Լրահոս
Քաղաքական
11:55
04.09.25
387

Արեն Մկրտչյանը նշանակվեց Լոռու մարզպետ

Img default alt hy

Կառավարությունն իր այսօրվա նիստում Արեն Մկրտչյանին նշանակեց Լոռու մարզպետ։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Արեն Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ»,–ասված է որոշման մեջ։

Արեն Մկրտչյանը ԱԺ պատգամավորի լիազորությունները վայր է դրել սեպտեմբերի 1–ին։ Նրան փոխարինել է Վանիկ Օհանյանը։