված իրազեկման արշավի շրջանակներում:
    10:45
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նարեկ Մկրտչյանի եղբայրը ձերբակալվել է․ «Փաստինֆո»
    Գիշերը Փարաքարում  բերման է ենթարկվել ՔՊ-ական նախկին նախարար, այժմ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը՝ թմրանյութի կասկածանքով։
    10:38
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 150 մլն դրամը
    ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ շինանյութի մանրամեծածախ առևտրով զբաղվող ընկերությունը 2013-2025 թվականների ընթացքում թերհայտարարագրել է իրացման շրջանառությունը և պակաս հաշվարկել պետական բյուջե վճարվելիք հարկերը։ Քրեական վարույթի շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 150 մլն ՀՀ դրամը։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    10:30
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
    10:15
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Առանձնապես խոշոր չափով փողերի լվացման մեջ մեղադրվող Հայկազ Բաղմանյանի գործի նախաքննությունն ավարտվել է
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 1999-2020 թվականների ընթացքում ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնները զբաղեցրած Հ. Բ.-ն, օրենքով նախատեսված արգելքին հակառակ, իր մտերիմի՝ առևտրային կազմակերպության տնօրենի օժանդակությամբ մասնակցել է հիշյալ ընկերության կառավարմանը՝ դրանում փաստացի ունենալով 25 տոկոս բաժնեմաս, որը ձևակերպված է եղել կնոջ անվամբ: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ 2011-2018 թվականներին վերը նշված առևտրային կազմակերպությունը ստացել է ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամի շահույթ, որի՝ Հ. Բ.-ին փաստացի պատկանող 25 տոկոս մասնաբաժինը կազմել է 251 մլն ՀՀ դրամ: Ավելին՝ առանձին դեպքերում նշված կազմակերպության գործընկեր՝ Շվեդիայի Թագավորությունում գրանցված ընկերությունը մատակարարման դիմաց վճարումներն ամբողջությամբ կատարել է Հ. Բ.-ի անձնական հաշվեհամարին: Դրանից հետո, նպատակ ունենալով քողարկել առևտրային կազմակերպությանն արտոնություններ տրամադրելու, դրա գործունեությունը հովանավորելու հետ զուգորդված ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցների հանցավոր ծագումը, դրանք օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների և փոխարկումների միջոցով, այդ թվում՝ այլ անձանց անվամբ գույք ձեռք բերելու և իր հայեցողությամբ տնօրինելու եղանակով: Ընդ որում՝ Հ. Բ.-ն, ձեռք բերված անշարժ գույքերը ներդնելով առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում, հետագայում դրանք 919 մլն 600 հազ. ՀՀ դրամով վաճառել է երրորդ ընկերության՝ ապահովելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարի օրինականացումը: Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հ. Բ.-ն, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի, ապա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրերում թաքցրել է գույքերի և եկամուտների վերաբերյալ տվյալները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքերի և եկամուտների չհայտարարագրմանը: Վերջինս, մասնավորապես, ի թիվս այլնի՝ չի հայտարարագրել շուրջ 102 մլն ՀՀ դրամ արժողությամբ «MERCEDES-BENZ S500» մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև տարբեր տարիներին եկամտի տեսքով ստացված գումարները: Առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, ինչպես նաև հայտարարագրման ենթական տվյալները թաքցնելու համար Հ. Բ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (5 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 40 մլն ՀՀ դրամ գրավն ու ՀՀ-ից բացակայելու արգելքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    10:10
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    10:05
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը փակեց Արցախյան էջը. ինչպե՞ս փոխել այսօրվա ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»
    Ըստ ալիքի հեղինակների, ՀՀ-ում ծաղկում է քպականների կոռուպցիան, մեծ չափերի է հասել արտագաղթը, արտաքին պարտքն է աճում, ինչպես նաև կազմաքանդվում են պետական և ուժային համակարգերը։ Դա արվում է գիտակցված՝ հայոց պետականության լուծարման համար։ Փաշինյանին և թիմին չեն հետաքրքրում հայկական ազգային ու պետական շահերը, նրանց միակ գերխնդիրն իշխանության պահպանումն է ամեն գնով և վերարտադրությունը 2026 թվականին։
    10:00
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանը լրջորեն հետևում է, որ Հայաստանը պաշտպանության ոլորտում հանկարծ որևէ զարգացում չունենա․ Թաթոյան
    ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը ոչ միայն հակադրվում է Հայաստանի պետական շահերին, այլ նաև սկզբունքային առումով ոտնահարում է ԵԱՀԿ գործունեության հիմքերը: Այս մասին գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: «Այն հակասում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային համակարգին` լեգիտիմացնելով ուժով, ագրեսիայով հարցերի լուծումը և պատրանքային դարձնելով ու թղթի վրա թողնելով խաղաղության գաղափարն առհասարակ: Իսկ Հայաստանի իշխանությունը մասնակցեց այդ ավանտյուրային` հանուն իշխանություն պահպանելու հույսերի` «խաղաղություն» բառը կեղծ «հաղթաթուղթ» դարձնելու համար։ Իրականում, ԱՄՆ-ում օգոստոսյան գործընթացներից հետո Ադրբեջանի իշխանությունը փոքր անգամ չի փոխել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Նախ, Ադրբեջանի նախագահն արդեն մի քանի անգամ առաջ է բերել ՀՀ սահմանադրության փոփոխության պահանջը՝ այն ներկայացնելով իբրև «խաղաղության պայմանագրի» համար լրջագույն խոչընդոտ: Ընդամենը երկու օր առաջ «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ղեկավարը, որը նաև Ադրբեջանի ԱԺ պատգամավոր է, հայտարարել է. «Այսօր Արևմտյան Ադրբեջան վերադարձի գաղափարն Ադրբեջանում համազգային գաղափար է։ Արևմտյան Ադրբեջանի փախստականների վերադարձը իրենց հայրենի բնակավայրեր՝ ներկայիս Հայաստանի տարածքում, երկու երկրների և ժողովուրդների միջև վստահության ու կայունության կարևոր պայման և երաշխիք է»։ Ի դեպ, մարդկանց ցուցակագրումները, ինչպես նշել եմ երեկ, սկսվել են դեռ մի քանի տարի առաջ։ Երբ ասում եմ, որ ադրբեջանական իշխանություններն այսպես ասած ID քարտեր են բաժանում «Արեւմտյան Ադրբեջան»-ի «ապագա» բնակիչների համար, եւս իրականություն է, քանի որ այդ կազմակերպությունը վերահսկվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից եւ, բնականաբար, դա իշխանության հովանավորությամբ գործող միավոր է։ Ադրբեջանի նախագահը օգոստոսյան փաստաթղթերի նախաստորագրումից հետո հայտարարել է, որ ավելացնելու է ռազմական հզորությունը։ Դրան զուգընթաց, Ադրբեջանը լրջորեն հետևում է, որ Հայաստանը պաշտպանության ոլորտում հանկարծ որևէ նոր համագործակցություն չսկսի կամ զարգացում չունենա: Այս փաստերն ամենևին էլ սպառիչ չեն, բայց հստակ ցույց են տալիս ծանրագույն վտանգները ՀՀ ինքնիշխանության ու պետականության համար, ինչպես նաև պարզ դարձնում, որ այդ պայմաններում իրական խաղաղության մասին խոսել հնարավոր չէ։ Այդ մասին միակողմանի խոսում է միայն ՀՀ իշխանությունը և իշխանական պրոպագանդան` ՔՊ իշխանության պահպանության համար»,-գրել է Թաթոյանը։
    09:55
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իսկ ո՞ւր մնաց «ժողովրդավարական երկրի նպատակը». «Փաստ»
    Վերադառնալով Սամվել Կարապետյանին՝ պետք է նշել, որ նա ինքնակամ ներկայացել է ՔԿ, հայտնի է բարեգործություններով, աշխատատեղեր ստեղծելով, տնտեսության մեջ ամենախոշոր ներդրումներով: 2025 թվականի հունիսի 17-ին Մայր Աթոռի պաշտպանությանն անդրադառնալով՝ Սամվել Կարապետյանն ասել էր. «Եթե դա չհաջողվի քաղաքական գործիչներին, մենք այդ ամեն ինչին կմասնակցենք մեր ձևով»: Եվ ահա, սոսկ այս արտահայտության համար Սամվել Կարապետյանը 80 օրից ավելի կալանավորված է, տեսակցություններն ամբողջությամբ սահմանափակված են, այլ խափանման միջոց չի կիրառվում: Այսինքն, օրը ցերեկով 600 հազար դոլար գողանալու մեջ մեղադրվողը, օրը ցերեկով մարդու առևանգող և խոշտանգող անձը իրեն օժանդակողի հետ կարող են այլ խափանման միջոցի հնարավորություն ստանալ, իսկ Սամվել Կարապետյանը՝ ոչ:
    09:51
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Միքայել Սրբազանի դատավորի ամուսինը բարձրաստիճան ոստիկան է. «Հրապարակ»
    Եվ հաջորդ իսկ տարում նա եկամուտների աճ է գրանցել։ 2024-ի տարեսկզբին անշարժ գույքի, եկամուտների հայտարարագրի համաձայն՝ դատավորը հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն եւ 3 հողամաս։
    09:48
    04.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սարդարապատ գյուղում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. կա տուժած
    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 03։54-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սարդարապատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սարդարապատ գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը: Փրկարարները սահմանազատել են տարածքը, ավտոմեքենայից դուրս բերել և շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    09:45
    04.09.25
    Ավելին